Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար

13:30, 30 սեպտեմբերի

ՌեԱ փառատոնը՝  Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, հայտարարում է ReA Academy Lab-ի բաց կանչը։ Եթե դուք պրոդյուսեր, սցենարիստ կամ վիզուալ արվեստագետ եք, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։   Լաբորատորիայի մասնակիցների կազմում նախատեսվում է 5֊7 պրոդյուսեր, 5֊7 սցենարիստ և 15 վիզուալ արվեստագետ։

Վիզուալ արվեստագետների խմբում կարող են ընդգրկվել Concept Artist, Character Designer և այլ թվային արվեստագետներ։ Պրոդյուսերների թվում կարող են լինել անիմացիոն արտադրության, նախագծերի զարգացման կամ հարակից ոլորտներում գործող մասնագետներ։ Սցենարիստները պետք է զբաղվելիս լինեն կամ ունենան հետաքրքրություն զբաղվելու անիմացիոն նախագծերի կամ պատմությունների մշակմամբ։

Հիբրիդային մասնագիտական լաբորատորիան կանցկավի 4 շաբաթ, որից 3 շաբաթ՝ առցանց | 1 շաբաթ՝ Երևանում։  Ծրագիրը նախատեսված է միջին փորձառություն ունեցող մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները դեպի ավելի բարձր, միջազգային մակարդակ։ Լաբորատորիայի նպատակն է խորացնել մասնագիտական կարողությունները, ծանոթացնել միջազգային արտադրական և համատեղ արտադրության գործելակերպերին և կապ ստեղծել Հայաստանի մասնագիտական միջավայրի ու միջազգային անիմացիայի ոլորտի միջև։

Նախատեսվում են վեց մասնագիտական ուղղություններով դասընթացներ՝ 

  • Անիմացիոն արտադրություն և պրոդյուսինգ - Անրի Մագալոն, Ֆրանսիա
  • Անիմացիոն սցենարագրություն ևպատմության զարգացում - Ստեֆան Կազանջյան, Ֆրանսիա
  • Concept Art - Արմին Թաղդիսիրադ, Իտալիա
  • Character Design - Զավեն Նաջար, Ֆրանսիա
  • Տեսողական արվեստների ոլորտում տեխնիկական գրագիտություն - Խոսե Լուիս Ֆարիաս Գոմեզ
  • Կոմպոզիտոր, երաժշտական ​​պրոդյուսեր, հնչյունային դիզայներ և կրթական ծրագրերի համադրող - Անդրիեշ Գանդրաբուր 

Ծրագրի միջազգային մասնագետ֊մենթորների հետ աշխատանքը իրականացվելու է բացառապես անգլերենով։ Տարիքային սահմանափակում չկա։ Համապատասխան մասնագիտական կրթությունը ցանկալի է, սակայն ընտրությունը հիմնված է առաջին հերթին մասնագիտական փորձի, աշխատանքի որակի, ներուժի և ծրագրին համապատասխանության վրա։

Ծրագրի ամբողջական նկարագրությանը, մասնակցության պայմաններին և անհրաժեշտ նյութերի ցանկին ծանոթանալու համար կարող եք դիտել բաց կանչի ամբողջական փաստաթուղթը: 

Դիմումների վերջնաժամկետ՝  01.10.2026, 23:59:

Հիշեցնենք, որ  ReA Academy Lab-ի աջակիցներ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ ReA Academy Lab-ի շրջանակում սփյուռքահայ մասնագետների ներգրավման, նրանց մասնագիտական ներուժն ու փորձը Հայաստանի մասնագետներին փոխանցելու և փոխգործակցությունը խթանելու նպատակով։ ՌեԱ Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ-ն, իսկ գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search