Հավանաբար շատերն են դիտել ТНТ-ով հեռարձակվող Comedy Club-ի վերջին թողարկումը, որի ընթացքում 40-ամյա Պավել Վոլյան կատակել է Playboy-ի 25-ամյա մոդել Մարիա Լիմանի մասին, որը հավակնում էր Ռոստովի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնին. նա ծնունդով հենց Ռոստովից է։
Պավել Վոլյան մեծ էկրակին ցույց էր տալիս Մարիայի լուսանկարներն Instagram-ում, որոնցում նա պատկերված է առանց ներքնազգեստի եւ ծաղրել է աղջկան՝ նկատելով, որ ըստ ամենայնի, հենց այս կադրերն են նրա ռեզյումեն։ Վոլյան անդրադարձել է նաեւ պաշտոնյաներին, որոնք լուրջ պաշտոնների համար առաջադրում են կասկածելի զբաղմունքներով աղջիկների. «Ես ցանկանում եմ դիմել պատգամավորներին։ Դուք այնտեղ ի՞նչ եք անում։ Դուք կարծում էիք՝ մենք ոչինչ չե՞նք նկատի։ Հարգելի պաշտոնայներ, դուք լո՞ւրջ եք։ Ոչ ոք հարցազրույցի չի եկել, եւ դուք ստիպված եք եղել մարդկանց փողոցի՞ց բռնել»։
Ելույթի ընթացքում Վոլյան դիմել է նաեւ Մարիա Լիմանին. «Հարգեկի Մարիա, եթե դուք այսպիսի լուսանկարներ եք հրապարակում, գոնե դրանց տակ մեկնաբանությունների համապատասխան քաղաքականություն գրեք։ Օրինակ. «Երեկ թեստավորում էի ռոստովյան կաթնամթերքի արտադրությունը։ Համեղ է, մատներդ էլ հետը կուտես»»։
Մարիայի պատասխանը երկար չի ստիպել սպասել։ Մոդելն իր միկրոբլոգում նախ լուսանար է հրապարակել, որում մերկ մարմինը ծածկված է հարած սերուցքով։ Դրա մեկնաբանություններում Լիմանը պատմել է, որ դիտել է Պավել Վոլյայի նոր սթենդափը եւ այն բավական զվարճալի է համարում. «Երեկ թեստավորել եմ ռոստովյան կաթնամթերէի արտադրությունը։ Համեղ է, մատներդ էլ հետը կուտես։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ Պաշան լուրջ բաների մասին էր խոսում, բայց շատ ծիծաղելի էր»,- գրել է նա։
Մեկնաբանություններում մոդելը լուրջ քննադատության է արժանացել. հետեւորդների այդ արձագանքը մի քանի օր անց մոդելին ստիպել է հանրային կերպով հրաժարվել քաղաքի ադմինիստարցիայում աշխատանքից։ «Ձեր հայտն ընդունված է։ Աշխատավորների բազմաթիվ խնդրանքներով ես մնում եմ սովորելու Լոնդոնում, իսկ մամուլի քարտուղարի աթոռի վերաբերյալ հարցը տեղափոխվում է։ Շնորհավորանքներս, Ռոստով»,- Instagram-ում հայտնել է Մարիան։
Ռոստով-նա-Դոնուի ադմինիաստացիան փորձել է արդարանալ. իբրեւ Մարիա Լիմանին մամուլի ծառայության ղեկավար նշանակելու մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուներից մեկի ցանկությամբ, որը չի կարողացել հաղթել քաղաքի մենեջերի պաշտոնի համար մրցակցությունում։
Պավել Վոլյն իր միկրոբլոգում անդրանդարձել է ստեղծված իրավիճակին։ Կատակերգուն հրապարակել է այդ ելույթի տեսագրությունը, իսկ մեկնաբանություններում հայտնել է, որ Մարիա Լիմանը, «ցավոք սրտի կամ բարեբախտաբար», ամեն դեպքում, քաղաքի մամուլի ծառայության ղեկավար չի դառնա։
Աղբյուրը՝ Spletnik
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ