Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Դուդուկի հնչյունների ներքո․ Վայքից Իննա Սայադյանն ապշեցուցիչ ելույթ է ունեցել ռուսական «Ձայնը» նախագծում (վիդեո)

00:32, 9 նոյեմբերի

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»-ը նախագծի 8-րդ եթերաշրջանում ելույթ է եկել հայաստանցի աղջիկ՝ 18-ամյա Իննա Սայադյանը, որը ժյուրիին զարմացրել է իր ելույթով եւ «Ձայն տուր, ով ծովակ» հայկական ժողովրդական երգով:

Դեպի Իննան առաջինը պտտվել է հայտնի պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, նրան հետեւել են Սերգեյ Շնուրովը եւ ժյուրիի մյուս անդամները՝ Պոլինա Գագարինան ու Վալերի Սյուտկինը: Դահլիճը բառացիորեն պայթել է ծափահարություններից, «բրավո» բղավոցները չէին լռում։

«Վերջում մեզ հուզեցիր եւ մենք էլ շրջվեցինք», - ասել է Պոլինա Գագարինան: Իննա Սայադյանը ներկայացրեց դուդուկահար Հարություն Խաչատրյանին, որը նվագակցում էր աղջկան: Նա պատմեց, որ ծնունդով Վայք քաղաքից է, բայց ապրում եւ սովորում է Մոսկվայում։  «Ինձ համար շատ հաճելի է, քանզի այն, ինչ դուք արեցիք շատ մշակութային էր», - դիմելով մրցույթի մասնակցին ասաց Վալերի Սյուտկինը։ -Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես Գարիկ Մարտիրոսյանը խնդրեց մասնակցել Հայկական մշակույթի օրերին եւ կատակով նշեց․ «Միակ օրերն են, որ հայերն իրենց քաղաքակիրթ են պահում»... Իսկ ես ուզում եմ նշել, որ այն, ինչ դուք արեցիք՝ «երկրի ձայն է»․․․ Այս համատեքստում նա զուգահեռներ է անցկացրեց Թամարա Գվերցիտելիի եւ Նանի Բրեգվաձեի կատարողական վարպետության հետ։

«Հենց դուդուկը նվագեց, գործընկերները սկսեցին նայել ինձ, - նշել է Վալերի Մելաձեն։ - Դուք այնքան փայլուն երգեցիք, որ կհաղթեիք նույնիսկ, եթե չլիներ դուդուկը։  Ես հստակ գիտեմ, թե ինչ պետք է անել ձեզ հետ»։  Մելաձեն Իննային հրավիրեց իր թիմ։  Համեստ հայուհին շատ էր անհանգստանում, բայց արդյունքում որոշեց գնալ հենց իր մոտ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search