Մոդել, հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանը կրկին հրավիրել է իր սիրելի վիզաժիստ Մարիո Դեդիվանովիչին, որի հետ Հայաստան էր ժամանել, կոսմետիկայի համատեղ հավաքածու թողարկել KKW Beauty ապրանքանիշի համար։ Առաջին համատեղ հավաքածուն նրանք թողարկել են 2018թ.-ի մարտին։ Նոր կապսուլային հավաքածուն ստացել է «Artist & Muse» անվանումը։ Դրա կազմի մասին առայժմ տեղեկություններ են հայտնի դառնում միայն Instagram-յան հրապարակումներից. հստակ է, որ հավաքածուում ներառված կլինեն աչքերն ու շուրթերը ներկելու միջոցներ։
Посмотреть эту публикацию в Instagram
«Այս հավաքածուն իմ աշխարհն է։ 19 տարի ոլորտում որպես վիզաժիստ աշխատելով՝ ես որոշում կայացրի իմ ամբողջ ժամանակն ու էներգիան բացառապես նվիրել նախագծերին, որոնք 100 տոկոսով արժեքավոր են ինձ համար։ Վերջին 11 եւ ավելի տարին Քիմը ոչ միայն ինձ համար է մուսա եղել, այլեւ ոգեշնչման աղբյուր ամբողջ աշխարհում մի ամբողջ սերնդի համար։ Նա բացել է դռներն ու հնարավորություններ ընձեռնել ինձ եւ վիզաժիստներին, որոնք, որքան ես գիտեմ, այս ոլորտը փոխել են առհավետ։
Այս հավաքածուի ու արշավի միջոցով (որը ներառում է իմ ամենասիրելի երանգներից ու տեքստուրաներից մի քանիսը) ես ցանկանում էի նրան շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր աղջկա ու տղայի անունից, որի կյանքի վրա նա այս կամ այն կերպ ազդել է։ Նա իմ մուսան է, նա մեր մուսան է»,- Instagram-ի իր էջում գրել է Դեդիվանովիչը։
Աղբյուրը ՝ Blueprint
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին