Երեւան է ժամանել հայտնի ամերիկացի ջազ կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող եւ կոնտրաբասահար Ավիշայ Քոենը։
Prime Production ընկերության հրավերով նա երեւանյան հանդիսատեսի համար ելույթ ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), հայ տաղանդավոր դաշնակահար Վահագն Հայրապետյանի եւ հարվածային գործիքների փայլուն վարպետ Նոամ Դավիդի հետ։ Ընդ որում, Քոենը ելույթ է ունեցել հատուկ առիթով․ մշակութային հանրությունը տոնում է հայկական ջազի լեգենդ Լեւոն Մալխասյանի 75-ամյակը։
Մաեստրոյին շնորհավորելու եւ հիանալի երաժշտություն լսելու եկել էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը․․․
1998թ.-ից Ավիշայ Քոենը հասցրել է թողարկել ավելի քան մեկ տասնյակ ալբոմներ, նա մշտապես մասնակցում է լավագույն ջազային կատարողների ձայնագրություններին, ցանկալի հյուր է ամենահեղինակավոր երաժշտական միջոցառումների եւ փառատոների ժամանակ։
Այնպես որ, նրա այցը Հայաստան, անշուշտ, նշանակալի իրադարձություն է։ Ի դեպ, նա այստեղ առաջին անգամ չէ. երաժշտասերները հիացմունքով են հիշում Քոենի երեւանյան համերգը 2017թ.-ի մայիսին։ Նա նաեւ 1997թ․-ին է եկել հիանալի ջազ դաշնակահար Չիկ Կորեայի հետ․․․
«Նախկինում ես ցանկանում էի նշանավոր երաժիշտ դառնալ։ Հիմա, երբ արդեն դարձել եմ, ցանկանում եմ պարզապես համապատասխանել այս կարգավիճակին», - հարցազրույցներից մեկում ասել է Քոենը։ Եվ այս երեկո նա, իհարկե, այդ կարգավիճակին համապատասխանում էր․ չդադարող ծափահարությունները դրա վառ ապացույցն են։
Նրա երաժշտությունը «համեղ է», աուտենտիկայի, ջազի, մոդերնի ու դասականի յուրօրինակ խառնուրդ... Դրանում առկա են ե՛ւ խոնարհում իսրայելյան արմատներին, ե՛ւ լատինական մոտիվներ, ե՛ւ շատ խորը հուզականություն։
Հիասքանչ նվագախմբի մատուցմամբ եւ Վահագն Հայրապետյանի՝ դաշնամուրային փայլուն իմտրովիզացիաներով Քոենի ստեղծագործությունը հնչեց նոր գույներով, անսպասելի սահմաններով։
Լուսանկարները՝ Prime Production
Լուսանկարները՝ Prime Production
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը