39-ամյա Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ 42-ամյա Քանյե Ուեսթի հետ 4 երեխա է դաստիարակում։ Նա անկեղծ հայտարարություն է արել այն մասին, թե ինչպես է կարողացել տանել երկու երեխաների ծնունդը։
Քիմ Քարդաշյանը բազմազավակ մայր է։ Նա դաստիարակում է վեցամյա դուստր Նորթին՝ 4-ամյա որդուն՝ Սեյնթի, 1-ամյա Չիկագոյին եւ վեց ամսական Փսալմին։
Ռեալիթի-շոուի աստղն անկեղծորեն պատմել է առաջին եւ երկրորդ ծննդաբերությունից հետո բարդությունների մասին: Նորթի լույս աշխարհ գալը վաղաժամ էր։ Քիմը ծննդաբերել է ժամկետից վեց շաբաթ շուտ։ «Ծննդաբերությունից հետո իմ սերմնակիրն այդպես էլ դուրս չեկավ եւ այն աճեց իմ արգանդի ներսում», - անկեղծացել է Քիմը:
Երկրորդ ծննդաբերությունը նույնպես դժվար է անցել: Սեյնթը հայտնվել է ձվաբջիջների սառեցման արդյունքում։ Ծննդաբերությունները բարդություններ են առաջացրել օրգանիզմի համար։ Այս հիվանդության պատճառով նրա մոտ զարկերակային ճնշման ցուցանիշների խախտում է գրանցվել։ Քարդաշյանը մեկուկես տարվա ընթացքում 5 վիրահատություն է ունեցել, որպեսզի վերացնի Նորթի եւ Սեյնթի ծննդաբերության հետեւանքները, հաղորդում է Daily Mail-ը:
Երբ նա որոշել է երրորդ անգամ հղիանալ, դա խնդիր է դարձել։ Բժիշկները հրաժարվել են օգնել նրան հերթական ծննդաբերության ընթացքում։ Նրանք արգելել են Քարդաշյանին կրել երրորդ երեխային։ Նրան հրաժարվել են սաղմը նստեցնել՝ նշելով, որ դա հակաօրինական կլինի։
Այդ ժամանակ Քիմը դիմել է փոխնակ մայրերի օգնությանը։ Աստղային կլանի ամենահայտնի ներկայացուցիչը չի զղջում այդ որոշման համար։ Նա շնորհակալ է, որ կանայք օգնել են լույս աշխարհ գալ Չիկագոյիn եւ Փսալմին։ «Ես այնքան երախտապարտ եմ իմ գեղեցիկ երեխաների համար։ Շատ երախտապարտ է փոխնակ մայրերին։ Ես անցել եմ այդ նույն ցավով, որպեսզի տեսնեմ արդյունքը՝ երեխաների ծնունդը»,-ամփոփել է ռեալիթի-շոուի աստղը։
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն