«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

19 տարվա տարբերությունը հարաբերությունների համար խոչընդոտ չէ. Մոնիկա Բելուչին հաշտվե՞լ է նախկին սիրելիի հետ

18:13, 17 դեկտեմբերի

55-ամյա Մոնիկա Բելուչին կարծես կրկին հանդիպում է ֆրանսիացի նկարիչ, նորաձեւ պատկերասրահի 36-ամյա սեփականատեր Նիկոլաս Լեֆեւրի հետ։ Դերասանուհու ու պատկերասրահի սեփականատիրոջ բաժանման մասին հայտնի է դարձել հուլիսին եւ այդ ժամանակվանից հետո Մոնիկայի կողքին այլ տղամարդ չի եղել։

Մոնիկան առայժմ չի բացահայտում գաղտնիքը՝ ինչ է տեղի ունենում իր ու նախկին ընկերոջ միջեւ։ Սակայն զբոսանքի ընթացքում զույգը բավական հանգիստ տեսք է ունեցել։ Մոնիկան ու Նիկոլասը տարված խոսում էին ինչ-որ բանի մասին եւ ժպիտներ փոխանակում։ Միայն նկատելով տեսախցիկները՝ Մոնիկան մի փոքր տխրել է։



Զույգը հանդիպել է մոտ երկու տարի։ Դերասանուհին եւ նրա ընտրյալը միասին հայտնում էին կարմիր գորգին. Նիկոլասը Մոնիկային ուղեկցում էր կինեմատոգրաֆիայի հետ կապված միջոցառումներին։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Բելուչին խոստովանել է, որ սիրահարված է եւ շատ երջանիկ.

«Արդեն երկար ժամանակ է՝ հանդիպում եմ մի տղամարդու հետ, եւ մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Նա բոլորովին այլ աշխատանք ունի, սակայն դրա պատճառով նա եւս ստիպված է շատ շրջել աշխարհում։ Հենց այդ պատճառով նա ինձ հրաշալի հասկանում է եւ կիսում իմ կենսակերպը։ Ես շատ երջանիկ եմ»,- այդ ժամանակ ասել էր իտալացի գեղեցկուհին։

Սակայն այս ամռանն ամսագրերից մեկի հետ զրույցում Մոնիկան հայտնել էր, որ ինքն ու Նիկոլասն այլեւս միասն չեն։

Աղբյուրը՝  KP

Լուսանկարները՝ Max Rossi/Reuters, East News


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել