«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կանանց լավագույն հատկանիշներն ըստ տղամարդկանց

21:12, 18 դեկտեմբերի

Կանայք շատ տարօրինակ արարածներ, քանի որ նրանց գործողությունները, տրամաբանությունը եւ բառերն ասես մեկ այլ մոլորակից լինեն։ Իսկ ինչպիսի՞ կանայք են գրավում տղամարդկանց կամ ավելի ճիշտ կլինի ասել, թե կանանց ո՞ր հատկանիշներն են հմայում տղամարդկանց։ Իհարկե, կնոջ լավագույն որակները շատ դժվար է առանձնացնել, բայց մենք կփորձենք ձեզ ներկայացնել դրանք։

Հետեւեք եւ խնամեք ձեզ

Իհարկե, գրադարանավարը, ծրագրավորողը կամ բանվորը կատարյալ գեղեցկուհի չի փնտրում, քանի որ այդ մարդիկ շատ այլ սկզբունքներ ու նախասիրություններ ունեն, որոնց մասին առաջարկում ենք չխոսել։

Բայց ցանկացած կին պետք է հետեւի եւ խնամի իրեն, այսինքն՝ գեղեցիկ դիմահարդարում, մատնահարդարում, սանրվածք ունենա, հագուստները փոխի, ինչու ոչ՝ նաեւ կատարի ոճային ինչ-ինչ փոփխություններ՝ առավել հետաքրքրիր ու գրավիչ լինելու համար։ Միշտ հիշեք, որ տղամարդիկ հիմար չեն, ու նրանք ուշադրություն են դարձնում ցանկացած մանրուքի վրա։

Համբերատարություն եւ կրկին համբերատարություն

Միշտ էլ հաճելի է շփվել փոխզիջման պատրաստ մարդու հետ. նա, ով ավելի համբերատար է  եւ կարող է հանգիստ խոսել դիմացինի հետ։ Համառ եւ բարդ բնավորության տեր կանանց շատ դժվար է հասկանալ եւ ընդունել: Իհարկե, հարաբերություններում եւ կինը, եւ տղամարդը պետք է խելամիտ լինեն, ինչպես նաեւ հարկավոր է խուսափել նյարդային եւ ագրեսիվ գործողություններից։

Հրաշագործ՝ անկողնում 

Ինչպես կարելի է խուսափել դրանից. սեքսը տղամարդկանց համար շատ կարեւոր է։ Որպես կանոն հենց չբավարարված լինելուց տղամարդը կարող է մեծ հիասթափություն ապրել, ինչն էլ իր հերթին հնարավոր է մի շարք խնդիրներ առաջացնի զուգընկերների սեռական կյանքում։ Ըստ տղամարդկանց՝ լավագույն կինը նա է, ով կարող է հաճույք ու բավարարվածություն պատճառել իրենց։    

Հոգեւոր եւ նյութական

Տղամարդիկ սովորաբար նախընտրում են միս ուտել եւ մի կարծեք, որ նա պատրաստ է ամբողջ կյանքում ռեստորաններում սնվել։ Կինը պետք  է կարողանա պատրաստել իր տղամարդու համար  եւ բավարարել նրա «ստամոքսի պահանջները»։ Բացի այդ, եթե նա համեղ սնվի, ապա կհասկանա, որ տանից լավ տեղ չկա։

Իսկ ինչ վերաբերում է հոգեւոր արժեքներին, ապա պետք է հասկանալ, որ տղամարդը ռոբոտ չէ, եւ նա նույնպես զգացմունքներ ունի եւ լինում են պահեր, երբ նա ցանկանում է արտահայտել դրանք, եւ դրա դիմաց նա նույնպես ինչ-որ բան է պահանջում՝ աջակցություն, կարեկցանք եւ այլն։ Եվ եթե դուք կարողանաք տալ նրան այդ ամենը, ապա սա չի կարող չգնահատվել տղամարդու կողմից։

Բազմազանություն

Եթե պատրաստվում եք ամբողջ կյանքում նույն կերպ ապրել, ապա դուք շատ շուտ կձանձրացնեք ձեր սիրելիին։ Հետեւաբար, պետք է մշտապես անակնկալներ պատրաստել, արտաքին փոփոխություններ կատարել եւ նոր դիրքեր փորձել անկողնում։  

Բոլոր դեպքերում, կնոջ լավագույն հատկանիշներից ամենակարեւորը տղամարդուն հնազանդ լինել է, չէ՞ որ դուք գուլպայի նման եք՝ առանձին անօգուտ եք օգտագործման համար, իսկ միասին մի մեծ ուժ եք։ Մի մոռացեք այդ մասին։

 

 

Աղբյուրը՝ tbeauty.ru

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել