TНT հեռուստաալիքի եթերում իր՝ «Новый Мартиросян» ստենդափ-շոուի ընթացքում հայտնի հումորիստ եւ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ դեմ չէ զբաղեցնել Հայաստանի նախագահի պաշտոնը: Իսկ թեման նա սկսել է ՈՒՀԱ-ական անցյալից փոքր պատմությամբ, ավելի ճիշտ ՝ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ծանոթության պատմությունից։ Նրա խոսքով՝ Յուրմալայում Զելենսկին ապրել է հյուրանոցի հարեւան համարում եւ բողոքել, որ Մարտիրոսյանի սենյակում անցկացվող երեկույթն իրեն խանգարում է քնել։ ՈւՀԱ-ական Զելենսկին այն ժամանակ ասել է, որ առավոտյան Մասլյակովի հետ հանդիպման է եւ, որ նա «Запорожье — Кривой Рог — Транзит» չեմպիոն թիմի անդամ է: Գարիկ Մարտիրոսյանը պատասխանել է, որ նա ոչ միայն «Նոր հայեր» թիմի ավագն է, այլեւ Յուրմալայի փառատոնի «Արծաթե կիվինի» դափնեկիր։ «Գնա եւ լուրջ նպատակների հասիր, հետո նոր բղավիր վրաս, - հակադարձել է Մարտիրոսյանն Զելենսկուն եւ հանդիսատեսի ծափահարությունների ներքո հավելել․ -Հասկանու՞մ եք, թե ինչպես եմ մոտիվացրել նրան․․․»։
Այնուհետեւ հումորիստը նշել է, որ շուտով նախագահի պաշտոնը կզբաղեցնեն համացանցից հայտնի մարդիկ․ «Քիմ Քարդաշյանը հաստատ իր թեկնածությունը կդնի 2024թ․-ին եւ կդառնա ԱՄՆ նախագահ, քանի որ նրա օգտին կքվեարկեն, ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ հայերը։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ ուժ է դա։ Եվ եթե Քիմ Քարդաշյանը դառնա ԱՄՆ նախագահ, ապա Ռուսաստանի նախագահը կլինի Միշա Գալուստյանը՝ միակ մարդը, որը լեզու կգտնի ե՛ւ Զելենսկու, ե՛ւ Քարդաշյանի հետ:

Պատկերացնում եք Ամերիկայում նախագահ կդառնա հայուհին, Ռուսաստանում՝ հայը։ Գիտեք, թե ո՞վ է լինելու Հայաստանում նախագահը։ Սոմելյեն։ Մեզ մոտ երեկույթը չի ավարտվի. «Լցրեք բաժակները, խմում ենք, հասանք մեր նպատակին»... Գիտեք հայերն աշխարհում ինչ գլոբալ հարցեր կլուծեն։ Հարսանիքին նստած ես, մեկ էլ դեպի քեզ կռանում է հայն ու ասում․ «Ավիակիր կա՞, պետք չէ՞։ Հրթիռ, ռումբ եւ այլն»։ Կամ. «Մերձավոր Արեւելքում՝ Իրանի եւ Իրաքի միջեւ երկիր կա։ Պետք չէ՞։ Փողերը տերերին շատ են հարկավոր, էժանով են վաճառում, կարող ես դստերդ անունով կոչել»։
Եվ երբ Վլադիմիր Զելենսկին դարձավ Ուկրաինայի նախագահ, սկսվեցին մեմերը․ «Գալիգինը՝ Բելառուսի նախագահ», «Խարլամովը՝ Ռուսաստանի նախագահ», «Մաքս Գալկինը՝ Ռուսաստանի նախագահ», իսկ «Մարտիրոսյանը՝ Հայաստանի նախագահ»։ Ես սկզբում շատ էի ծիծաղում, բայց կես տարի անց մտածեցի՝ ինչու ոչ։ Այ, ինչու՞ ես չլինեմ Հայաստանի նախագահ։ Ի՞նչ կա դրա մեջ։ Ես կզբաղվեմ բարեփոխումներով, երկիրը կկերպարանափոխեմ, կներկայացնեմ հիանալի ընտրական ծրագիր, պետությունների ղեկավարների գագաթնաժողովին կգնամ Նյու Յորք՝ «Ռից-Կարլտոն» հյուրանոց․․․ Ինձ կհարցնեն, թե որտեղ եմ ուզում, որ ինձ բնակեցնեն՝ Պուտինի կողքին, թե Թրամփի։ Իսկ ես կասեմ․ Զելենսկու կողքին եւ հենց պատից այն կողմ... Կպատվիրեմ Նյու Յորքի ամենահզոր ձայնային սարքերը, կհրավիրեմ բոլոր մերկապարուհիներին, «Ջիպսի Քինգզ» խմբին (որպեսզի կենդանի երաժշտություն լինի կիթառներով), 700 լիտր հայկական կոնյակ եւ այսպես ա-լա-լա-լայ ամբողջ գիշեր»։

Եւ վերջապես Մարտիրոսյանի սցենարի ավարտը․ դուռը թակում է Զելենսկին, ասում է, որ իրեն խանգարում է երաժշտությունը եւ նա առավոտյան հանդիպում ունի Թրամփի եւ Պուտինի հետ, կճանաչի Մարտիրոսյանին ու կհարցնի․ «Դե ի՞նչ, մեկ-մեկ»։ Իսկ Մարտիրոսյանը կպատասխանի․ «Ոչ, մեկ-մեկ չէ։ Քանի որ ես դեռ 1996թ․-ին Յուրմալայում կայացած փառատոնի արծաթե կիվինի դափնեկիր եմ»․․․
«Եթե անկեղծ, ոչ մի նախագահ չեմ ուզում դառնալ։ Այս ամենը իմը չէ», - եզրափակեց իր մենախոսությունը Գարիկ Մարտիրոսյանը եւ գնաց դեպի դաշնամուր, որպեսզի երգի այն մասին, որ ամբողջ կյանքում երազել է երաժշտության մասին․․․
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո