«Միսս տիեզերք 2019» միջազգային մրցույթի հայ մասնակից Դայանա Դավթյանը Facebook-յան էջում հրապարակում է արել, որում պարզաբանել է տարազի հետ կապված իրավիճակը, որով բեմ է բարձրացել։ Վերջին օրերին նրա հագուստը շատ են քննադատել, եւ Դայանան որոշել է պատասխանել։
«Զգեստն անհարմար էր. ներսից միացված էր «սկրեպներով» եւ կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես զգեստը հանել հնարավոր չէր,- գրում է նա. - Շատերդ երեւի տեղյակ եք «Միսս Տիեզերք 2019» մրցույթում դիզայներ Վերա Սմբատի հեղինակությամբ կարած եւ իմ կողմից ներկայացրած հայկական տարազի վերաբերյալ մասնագետների և հանրության խիստ ԲԱՑԱՍԱԿԱՆ արձագանքի մասին: Ցանկանում եմ պարզաբանել. զգեստի վերաբերյալ բացասական կարծիք ինքս երբեք չեմ արտահայտել, մինչդեռ զգեստն անհարմար էր։ Գլխազարդը փոքր էր եւ չէր ֆիքսվում, գոտին լայն էր: Այնուամենայնիվ, տարազը ներկայացրեցի մաքսիմալ լավ կերպով»...
Դայանային զայրացրել է, որ հագուստի դիզայներն ու «Միսս տիեզերք Արմենիա»-ի ազգային տնօրեն Գոհար Հարությունյանն իրեն մեղադրել են ձախողման մեջ, թեեւ նախքան մեկնելը բողոքել է, որ գոտին կախ էր ընկած։ Ըստ նրա՝ դիզայներն ասել է, որ այն կարող է գոտկատեղից ներքեւ ամրանալ։ Իսկ գլազախարդը փոխել են նորով. այն ինչպես հարկն է չէր ֆիքսվում։
Իրավիճակին արձագանքել է նաեւ Գոհար Հարությունյանը, որը նշել է, որ միջազգային ոչ մի հետևորդ հագուստը չի ծաղրել, միայն Դայանայի ձեռքի շարժումը, որը իրականում սխալ նկարի հետեւանք էր (տպավորություն է ստեղծվում, թե աղջիկը ձեռքոցվ STOP շարժումն է անում)։ Նա նշել է, որ մասնակցությունը չի սահմանափակվել միայն տարազով. որոշիչ են եղել հարցազրույցի փուլը, երեկոյան հագուստը եւ լողազգեստը:
«Մեծ քանակությամբ էսքիզներից ընտրել ենք Դայանայի հետ այս զգեստը, ոտքի բացվածքը նույնպես եղել է Դայանայի ցանկությամբ: Անգամ եթե ինչ- որ մի բան չի ստացվել, Վերան մեծ նվիրվածությամբ է ստեղծել այն: Նորից եմ ասում, այստեղ կարեւորը Դայանայի տրամադրությունն էր, որից բողոքելու իրավունքը ես ունեմ քանի որ իրա մասնակցությունը իմ մի տարվա աշխատանքն է»,- գրել է Գոհարը։
Լուսանկարները՝ Miss Universe, Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է