Երգչուհի Զառան, ով հուլիսի 26-ին դարձավ 30 տարեկան, հյուրընկալվել է Անդրեյ Մալախովի «Пусть говорят» («Թող խոսեն») հաղորդմանը: Երգչուհին պատմել է երկրորդ ամուսնության մասին եւ ներկայացրել որդիներին՝ 3 տարեկան Դանիիլին եւ մեկ տարեկան Մաքսիմին: Հաղորդմանը մասնակցել են նաեւ Զառայի ծնողները՝ Պավել եւ Նադի Մղոյանները (տեսանյութի 26-րդ րոպեից), ովքեր պատմել են երգչուհու մանկության մասին:
«Զառան ծնվել է Լենինգրադում, բայց մենք ամեն տարի մեկնում էինք Հայաստան, քանի որ ես ծնվել եմ Լենինականում: Մենք ամեն տարի գնում էինք՝ մինչեւ 1988-ի երկրաշարժը, որի հետեւանքով քրոջս ամբողջ ընտանիքը զոհվեց: Ողջ մնաց միայն նրանց դուստրը՝ Լիանան, ում մենք որդեգրեցինք»,- պատմեց Զառայի մայրը: «Նա իմ զարմուհին է, բայց իրականում իմ քույրն է»,- հավելեց Զառան:
Երգչուհուն շնորհավորեց նաեւ նրա մորաքույրը՝ Սիմա Մուսոյանը Գյումրիից, ով Զառային մաղթանքներ հղեց փոքրիկ տեսահոլովակի միջոցով:
«Զառա, Գյումրիում բոլորը սպասում են, որ ինչ-որ մի օր ելույթ կունենաս այստեղ: Քեզ բոլորը սիրում եւ սպասում են: Բոլորին դուր է գալիս հատկապես «Դլե յաման» երգի քո կատարումը»,- նշեց երգչուհու մորաքույրը:
Զառան պատմեց նաեւ ամուսնու՝ Սերգեյի մասին (նա մայրաքաղաքային պաշտոնյա է):
«Սերգեյի հետ ծանոթացել եմ մեր ընդհանուր ընկերների մոտ: Երբ երգում էի, նկատեցի, որ մեկն ուշադիր, առանձնահատուկ կերպով ինձ է նայում, իսկ հետո սկսվեցին պարերը: Այդ երեկո միանգամից մի քանի մարդ ինձ պարի հրավիրեց: Մերժեցի առաջինին, երկրորդին, երրորդին… Եվ ահա մոտեցավ Սերյոժան, եւ բոլորը կարծում էին, թե նրա հետ նույնպես չեմ պարի: Իսկ ես պարեցի: Եվ պարելիս ես գլուխս նրա ուսին դրեցի: Երբ արեցի այդ, հասկացա, որ ինձ ամբողջությամբ պաշտպանված եմ զգում: Հետո Սերգեյն ինձ ասաց, որ իր համար նույնպես այդ պարը որոշիչ է եղել: Նա ասաց. «Դուք այնքան հարազատ էիր, որ անմիջապես ցանկացած հոգ տանել քո մասին»,- նշեց Զառան:
«Սերգեյը հիասքանչ ամուսին է, հիասքանչ հայր եւ հիասքանչ փեսա: Նա շատ է սիրում բոլորիս: Ինձ մայրիկ է կոչում, ամուսնուս՝ հայրիկ: Ռուս տղան ինձ մայր է կոչում: Ինձ համար այդ շատ հուզիչ է»,- հավելեց Զառայի մայրը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար