Հուլիսի 28-ի երեկոյան պաշտոնապես հայտարարվեցին երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» երգի 11-րդ մրցույթի դափնեկիրները. կուբացի Ռոբերտո Կել Տորես, վրացուհի Սալոմե Կատամաձե եւ վիետնամցի Վին Հուատ: Իսկ փառատոնի ավարտից հետո, որը «Ձինթարի» համերգասրահում բազմաթիվ աստղերի էր հավաքել, NEWS.am STYLE-ը որոշեց ընտրել «Նոր ալիք 2013» մրցույթի աստղերի լավագույն եւ վատագույն կերպարները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վատագույն զգեստների հնգյակը:
Դրամ ունենալով՝ կարելի է շատ բան գնել: Սակայն գեղագիտության եւ գեղեցկության ներքին զգացողություն անհնար է գնել: Եվ մի քանի հայտնիներ լիովին ապացուցեցին այդ՝ «Նոր ալիք»-ի միջոցառումների ժամանակ ներկայանալով, մեղմ ասած, բացարձակապես անտեղի հագուստով:
1. Սկսենք ուկրաինական աստղ Անի Լորակից, ով երկրպագուներին եւ լուսանկարիչներին ներկայացավ ծոպերով զարդարված կարմիր բոդիով: Բեմի համար Լորակի հագուստը փոքր-ինչ տեղին էր, իսկ ահա լրագրողների եւ երկրպագուների հետ հանդիպման ժամանակ այն լողազգեստի տեսք ուներ: Ի դեպ, բոդիի դիզայնը հիշեցնում էր Ջենիֆեր Լոպեսի կերպարը American Idol 2011-ի եզրափակչի ժամանակ:
2. Անաստասիա Ստոցկայայի գոթական զգեստը հիշեցնում էր «Մարտիկների թագուհի» Զեննայի կերպարը՝ համանուն համակարգչային խաղից: Երգչուհու զգեստը նաեւ չէր համապատասխանում նման միջոցառման dress code-ին:
3. Վայկուլեի կոստյումի սեւ ու սպիտակ գծերն ակնհայտորեն երգչուհու կազմվածքին մի քանի կիլոգրամ էին ավելացնում: Լայն տաբատով նա իսպանական ցլամարտիկի տեսք ուներ: Անհաջող իսպանական թեմատիկան շարունակում էր Լայմայի կրծքի վառ ծաղիկը:
4. Երգուհի Վալերիայի տաբատով կոստյումն ավելի շատ նման էր կիմոնոյի, կամ էլ, վատագույն դեպքում, տաբատով գիշերազգեստի: Եվ առաջին անգամ չէ, որ Իոսիֆ Պրիգոժինի սիրելի կինը մրցույթների եւ արարողությունների ժամանակ կերպարի հարցում անհաջողության է մատնվում:
5. Եվ ամենաանհաջող կերպարի մեր ցուցակը եզրափակենք ռուսական հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայով: Աղջիկը «Նոր ալիք»-ի առաջին մրցութային օրը ներկայացել էր սեւ տրիկոտաժե երկար զգեստով: Նման զգեստով սովորաբար հայտնվում են, թերեւս, լողափին:

Կարինե Աբրահամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը