Հանդիսատեսը պետք է համակերպվի երկու բանի հետ։ Նախ՝ ռեմեյքներն ու սիքվելները տարեցտարի ավելի ու ավելի են շատանալու։ Երկրորդ՝ դրանք ստեղծվում են հանուն շահույթի, այլ ոչ թե մեր մանկությունը փչացնելու նպատակով։
Ընկերներից մեկին փրկելու համար մյուսները պետք է վերադառնան խաղի մեջ։ Ի զարմանս նրանց՝ Ջումանջիի կանոնները փոխվել են, եւ ամեն բան գլխիվայր շրջված է։ Գոյատեւելու համար ընկերները պետք է ուղեւորվեն ճամփորդության խաղի ամենաանհայտ ու խորհրդավոր անկյուններում՝ անջուր անապատից մինչեւ ձյունապատ լեռներ։
Ինձ դուր եկավ ռեմեյքի 1-ին մասը։ Այն աշխույժ էր, անկաշկանդ։ Չէի ցանկանա կառչել հարթ սյուժեից, բայց շարունակությունը լիքն էր բոլորովին ավելորդ տեսարաններով։ Դրանց մի մասը միայն կերպարների կյանքը «կտրելու» համար է, իսկ մյուսները պտտում են մակերեսային կոնֆլիկտ հերոսների տարբեր տարիքային խմբերի միջեւ։ Հին ընկերների եւ յուրաքանչյուր կերպարի արժեքավորության մասին պատմելու փորձը լղոզված է 2-ժամյա քրոնոմետրի բարակ շերտով։
Ժայռի եւ Ընկ.-ի արկածները ներկայացված են ըստ սխեմայի՝ նույն գծային մակարդակները, նույն հրահանգիչը։ Հերոսների փոխակերպումը նոր մարմիններում ուղեկցվում է նույն կատակներով։ Նրանցից յուրաքանչյուրը հերթով ասում է հերթապահ նախադասությունը, որն իբր ծիծաղելի է։ Եվ կարելի էր թաղել այս կինոն, եթե չլիներ Ժայռը Դենի դե Վիտոյի ու Ակվաֆինի կերպարով։ Այս զույգը անօգուտ շարունակությունը մի փոքր օգտակար է դարձրել։
Էքշըն
Նման զվարճալի ճամփորդությունների համար, ինչպիսին է «Ջումանջին», վիզուալ շարքը միշտ առաջին տեղում է, եւ, առաջին մասի համեմատ, շարունակությունը քայլ առաջ է արել այս ուղղությամբ։ Ավելի շատ են լոկացիաներն ու դինամիկան, այսպես ասած էքշընին անուն չես դնի։
Մթնոլորտը
Այստեղ նույնպես խնդիրներ չկան։ Սկզբում իրարանցում է ամանորյա տոների հետ կապված, հետո «լարված» էքշըն տեսարաններ են անապատում, հետո՝ էլ ավելի դրայվոտ դրվագներ են։ Կինոդիտողին կհետաքրքրի, չի ձանձրանա։
Արդյունքը
Ֆրանշիզի նոր մասը նախորդ ֆիլմերի հետ նույն մակարդակին է։ Դրանք տարբերվում են կատակներով, լոկացիաներով ու տեսարաններով, բայց բովանդակությամբ նույնն են։
Սա դրայվոտ ու ծիծաղաշարժ ժապավեն է՝ առաջին պլանի հիանալի դերասաններով։ Բայց չափից ավելի կլիշեցաված է ու երկրորդային, ինչը ոչ մի կերպ չի ազդում ընկալման վրա։
Հ.Գ.
Հա՜... սա հենց ԱՏՐԱԿՑԻՈՆ է։ Փորձեք մոռանալ «անսպասելի ավարտով անհավանական դրամատիկ պատմության մասին» եւ պարզապես հաճույք ստացեք դրանից։ Իհարկե, եթե ձեզ դուր են գալիս նման նախագծերը։
Հաճելի կինոդիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել