Որպեսզի 2020թ․-ը հաջողակ լինի, ապա պետք է ծանոթանալ ամանորյա այն նախանշաններին, որոնք կարող են օգնել ձեզ ավելի բարի ու դրական զգացմունքներով լի տարի ապրել։
Եւ այսպես՝
Մինչ Նոր տարի պետք է ներողություն խնդրել նրանցից, ում վիրավորել կամ նեղացրել եք անցյալ տարվա ընթացքում։
Պետք չէ Նոր տարվա ընթացքում մարել հին պարտքերը. դա պետք է անել մինչ դեկտեմբերի 31-ը։
Մինչ Ամանոր պետք է տունը կարգի բերել, հավաքել, մաքրել տան բոլոր անկյունները, լվանալ հայելիները, որպեսզի դրանք շողշողան։ Պետք է նետել բոլոր հին ու կոտրված իրերը, կաթսաները, սպասքը եւ այն ամենը, որոնք հիշեցնում են անցյալ տարվա տհաճ միջադեպերի մասին։
Դեկտեմբերի 31-ին հնարավոր է տեսնել երազ, որը կբնութագրի ամբողջ գալիք տարին։
Նոր տարին պետք է դիմավորել նոր հագուստով։ Այդ դեպքում տարին լեցուն կլինի նոր իրադարձություններով։
Ամանորի սեղանին պետք է անպայման միրգ, բրինձ, ցորեն եւ ընկույզ լինի, որոնք առատության եւ բարգավաճման խորհրդանիշ են։
Նոր տարվա ընթացքում հարուստ լինելու համար անհարժեշտ է Ամանորը դիմավորել նոր գուլպաներով (զուգագուլպաներով), նոր ներքնազգեստով եւ նոր սանրվածքով։ Փորձեք սեղանին մատուցել յոթ ճաշատեսակ կամ խմիչք եւ ձեր աթոռի տակ յոթ մետաղադրամ դրեք։
Նոր տարում ավելի հաջողակ լինելու համար անհարժեշտ է Ամանորի գիշերը ցանկություն պահել եւ ձախ ձեռքի ափի մեջ մետաղադրամ դնել եւ սեղմել։ Այնուհետեւ մետաղադրամը գցեք շամպայնի բաժակի մեջ եւ խմեք այն։ Մետաղադրամը դարձրեք թալիսման եւ դրանով կուլոն կամ կախազարդ պատրաստեք։
Աղբյուրը՝ abc-people.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք