2020թ.-ը լավ տարի կլինի նրանց համար, ովքեր գնահատում են հարաբերությունները։ Տարին հաջող է ընտանիք ստեղծելու եւ երեխաներ ունենալու համար։
Խոյ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար տարին վառ կլինի։ Տարվա «տիրուհին» ճակատագրական հանդիպում է պատրաստում միայնակ Խոյերի համար։ Բոլորը գիտեն՝ որքան դժվար է գոհացնել ձեզ, բայց այս անգամ դուք կգտնեք այն մարդուն, որի մասին երազում էիք։
Ընտանիք ունեցող Խոյերը չեն ձանձրանա։ Արդեն տարվա երկրորդ կեսին կպահանջվի ողջ իմաստությունը՝ ընտանիքը պահպանելու համար։ Զուգընկերոջից դժգոհությունը, որը կուտակվել է երկար ժամանակ, կհիշեցնի իր մասին։ Մի շտապեք կտրուկ լուծումներ տալ խնդիրներին։
Ցուլ
Միայնակ Ցուլերն արդեն հունվարին կարող են համապատասխան զուգընկերոջ գտնել, սակայն սիրավեպի երկարատեւությունը կախված է միայն ձեզանից։ Խորհուրդ է տրվում հարաբերություններն ամրացնել ճանապարհորդությունների, համատեղ զբաղմունքների միջոցով։ Կարծում եք, թե ծառայողական սիրավեպերը վա՞տ են։ Աշխատանքը համատեղ զբաղմունք է։
Ամուսնացած Խոյերը բույն կհյուսեն։ Վերանորոգումը, անշարժ գույքի, կահույքի, տեխնիկայի ձեռքբերումը հաջող կլինեն։
Երկվորյակներ
Ամուսնացած Երկվորյակների համար 2020թ.-ը հանգիստ կլինի։ Այնքան հանգիստ, որ կրքի կարիք կունենանք, ինչը կարող է դավաճանության վերաճել։ Հարկավոր չէ սիրավեպեր սկսել. կենտրոնացեք ձեր երկրորդ կեսի հետ հարաբերությունների վրա, ընթրիքներ, ուղեւորություններ եւ համատեղ արկածներ կազմակերպեք։
Միայնակ Երկվորյակները 2020թ.-ին արագ կփոխեն զուգընկերներին։ Վառ սիրավեպեր, շատ հույզեր ու ոչ մի կայունություն։ Աշնանը կհանդիպեք ձեր կեսին, բաց մի թողեք նրան։
Խեցգետին
Հաջողակ տարի է Խեցգետինների համար, որոնք կարող են հասկանալ՝ ինչ են ուզում։ Կենդանակերպի նշանի ամուսնացած ներկայացուցիչները կարող են ծրագրել երեխաներ ունենալ, վերանորոգում անել եւ տուն գնել։ Այդ ամենը կհաջողվի։
Միայնակ Խեցգետինները համապատասխան զուգընկերոջ կգտնեն, նույնիսի մի քանիսին։ Բայց ինքներդ էլ չգիտեք՝ ցանկանում եք հարաբերություններ, թե ոչ։ Այդ պատճառով 2020թ.-ին հարսանիք կարող է եւ չլինել։
Առյուծ
Առյուծները, որոնք արդեն վաղուց սիրելի ունեն, կարող են մտածել ամուսնության մասին։ Ընտանիք ունեցող Առյուծներին տարին երջանկություն ու շատ սեր է խոստանում։ Կզգաք այն ներդաշնակությունը, որի մասին երազում էիք։
Իսկ միայնակ Առյուծները մշտապես առաջարկներ կստանան, բայց հարկավոր է ընտրել մեկին եւ ոչ թե խաղալ։
Կույս
Ընտանիք ունեցող Կույսերին խորհուրդ է տրվում մտածել զուգընկերոջ հետ աշխատանքի մասին։ Հնարավոր է՝ հարկավոր է ընտանեկան բիզնես սկսել՝ եկամտաբեր գործ, որը կմտերմացնի ձեզ։
Միայնակ Կույսերին շատ հանդիպումներ են սպասվում, սակայն ինքներդ պետք է որոշեք՝ ցանկանում եք ընտանիք ստեղծել, թե ոչ։ Եվ հարկավոր չէ խորհրդակցել ընկերների հետ, սա այդ դեպքը չէ։
Կշեռք
Միայնակ Կշեռքների համար ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Հանդիպումներ ու բաժանություններ, լավ ու վատ պահեր կունենաք։ Ամեն ինչ կախված է ձեազնից։ Դադարեք հիշողությունները խառնել նոր հարաբերություններին եւ հավատացեք ինքներդ ձեզ։
Ընտանիք ունեցող Կույսերը, որոնց մոտ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չունեն, ամեն ինչ լավ ու հանգիստ կլինի։ Սակայն եթե վաղուց եք մտածել ընտանիքից հեռանալու մասին, 2020թ.-ին հարկավոր է անել դա։
Կարիճ
Աստղերը խորհուրդ են տալիս իրականությամբ ապրել եւ չտարվել երազանքներով։ Կենդանակերպի այս նշանի միայնակ ներկայացուցիչները սիրավեպեր կունենան, բայց հարկավոր չէ կապվել։
Ընտանիք ունեցող Կարիճները կլավացնեն ապրուստը։ Եվ, այո՛, 2020թ.-ին հնարավոր է հղիություն։
Աղեղնավոր
Միայնակ Աղեղնավորը կհանդիպեն հենց այն մարդուն, որին սպասում էին։ Բայց սիրավեպը հեշտ չկսվի, իսկ նախանձողների բամբասանքն ու ինտրիգները կարող են ամեն ինչ փչացնել։
Ամուսնացած Աղեղնավորները տարվա առաջին կեսին պետք է անեն ամեն ինչ՝ հարաբերություններն ամրապնդելու համար։ Արդեն աշնանը խնդիրներ կլինեն, որոնց կարող են դիմանալ միայն ամուր զույգերը։
Այծեղջյուր
Այծեղջյուրների մոտ, որոնք կարողացել են ամուր ընտանիք կազմել, ամեն ինչ լավ կլինի։ Տարին հաճելի փոփոխություններ է խոստանում՝ տան ձեռբերում, երեխայի ծնունդ։ Բայց եթե հարաբերությունները կարող էին ավելի լավը լինել, ամուսնալուծությոն է հնարավոր։ Եվ այնպիսի ամուսնալուծություն, որի դեպքում լինում են վեճեր եւ ունեցվածքի բաժանում։ Բաց դուք կկարողանաք փոխզիջում գտնել։
Միայնակ Այեղծջյուրները պետք է լսեն մարդկանց, եթե ցանկանում են գտնել իրենց երկրորդ կեսին։
Ջրհոս
Միայնակ Ջրհոսները կարող են իրենց երկրորդ կեսին փնտրել աշխատավայրում, թանգարաններում, թատրոններում։ Մի ծանոթացեք երեկույթների ընթացքում եւ մի գնահատեք արտաքինը։
Ընտանիք ունեցող Ջրհոսներին տեղափոխություն կամ վերանորոգում է սպասվում, ինչը կազդի հարաբերությունների վրա։ Եթե հարաբերություններ ունեք, բայց հարսանիք չի եղել, շտապեք լուծել այդ հարցը, բայց պատրաստ եղեք ծնողների դիմադրությանը։
Ձկներ
Տարվա առաջին կեսին Ձկները կարող են հանդիպել իրենց երկրորդ կեսին եւ նույնիսկ հարսանիք ծրագրել։ Նրանք, ովքեր վաղուց հարաբերություններ ունեն, կտմածեն հարսանիքի կամ բաժանվելու մասին։
Իսկ ամուսնացած Ձկների մոտ ամեն ինչ հրաշալի կլինի։ Բայց աշնանը ձեր հարաբերությունները կարող են ամրության փորձության ենթարկվել։ Հնարավոր է՝ զուգընկերոջ անհավատարմության մասին լուրեր հայտնվեն։
Աղբյուրը՝ Fakty.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ