Դեռ ամռանը լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ այս տարի 25 տարվա ընթացքում առաջին անգամ չի կայանա ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի շոուն։ Victoria's Secret-ի մոդել Շանինա Շեյքը հայտնել էր. «Ցավոք սրտի, այս տարի Victoria's Secret-ի շոուն չի կայանա։ Դա շատ անսովոր է, քանի որ սովորաբար այս շրջանում ես արդեն սկսում էի պատրաստվել ցուցադրությանը։ Բայց ես վստահ եմ, որ ապագայում իրավիճակը կփոխվի»։ Երեկ L Brands-ի ֆինանսական գլխավոր տնօրեն եւ գործադիր փոխնախագահ Սյուարտ Բ. Բերգդերֆերը, որի կազմում է նաեւ Victoria's Secret-ը, ցուցադրության չեղարկման մասին պաշտոնական հայտարարություն է արել։
«Սա բիզնես է, որը երեք կամ չորս տարվա ընթացքում դժվարություններ է ունեցել, եւ որոշակի ժամանակ կպահանջվի՝ այն կայունացնելու եւ վերադարձնելու համար այնտեղ, ուր պետք է լինի։ Մենք կարծում ենք, որ ամենակարեւորն ապրանքի, մեր կատարման որակն է ու խանութներում եւ համացանցում վաճառքը»,- հայտարարել է նա։
Պարզվում է՝ ընկերությունը ֆինանսական լուրջ դժվարություններ ունի. դրա բաժնետոմսերի գինը տարվա սկզբից նվազել է 28 տոկոսով, իսկ վաճառքը քչացել է։ Բացի այդ՝ նախորդ տարի շոուն ամենացածր վարկանիշն է ունեցել ամբողջ պատմության ընթացքում։
Ի դեպ, ապրանքանիշի վարկանիշը լրջորեն տուժել է մարկետինգի գծով տնօրեն Էդ Ռազեկի հայտարարությունից հետո այն մասին, որ հարկավոր չէ շոուներին տրանսգենդեր եւ պլյուս չափի մոդելների հրավիրել։ Ապրանքանիշի հասցեին քննադատությունից հետո այն փորձեց վերականգնվել եւ համագործակցություն սկսեց 52 համարի, ինչպես նաեւ տրանսգենդեր մոդելի հետ։ Բայց արդեն ուշ էր...
Աղբյուրը եւ լուսանկարները՝ USA Today, Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում