Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ինձ արցունքների հասցրեց այն, որ նման կերպ արձագանքեցին մեր ազգային երգին». «Голос» նախագիծը «նվաճած» հայուհի Իննա Սայադյանի էմոցիաներն ու իր երգից ստացած ուժը

15:05, 14 նոյեմբերի

18-ամյա հայուհի Իննա Սայադյանի՝ դուդուկի ուղեկցությամբ հայկական  ելույթը՝ ռուսական «Ձայնը» նախագծում չի դադարում մնալ համացանցում հայ եւ արտերկրացի օգտատերերի հիացմունքի առարկան: Այդ են վկայում այն բազմաթիվ հոդվածներն ու ֆեյսբուքյան հրապարակումներն Իննայի մասին, որոնք մենք ամեն օր տեսնում ենք սոցիալական ցանցի մեր պատերին:

Իննա Սայադյանը «Ձայն տուր , ո՜վ ծովակ» երգով տպավորեց ժյուրիի միանգամից 4 անդամներին՝ Կոնստանտին Մելաձեին, Սերգեյ Շնուրովին, Պոլինա Գագարինային եւ Վալերի Սյուտկինին: Ռուսական շոու-բիզնեսի հայտնիներն այնքան էին հիացել փոքրամարմին հայուհու հզոր կատարումով, որ նրա ելույթից հետո սկսեցին «պայքարել»՝ Իննային իրենց թիմերում ունենալու համար: Բայց մեր հայրենակցուհու ընտրությունը կանգ առավ Կոնստանտին Մելաձեի վրա:

Ի դեպ, Իննա Սայադյանին հայ երաժշտասերները կհիշեն նաեւ հայկական X Factor նախագծից, որի շրջանակում երգչուհին հանդես գալով Էրիկ Կարապետյանի թիմում՝ հայտնվեց մրցույթի եզրափակչում:

Ի՞նչ փորձ էր կուտակել X Factor-ին մասնակցելու ժամանակաշրջանում, ինչպե՞ս է հաղթահարել «Ձայնը» նախագծի դժվար փորձությունը, ի՞նչ արձագանքներ ու աջակցություն է ստացել Էրիկից եւ ինչո՞ւ է որոշել ընտրել Կոնստանտին Մելաձեին...

Այս բոլոր հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է մոսկվաբնակ հայուհու հետ:

Իննա, Ռուսաստանն օրերս բացահայտեց քեզ «Ձայնը» նախագծի շնորհիվ, բայց հայրենիքում քո տաղանդին արդեն շատերը ծանոթ էին՝ շնորհիվ X Factor նախագծի: Որքանո՞վ կուտակածդ փորձն օգնեց քեզ ռուսական բեմում:

Ես կարող եմ վստահությամբ ասել, որ X Factor-ն ինձ համար դարձավ ստեղծագործական ամուր հիմք իմ հետագա երաժշտկան գործունեության համար: Շնորհիվ այդ հրաշալի նախագծում իմ մասնակցության՝ ես ահռելի փորձ ձեռք բերեցի. ամեն ինչի մասին գաղափար կազմեցի: Դրան նպաստեցին թե´ բեմում աշխատելը, թե´ երաժշտական խորհուրդները,  եւ թե´ նախագծում իմ ղեկավարի՝ Էրիկ Կարապետյանի հետ աշխատանքը: Իհարկե, մասնակցությանս ընթացքում եղել են նաեւ դժվարություններ, բայց հենց դրանք են ինձ դարձրել ավելի ուժեղ, ինչն էլ օգնեց ինձ նաեւ «Ձայնը» նախագծում: X Factor-ից հետո ես ոչ միայն ավելի համարձակ դարձա բեմում, այլեւ հստակ հասկացա, որ պետք է շարունակեմ զբաղվել երաժշտությամբ: Մինչ այդ, ես սիրողական մակարդակով էի զբաղվում երգով եւ չէի էլ պատկերացնի, որ մի օր կհայտնվեմ հայկական մեծ բեմում:

Ինչպե՞ս ստացվեց ռուսական հայտնի նախագծում մասնակցությունդ:

Ռուսական «Ձայնը» նախագծին մասնակցելն իմ երազանքն էր սկսած 12 տարեկանից, երբ եթերում հայտնվեց նախագծի առաջին եթերաշրջանը: Ես այդ ժամանակ դեռ նոր էի սկսել երգել: Ինչպես ասում են՝ երազանքները կատարվում են, եւ X Factor-ից հետո, երբ բեմական փորձ ձեռք բերեցի, ես եւս մեկ քայլ արեցի դեպի իմ երազանքի իրականացումը: Բացի այդ, ցանկանում էի ինձ փորձել արտասահմանյան մի մրցույթում, որպեսզի տեսնեի, թե ինչպես իմ ելույթին կարձագանքի նաեւ ռուսական լսարանը, այն էլ՝ իր համար այդքան անսովոր երգով: Եվ ահա՝ ընթերցելով իմ ելույթի մասին բոլոր մեկնաբանությունները, տեսնելով տարբեր ազգերի ներկայացուցիչների դրական կարծիքները՝ հասկացա, որ Ռուսաստանում էլ արդեն ունեմ լսարան, ինչի համար շատ ուրախ եմ:

Ռուսական բեմից կատարեցիր հայկական ժողովրդական երգ. ո՞ր զգացնունքն էր գերակշռում այդ պահին՝ հուզմո՞ւնքը, թե՞ պատասխանատվությունը:

Ե´վ հուզմունք էի զգում, ե´ւ պատասխանատվություն: Իրականում, դա իմ կատարմամբ առաջին հայկական ժողովդական երգն էր, ինչն էլ ստիպում էր, որ շատ հուզվեի: Ինձ նաեւ լարվածության մեջ էր պահել այն, որ ելույթիցս ընդամենը 9 օր առաջ որոշվեց, որ երգս պետք է փոխվի: Սկզբում ընտրված էր «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունը, որը փոխարինվեց «Ձայն տուր, ո՜վ ծովակ» երգով: Բայց նաեւ նշեմ, որ տվյալ երգի ընտրությունը հետագայում ինձ միայն ուրախացրեց: Ինձ համար այդ կատարումը մեծ պատասխանատվություն էր իմ հայրենիքի եւ հայրենակիցների առջեւ: Առաջնահերթ մտածում էի այն մասին, որ լավ կատարեմ ընտրված նյութը եւ պատվով ներկայացնեմ մեր ազգային մշակույթը, հետո միայն՝ այն մասին, թե արդյոք ժյուրիի անդամները կշրջվեի՞ն իմ ելույթի ժամանակ, թե՞ ոչ: Ես միշտ երազել եմ աշխարհին ցույց տալ մեր խորը եւ հարուստ հայկական մշակույթը, քանի որ ցավոք սրտի՝ դրսում շատերը չգիտեն Կոմիտասին, Հարություն Սայադյանին, նույնիսկ, չգիտեն՝ ինչ գործիք է դուդուկը: Դա ինձ շատ է տխրեցնում:

Միեւնույն ժամանակ այդ հրաշալի երգն ինձ օգնում էր, քանի որ այն իմ հոգուն շատ մոտ էր, եւ կատարմանս ողջ ընթացում ես ինձ տանն էի զգում՝ պատկերացնում էի մեր գեղեցիկ լեռներն ու տեսարանները, որոնք տեսել էի իմ հայրենի Վայք գնալու ճանապարհին: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել տաղանդավոր դուդուկահար, հրաշալի երաժիշտ ու լավ մարդ Նորայր Բարսեղյանին, որն ինձ խորհուրդ տվեց կատարել հենց այս երգը եւ իր մեծ ջանքերը ներդրեց իմ ելույթի պատրաստման մեջ, օգնեց գտնել հրաշալի դուդուկահար Հարություն Խաչատրյանին, որի հետ էլ ելույթ ունեցա նախագծի շրջանակում: Շնորհակալ եմ նաեւ Սոնա Քուրքջյանին, որը հրաշալի վոկալիստ է, որի միջոցավ էլ կապվել եմ Նորայր Բարսեղյանի հետ: Առանց այս մարդկանց իմ ելույթը չէր կայանա:

Բեմում հայկական դուդուկի առկայությունն ի՞նչ էր տալիս քեզ:

Ես հավերժ կարող եմ լսել դուդուկ եւ պետք է նշեմ, որ ինձ համար մեծագույն պատիվ էր ելույթ ունենալ այդ գործիքի նվագակցությամբ: Դրա շնորհիվ ես զգում էի հայոց ոգին եւ մտքումս միայն մի բան էր՝ երգել այնպես, որ համապատասխանեմ դուդուկի գեղեղիկ հնչյուններին:

Երբ արդեն ժյուրիի բոլոր 4 անդամները շրջված՝ հիացած քեզ էին լսում, ի՞նչ էր կատարվում հոգումդ:

Անկեղծ՝ ես այդ պահին աշխարհի ամենաերջանիկ մարդն էի ինձ զգում: Շոկի մեջ էի, երբ տեսա ժյուրիի բոլոր 4 անդամներին, որոնք շրջվել էին, ժպտում էին, իսկ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր: Այդ վիճակը մի քանի րոպե տեւեց, ափսոս ամբողջը չցուցադրվեց եթերով, բայց ես՝ ինքս, այդ պահը երբեք չեմ մոռանա: Ես իմ ոչ մի երազանքի մեջ նման բան չէի կարող պատկերացնել: Ինձ արցունքների հասցրեց այն, որ մարդիկ նման կերպ արձագանքեցին մեր ազգային երգին. մինչեւ հոգուս խորքը հուզիչ էր:

Շատերին կհետաքրքրի՝ ինչո՞ւ հենց Կոնստանտին Մելաձե:

Անկեղծ ասած՝ ելույթիս պատրաստման ընթացքում, նույնիսկ, չեմ մտածել մարզչի ընտրության մասին: Ժյուրիի 4 անդամներն էլ ինձ համար հրաշալի տարբերակ էին, եւ ընտրություն կատարելը շատ դժվար էր: Այդ պահին, երբ պետք է արդեն հայտարարեի իմ ընտրությունը, տատանվում էի Սերգեյ Շնուրովի եւ Կոնստանտին Մելաձեւ միջեւ: Եթե անկեղծ՝ ուզում էի փորձարկման դիմել եւ գնալ Շնուրովի թիմ, քանի որ նա ինձ մոտ ասոցացվում է իր մեծ էներգետիկայով եւ ստեծագործական անկեղծությամբ: Բայց երբ այդ պահին նայեցի ինձ աջակցողներին, նրանց շուրթերին կարդացի «Մելաձե» ազգանունը, հետո գլխումս պտտվեցին նաեւ այն խոսքերը, որը Մելաձեն հայտնել էր ելույթիցս հետո, եւ դրանք ինձ վերջնականապես կողմնորոշեցին մարզչիս ընտրության հարցում:

Հետաքրքիր է՝ X Factor-ի քո ղեկավարը՝ Էրիկը, ինչպե՞ս է արձագանքել մրցույթում քո մասնակցությանն ու արդյոք այդ շրջանում խորհուրդ հարցրե՞լ ես նրանից:

Այնպես էր ստացվել, որ մրցույթի «Կույր լսումներ» փուլին նախորդող բոլոր քասթինգներն անցել էի դեռեւս 2018 թ-ին, բայց ցավոք՝ նկարահանումների ժամանակ ինձ հերթ չհասավ, քանի որ բոլոր մարզիչների թիմերն արդեն ընտրված էին, եւ ինձ թողեցին այս տարվա համար: Էրիկը բոլոր այդ սկզբնական փուլերի ընթացքում գիտեր «Ձայնը» նախագծում իմ մասնակցության մասին: Նա շատ ուրախ էր ինձ համար, աջակցում էր եւ բոլոր հնարավոր միջոցներով օգնում, որ պատրաստվեմ ելույթիս: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էինք պարապում հեռախոսազանգերի միջոցով: Ինձ այդ աջակցությունը շատ է ոգեւորել:

Իմ ելույթից անմիջպես հետո ես ուրախալի լուրով կիսվեցի Էրիկի հետ, որից հետո ստացա նրա մոցիոնալ հաղորդագրությունն ու շնորհավորանքը, խորհուրդները իմ հետագա մասնակցության վերաբերյալ: Հրաշալի է, երբ X Factor-ից հետո պահպանվում են այդ ջերմ հարաբերությունները: Էրիկն այնպիսի մարդ է, որը միշտ պատրաստ է  աջակցել թե խոսով, թե խորհուրդով:

Հիմա նախապատրաստական ի՞նչ փուլում ես: Ինչպե՞ս են անցնում փորձերը:

Ամեն ինչ հրաշալի է. մեծ հաճույքով շարունակում եմ փորձերս: Մենք հրաշալի թիմ ունենք, բոլոր մասնակիցները շատ բարի են եւ ընկերասեր, միմյանց հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Հուսով եմ, որ ինչպես X Factor-ի մասնակիցների հետ, մենք եւս «Ձայն»-ից հետո կապի մեջ կլինենք: Մեր թիմում ինձ վերաբերում են՝ որպես «փոքրիկի», քանի որ ես ամենափոքրն եմ (ծիծաղում է): Ի դեպ, մեր թիմում եւս մեկ հայ կա, որին շուտով կտեսնեք նախագծի մյուս եթերներից մեկի ժամանակ: Համոզված եմ՝ բոլորը հիացմունքով են հետեւելու նրա ելույթին:

Իսկ Կոնստանտին Մելաձեի հետ աշխատելն ինչպե՞ս է:

Կոնստանտին Մելաձեի մասին միայն ամենաբարի խոսքերը կարող եմ ասել: Նա ոչ միայն կիրթ է, այլեւ աննկարագրելի բարի եւ խորը անձնավորություն: Նա այնպիսին է, ինչպիսին նրան տեսնում ենք էկրաններին՝ ազնիվ, իսկական... Մեր փորձերից աշխատում եմ քաղել որքան հնարավոր է շատ բան: Այս պահին մի քիչ խնդիրներ ունեմ ձայնիս հետ, բայց միեւնույն է՝ շարունակում եմ փորձել եւ տրամադրվել հաջորդ ելույթիս: Ինձ համար ամենից կարեւորը պատվով ներկայանալն է: Այս նախագծից ակնկալում եմ ստանալ հնարավորինս շատ երաժշտական գիտելիքներ, հետաքրքիր ու տաղանդավոր մարդկանց հետ ծանոթություններ եւ տպավորիչ էմոցիաներ: Իհարկե, հույս ունեմ, որ նախագիծը կօգնի ինձ ցուցադրել կարողություններս նաեւ այստեղ՝ Ռուսաստանում: Մնացածն արդեն ինձանից կախված կլինի՝ իմ հետագա անելիքներից եւ աշխատասիրությունից:

Հայաստանի մասին յուրահատուկ կարոտով ու սիրով ես խոսում: Հաճա՞խ է հաջողվում լինել հայրենիքում:

Ցավոք սրտի՝ դասերիս խիտ գրաֆիկի եւ երկու համալսարաններում ուսումս շարունակելու պատճառով տարվա մեջ ընդամենը մեկ անգամ եմ հասցնում լինել հայրենիքումս: Շատ եմ կարոտում Հայաստանը, հաճախ եմ դիտում ու վերհիշում այդտեղ արված իմ տեսանյութերն ու լուսանկարները, մեր լեզուն, եւ, իհարկե, կարոտում եմ այն տնական ջերմությունը, որը զգում եմ միայն Հայաստանում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իննա Սայադյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել