Օրերս Էմինեմը թողարկել է նոր ալբոմը՝ «Music To Be Murdered By»։ Ռեփերի երգերից մեկը՝ «Unaccommodating», մեծ քանակով բացասական արձագանք է ստացել։ Պատճառն այն է, որ երգի տեքստն ակնհայտորեն հղում է անում ահաբեկչական հարձակմանը, որը կատարվել է 2017թ.-ին անլիգական Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ընթացքում։ Երգի խոսքերը հնչում են հետեւյալ կերպ. «Ես հետեւում եմ խաղին ու պատրաստվում եմ բղավել. «Ռումբերը նետված են»։ Կարծես ես դրսում սպասում եմ Արիանա Գրանդեի համերգին»։
Արտահայտությունն ուժեղացած է ձայնային էֆեկտի միջոցով, որը նմանացնում է պայթյունի ձայներ, ինչը շատ երկրպագուներ ծայրահեղ անհարգալից են համարել։
«Առանց կատակի, Էմինեմը պարզապես աղբի կտոր է այն պատճառով, որ կատակի է վերածել 22 մարդու մահը, որոնք մահացել են Մանչեսթերում այդ հարձակման ընթացքում։ Բոլորիս լավություն արա եւ դադարիր երաժշտությամբ զբաղվել, եթե կարծում ես, թե նման բաները ծիծաղելի են։ Ես շատ զայրացած եմ»,- գրել է օգտատերերից մեկը։
Նույնիսկ Էմինեմի երկրպագուներն են կոմպոզիցիան խղճուկ ու «նողկալի» անվանել։ «Ես Էմինեմի մեծ երկրպագուն եմ, բայց Մանչեսթերում ռումբի մասին տողը շատ անհարգալից է։ Հնարավոր է՝ իմ ամենասիրելի արտիսն ինձ առհասարակ հիասթափեցրել է այսպիսի տարօրինակ երգով»,- գրել են Էմինեմի երկրպագուները։
Աղբյուրը՝ Elle girl
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը