«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գիտեի՞ք արդյոք. «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:20, 22 դեկտեմբերի

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել տարբեր հանրաճանաչ ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերը: Այսօր 11 հետաքրքիր փաստ կներկայացնենք Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» (1975 թվական) կինոնկարի մասին: Եվ այսպես…

1.«Ինչ նողկալի է ձեր դոնդողածածկ ձուկը» եւ «Օ, տաք կերակուրը եկավ» արտահայտությունները չեն եղել ֆիլմի սցենարում։ Յուրի Յակովլեւի իմպրովիզացիայի արդյունքն են։  Ձուկը, իրոք, անպետքություն էր, իսկ «Մոսֆիլմի» տաղավարում տաք ջրի առկայությունը՝ բավականին հազվադեպ երեւույթ։

2.Էլդար Ռյազանովը ֆիլմում խաղացել է իրեն բնորոշ էպիզոդիկ ռեժիսորական դերերից մեկը՝ ինքնաթիռի ուղեւոր, որի վրա մշտապես ընկնում է քնած Լուկաշինը։

3.Ռյազանովին երկար ու համառորեն համոզել են հրավիրել Ալիսա Ֆրեյնդլիխին։ Բայց նա հիշել է լեհական «Սիրո անատոմիա» մելոդրաման, որտեղ գլխավոր կանացի դերը կերտել է Բարբարա Բրիլսկան։  Ռյազանովը ձեռք է բերել նրա հեռախոսահամարը եւ զանգահարել Վարշավա։ Սցենարը կարդալուց հետո Բարբարան մեկնում է Մոսկվա՝ փորձերի։  Դերի համար առաջարկած նրա տարբերակն առավել համոզիչ էր։

4.Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Մոսկվայում՝ Վերնադսկու պողոտա 125 հասցեում գտնվող պանելային շենքի բնակարանում:  2003թ.այդ շենքի պատին բացվել է Բարբարա Բրիլսկայայի եւ Անդրեյ Մյագկովի պատկերներով ցուցանակ։  Սակայն այդ ցուցանակը հաճախ գողանում են, եւ այն պետք է վերականգնել ։

5.Ռյազանովը շատ մանրամասն է քննել գլխավոր դերակատարների թեկնածությունները: Ժենյա Լուկաշինի դերը շատ ցանկացել է խաղալ Անդրեյ Միրոնովը, սակայն ռեժիսորը նրան միայն Իպոլիտի դերում է տեսել: Լուկաշինի դերը կարող էին կերտել նաեւ Պյոտր Վելյամինովը եւ Ստանիսլավ Լյուբշինը։

6.Նադյա Շեւելեւայի դերի համար դիմել են Լյուդմիլա Գուրչենկոն, Սվետլանա Նեմոլյաեւան, Անտոնինա Շուրանովան, Կիրովի դրամատիկական թատրոնի դերասանուհի Մերիմսոնն ու այլք։

7.Բաղնիքի հայտնի տեսարանը, որտեղ Նոր տարուց առաջ հավաքվում են ընկերները, նկարահանվել է մայիսմեկյան տոներից հետո: «Մոսֆիլմ»-ի աստիճաններից մեկի տակ տեղադրել են բաղնիքի նստարաններն ու կշեռքը:

8.«Սովետական էկրան» ամսագրի հարցումներով 1977թ․-ին այն ճանաչվել է լավագույն ֆիլմը։

9.Լուկաշինը Լենինգրադ է մեկնում Դոմոդեդովո օդանավակայանից, չնայած սովետական տարիներին հյուսիսային եւ արեւմտյան ուղղություններով ներքին չվերթներն իրականացվել են Շերեմետեւո-1 օդանավակայանից։

10.Ժենյան պատուհանից նետում է Իպոլիտի լուսանկարը, իսկ ավելի ուշ Նադյան ձյան տակից հանում է ոչ թե Յուրի Յակովլեւի, այլ Օլեգ Բասիլաշվիլիի լուսանկարը, որը նախկինում ստացել էր Իպոլիտի դեր եւ նկարահանվել մի քանի դրվագներում, սակայն հոր մահվան պատճառով ստիպված է եղել հրաժարվել: Այդ կադրն արդեն չեն հասցրել կրկին նկարահանել, քանզի արդեն գարուն է եկել եւ ձյունը հալվել է։

11.Բացի 1975թ․-ի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած հեռուստապրեմիերայից, ֆիլմը կինովարձույթ է դուրս եկել 1976թ․-ի օգոստոսի 16-ից։

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել