Այսօր Black Friday-ն է, նույն ինքը՝ «Սեւ ուրբաթը»: Աննախադեպ զեղչերի օրը, երբ ոգեւորված գնորդները սրբում տանում են ոչ միայն վաճառադարակների ապրանքը, այլեւ բոլորին, ովքեր հայտնվում են նրանց ճանապարհին: Տոնն ամերիկյան է, եւ ԱՄՆ-ում այն, որպես կանոն, համընկնում է Գոհաբանության օրվան՝ բացելով Ծննդյան տոների զեղչերի սեզոնը: Ի դեպ, շոփինգամոլների եւ առեւտրի մենեջերների պրոֆեսիոնալ տոնը կարելի է նշել ցանկացած երկրում եւ անգամ առցանց ռեժիմում. դիվայսից չկտրվելով՝ հայ «շոփերները» հիմա կարող են սրտի ուզածը պատվիրել, անգամ եթե առցանց խանութը Հայաստան առաքում չունի: Փոխարենը՝ կան միջնորդ ընկերություններ, որոնք ձեր գնումները կբերեն՝ վերցնելով միայն ծանրոցի իրական քաշի վճարը: News.am Style-ը փորձել է պարզել, թե որտեղ եւ երբ է ավելի լավ առցանց ապրանք ձեռք բերել, որ առավելագույնս տնտեսես:
Amazon.am
Սա աշխարհում ամենախոշոր համացանցային խանութներից մեկն է: Գլխավոր էջում հասանելի է Black Friday-ին նվիրված բաժինը, որտեղ զեղչերի թափն ահռելի է՝ 10-ից մինչեւ 70 տոկոս: Ներկայումս օգտատերերը կարող են ընտրություն կատարել 34 խումբ ապրանքներից, այդ թվում՝ էլեկտրոնային գրքեր, կենցաղային տեխնիկա, մանկական խաղալիքներ, սննդամթերք, տնտեսական ապրանքներ, սպորտային ապրանքներ եւ շատ այլ ապրանքներ:
Carter’s
Այս ապրանքանիշին ծանոթ են մեծ թվով հայ մայրիկներ: Carter’s-ը ԱՄՆ-ում մանկական հագուստի եւ աքսեսուարների առաջատար արտադրողներից մեկն է եւ Հայաստանում ներկայացված չէ, սակայն այն կարելի է համարել հայ մայրիկների շրջանում թերեւս ամենահանրահայտ առցանց խանութը: «Սեւ ուրբաթին» կայքում կլինեն ամբողջ արտադրանքի մինչեւ 60 տոկոս զեղչեր + 20 տոկոս էքստրա զեղչ, եթե գնումների գումարը 40 դոլարը գերազանցի: Իսկ եթե գումարն անցնում է 100 դոլարից, ապա Carter’s-ն առաջարկում է 35 տոկոս զեղչ:
Aliexpress
Aliexpress-ը խոշորագույն առեւտրային հարթակ է, որն ամբողջ աշխարհից օգտատերերին հնարավորությունն է տալիս ապրանքներ գնել Չինաստանից, նաեւ հետ չի մնում ԱՄՆ-ի իր գործընկերներից: Բոլորովին վերջերս նոյեմբերի 11-ին՝ Շոփինգի միջազգային օրը, Aliexpress-ում խոշոր զեղչեր են եղել, սակայն, բարեբախտաբար, ռեսուրսը «Սեւ ուրբաթ» էլ է ձեռնտու զեղչեր առաջարկում գործնականում բոլոր ապրանքների համար: Aliexpress-ում գնումներ կատարելու դրական կողմն այն է, որ գնումը փոստով առաքվում է տան հասցեով եւ միջնորդներին դիմելու կարիք այլեւս չկա: Ի դեպ, կա նաեւ բացասական կողմ՝ ծանրոցը, որպես կանոն, ուշ է տեղ հասնում, երբեմն ամսից ավելի:
Bestbuy
Best Buy-ն ամերիկյան ընկերություն է, որն ունի կենցաղային էլեկտրոնիկայի եւ ամեն տեսակի տեխնիկական սարքերի խանութների խոշոր ցանց: Խանութը ԱՄՆ եւ Կանադայի կենցաղային էլեկտրոնիկայի շուկայի խոշորագույն ռեթեյլերն է: Մեր կարծիքով՝ չի գտնվի այնպիսի համարձակ մեկը, որը կայքում կպատվիրի սառնարան կամ լվացքի մեքենա, քանի որ ստիպված կլինի վճարել ծանրոցի քաշի դիմաց, բայց փոքր էլեկտրոնիկայի գնման համար կայքը լավագույններից մեկն է:
ASOS
Նորաձեւության եւ կոսմետիկայի ամենահայտնի խանութներից մեկը՝ ASOS-ը «Սեւ ուրբաթի» ժամանակ առաջարկում է մինչեւ 60 տոկոս զեղչ: Խանութն այն մարդկանց համար է, ովքեր «կարողանում» են հագուստն այնպես պատվիրել, որ այն իրենց կհամապատախանի, այլ ոչ թե հին սովորությամբ նախընտրում են հագուստ գնել միայն շոշափելով եւ փորձելով:
Farfetch
Գլամուրի սիրահարները եւ նրանք, ում փողը գրպանին չի հասնում, այստեղ պիտի դիմեն: Հենց այստեղ կարելի է ձեռք բերել Dolce&Gabbana-ի, Maison Margiella-ի, Yoshi Yamamotoի կամ անգամ Chanel-ի հագուստ: Հավաքածուները նոր չեն, գները՝ խայթող, բայց այսօր «Սեւ ուրբաթ» է. այնպես որ, շտապե՛ք ձեռք բերել ինչ-որ 2 հազար դոլարանոց փքաբաճկոն ընդամենը 700-ով:
Սա առցանց խանութների ամբողջ ցանկը չէ, որոնց արժի ուշադրություն դարձնել այս սեւից էլ սեւ ուրբաթ: Զեղչեր են գործում գործնականում բոլոր խանութներում՝ GAP, Old Navy, Victoria's Secret, Gymboree, The Children's Place, Crazy8, Macy's, Shoes.com, Walmart, eBay եւ այլն: «Սեւ ուրբաթի» ժամանակ պահվածքի գլխավոր կանոնը գլուխը չկորցնելն է եւ չնախատեսած փող չծախսելը:
Ի դեպ, դրամական միջոցներից բացի, արժի մտածել նաեւ նախապատվությունների մասին: Անչափ դյուրին է կորել հազարավոր շահավետ առաջարկների մեջ, ուստի կարեւոր է այն ապրանքների ցանկ կազմելը, որոնք ձեզ առաջին հերթին են պետք:
Հաջող շոփինգ եմ մաղթում:
Սոնա Խաչատրյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար