Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Անձնականս փորձում եմ փակ պահել, բայց չի ստացվում». Գեւորգ Մկրտչյանը՝«Անհասցե ծնվածներ»-ում իր դերի, իրեն վերագրվող սիրավեպերի եւ բացասական կարծիքների մասին

16:31, 24 դեկտեմբերի

«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի հերոսների ճակատագրերը շարունակում են հետաքրքրել հեռուստադիտողներին, որոնք անհամբերությամբ սպասում են եղբայրների ու քրոջ միավորմանը: Այս ընթացքում հեռուստասերիալում հայտնվում են նոր հերոսներ, որոնք եւս իրենց հետքն են թողնում գլխավոր կերպարների կյանքում: Նման հերոսներից է վերջերս հեռուստասերիալը համալրած Գոռը, որին մարմանավորում է երտասարդ երգիչ Գեւորգ Մկրտչյանը: Նրան հեռուստադիտողը մինչ այդ ճանաչում էր «Օդս քիչ ա», «Ուզում եմ ավազին սերս նկարել» եւ «Տանում ա» երգերի շնորհիվ, որոնց տեսահոլովակներն աչքի են ընկել հեռուստաէկրաններից հայտնի դերասանուհիների՝ Իրինա Այվազյանի, Հասմիկ Խոջյանի, Ադրիանա Գալստյանի եւ Լիանա Հակոբյանի խաղով:

NEWS.am STYLE-ը երգիչ-դերասանի հետ զրուցել է իր առաջին սերիալային կերպարի, տեսահոլովակների հայտնի հերոսուհիների եւ նրանցից մի քանիսի հետ վերագրված սիրավեպերի մասին:

Մինչ «Անհասցե ծնվածները»՝ Գեւորգը նկարահանման առաջարկներ ստացել է, սակայն ասում է՝ դրանք չի ընդունել, քանի որ իր համար առաջնայինը՝ որպես երգիչ կայանալն էր.

«Նկարահանվելու առաջարկն անձամբ ստացել եմ Դիանա Գրիգորյանից, եւ ինձ նաեւ գրավել է այն փաստը, որ երգչի կերպարով էի ներկայանալու: Կխնդրեի հեռուստադիտողին խիստ չդատել, քանի որ փորձում եմ իմ ուժերի սահմանում տալ այն ամենը, ինչը պահանջում է կերպարս»,-ասում է երգիչը՝ խոստովանելով, որ առաջարկը ստանալուց հետո երկար է մտածել, քանի որ մտավախություն ուներ.

«Մեր ազգը չի ընդունում, երբ երգիչը փորձում է ներկայանալ սերիալներում, իսկ դերասանը՝ երգարվեստում: Բայց ինչպես նշեցի՝ առաջարկը գրավեց նրանով, որ Գոռն էլ է երգիչ: Բացի այդ՝ իմ բախտը բերել է. նկարահանման հրապարակում ինձ շատ են օգնում: Աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ՝ ի դեմս Դիանա Գրիգորյանի, Սարգիս Թաշչյանի եւ Նարեկ Սարգսյանի: Բնականաբար ինձ համար դեռ դժվար է, բայց նրանք ամեն կերպ փորձում են ինձ օգնել, ինչի համար խորապես շնորհակալ եմ նրանցից»:

Գեւորգը հետեւում է նաեւ հեռուստադիտողի արձագանքին: Ասում է՝ կարծիքները տարբեր են, սակայն նախընտրեց անդրադառնալ բացասական կարծիքին.

«Մի քանի մեկնաբանություն եմ կարդացել «սառը» լինելու հետ կապված: Իրականում Գոռը իր կերպարով սառը տղա է, ինչը մարդիկ հաճախ վերագրում են իմ խաղին»,-ասում է նա՝ հավելելով, որ ոլորտում իր գործունեությունը շարունակելու ցանկություն արդեն իսկ ունի.

«Ցանկություն կա, բայց ամեն ինչ կախված է առաջարկից: Ինձ համար առաջնային չէ էկրաններին լինելը, ավելի կարեւոր է հետաքրքիր կերպարով ներկայանալը: Կցանկանայի մարմնավորել կամ հումորային, կամ շատ ռոմանտիկ կերպարի»:

Երգչի հետ խոսեցինք նաեւ իր տեսահոլովակներից եւ դրանցում նկարահանվող արդեն ծանոթ ու հայտնի դերասանուհիների մասին: Հայտնիների ընտրությունը Գեւորգը մեկնաբանում է հետեւյալ կերպ.

«Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, բայց փորձը ցույց է տալիս, որ գեղեցիկ աղջիկների մեծ մասը, որոնք չունեն դերասանական կրթություն, հաճախ ավելի շատ կապրիզներ են ցուցաբերում նկարահանման հրապարակում, եւ նրանց հետ աշխատելն ավելի ժամանակատար է: Դերասանուհիների հետ աշխատելն ավելի հեշտ է: Ինչ վերաբերում է մեր մտերմությանը, դա առաջանում է հենց աշխատանքային պրոցեսի ընթացքում»:

Երգչի համար արդեն սովորական է դարձել, որ ցանկացած տեսահոլովակից հետո իրեն սիրավեպ է վերագրվում տվյալ տեսահլովակի հերոսուհուն մարմնավորող դերասանուհու հետ, ինչպես դա եղավ Իրինա Այվազյանի, Հասմիկ Խոսջյանի եւ Լիանա Հակոբյանի դեպքում:

«Հերոսուիներիս ես չափից շատ եմ սիրում եւ դա բոլորը գիտեն` ամեն մեկին յուրովի: Ես եմ ընտրում իմ տեսահոլովակի հերոսուհիներին եւ նրանցից յուրաքանչյուրի մեջ գրավիչ բան կա, եթե ընտրել եմ»,-ասում է նա ու հավելում. «Անձնականս, առհասարակ, փորձում եմ փակ պահել, բայց կարծես՝ չի ստացվում»:

Անրադառնալով սերիալում իր կերպարին՝ Գեւորգը խոստացավ հետաքրքիր եւ անսպասելի զարգացումներ, սակայն դրանք նախընտրեց թողնել գաղտնիք, որպեսզի հեռուստադիտողն առավել հետաքրքրությամբ շարունակի հետեւել ընթացքին:

Ինչ վերաբերում է Ամանորին՝ երգիչն այս տարի տոնը որոշել է դիմավորել ընտանիքի հետ.

«Ընտանիքիս մի մասն ապրում է Թուրքմենստանում, մի մասը՝ Հայաստանում: Որոշել ենք այս տարի բոլորս միասին նշել Ամանորը: Կեսգիշերին տանը կլինեմ՝ ընտանիքիս կողքին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Գեւորգ Մկրտչյանի Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել