ԽՈՅԵՐ
Նոյեմբերի 27-ին Խոյերի համար շատ դժվար կլինի թույլ տալ ինչ-որ մեկին ներխուժել իրենց անձնական տարածք։ Այսօր այն միայն ձերը կլինի եւ ցանկացած փորձ կկանխվի ձեր կողմից։ Սիրելի էակը պետք է հեռու մնա ձեզնից, որպեսզի ավելորդ տարաձայնություններ չլինեն։
ՑԼԵՐ
Այսօր դուք դեմ առ դեմ կհանդիպեք ձեր հակառակորդին, որի դերում սիրելի անձնավորությունն է։ Այժմ դուք ոչ միայն կխանդեք, այլեւ կատեք ձեր ընտրյալին։ Դա նաեւ նշանակում է, որ սկսելու եք ավելի շատ սիրել նրան։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Նոյեմբերի 27-ին հակառակ սեռի ինչ-որ ներկայացուցիչ երկար եւ հանգամանալից պատմելու բացատրելու է ձեզ իր, իր կյանքի եւ խնդիրների մասին։ Հետաքրքիր կլինի, թե ոչ, բայց դուք ստիպված կլսեք նրան։ Բայց այս պատմությունն ունի նաեւ դրական կողմ։ Վերջում դուք լավ ու մտերիմ ընկեր կգտնեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք մի յուրօրինակ հնարավորություն կունենաք իմանալ, թե իրականում ինչպես է ձեզ վերաբերում սիրելի էակը։ Ձեր ձեռքում կհայտնվի այնպիսի արժեքավոր տեղեկատվություն, որը կօգնի ոչ միայն վերջնականապես համոզվել սիրելիի զգացմունքների մեջ, այլեւ ավելի ադեկվատ լինել նրա հետ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Նոյեմբերի 27-ը դեը երկար կհիշեք։ Հենց այսօր ձեր հարաբերություններում կլինեն լուրջ փոփոխություններ, որոնք կամ շատ դրական, կամ շատ բացասական կլինեն ձեզ համար։ Պատրաստվեք։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր չարժե հոգեբանական ճնշում գործադրել սիրելի էակի վրա։ Նա ինքնուրույն կանի այն, ինչ պետք է, երբ հոգեպես պատրաստ կլինի դրան։ Իսկ հիմա, երբ նա պատրաստ չէ դրան, ուրեմն ձեր ճնշումներն ավելի կվատթարացնեն վիճակը։ Պարզապես փոքր-ինչ համբերատար եղեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Նոյեմբերի 27-ին կհասկանաք, որ այսքան տարիների ընթացքում դուք չեք փոխվել եւ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ վարվում եք այնպես, ինչպես առաջին սիրո շրջանում։ Իսկ դա լավ է, թե վատ՝ դատեք ինքներդ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Նոյեմբերի 27-ին սրճարանից լսվող երաժշտությունը մի պահ կարող է գրավել ձեր ուշադրությունը եւ ստիպել ձեզ մոռանալ մնացած ամեն ինչ։ Մի խոսքով, Կարիճները հավանաբար այսօր երեկոյան ուշ կվերադառնան տուն, իսկ եթե հարցնեն՝ ինչու, դուք չեք կարողանա բացատրել պատճառը։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր պետք չէ վախենալ եւ խուսափել անձնական կյանքում փոփոխություններից։ Ցանկացած խենթություն եւ ոչ տրամաբանական արարք շատ դրական կազդի ձեր հարաբերությունների վրա։ Վայելեք օրը։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Նոյեմբերի 27-ին ձեզ շատ լուրջ են վերաբերելու, ուստի կատակելուց առաջ մի քանի անգամ մտածեք։ Հարսանիքի, ամուսնալուծության եւ անձնական կյանքին վերաբերող այլ հումորներից այսօր փորձեք խուսափել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր հոգում կծնվի եւ կործանելու, եւ նորը կառուցելու ցանկություն։ Դուք կցանկանաք կոտրել կարծրատիպերը եւ ազատվել բոլոր ավանդույթներից եւ նոր օրենքներով հարաբերություններ կառուցել։ Սակայն հիշեք, որ ձեր գաղափարները միգուցե այդքան էլ հաճելի եւ դուրեկան չլինեն սիրելիի համար։
ՁԿՆԵՐ
Այսօր հակառակ սեռի ներկայացուցչի հետ պատահական ծանոթություն է կանխատեսվում։ Ամեն ինչ այնքան անսպասելի կլինի, որ հետո դուք ինքներդ կզարմանաք, թե ինչպես պատահեց այդ մտերմությունը։ Այսինքն, Ամանորի հրաշքը միգուցե հենց այսօր կատարվի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը