ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ գերազանց միտք կտա, ինչը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Աշխատեք ողջ օրվա ընթացքում նույն ոգով մնալ եւ չմոռանաք նրան շնորհակալություն հայտնել դրա համար:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի ձեր կյանքի ռիթմին համընթաց քայլելը: Այդ պատճառով էլ նա այնպիսի բաներ կանի, որոնք կնյարդայնացնեն ձեզ: Փորձեք լինել համբերատար եւ չտրվել սադրանքներին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ երջանիկ լինելու համար ոչ-ոք պետք չէ: Կողմնակի մարդիկ միայն կխանգարեն եւ կբարկացնեն ձեզ: Այնպես որ` լավ կլինի, որ խուսափեք որեւէ մեկի հետ շփումից:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք կմտածեք, թե ձեր կյանքում տեղի են ունենալու հրաշքներ եւ ձեր յուրաքանչյուր ցանկություն կատարվելու է: Սակայն եթե հրաշք տեղի չունենա, ձեզ մեծ հիասթափություն կսպասվի: Այնպես որ` լավ կլինի բախտի վրա հույսը չդնեք, այլ ինքներդ փորձեք իրականացնել ձեր ցանկությունները:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներ, այսօր ուշադիր եղեք կենդանիների, հատկապես, շների հանդեպ: Ձեր տնային ընկերոջը ժամանակին կերակրեք, տարեք զբոսանքի, հակառակ դեպքում նա կբարկանա եւ այլեւս ձեր սիրելի ընտանի կենդանին չի լինի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք բազմիցս կմեղադրեք ձեզ` անուշադիր լինելու համար: Ինչ էլ որ լինի, լինելու է հենց անուշադրության պատճառով: Չնայած ասում են` այն ինչ չի լինում, ուրեմն հենց այդպես էլ պետք էր: Միգուցե, մի օր դուք շնորհակալությամբ հիշեք այս օրը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր ցանկությունները ձեր պարտավորություններից ուժեղ կգտնվեն: Այդ պատճառով էլ ձեր պահվածքը հնարավոր է` դուր չգա ձեր սիրելիին, քանի որ դուք կանեք այնպես, ինչպես ինքներդ եք ուզում, ոչ թե` ինչպես պետք է: Ինչեւէ, երբեմն այսպես էլ է պատահում եւ նա ստիպված կլինի հաշտվել ձեր պահվածքի հետ:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր տեխնիկայի հետ կապված խնդիրներ կունենաք: Հնարավոր է` ձեզ չկարողանան զանգահարել: Այնպես որ` եթե ձեր երկրորդ կեսը զանգահարի, իսկ դուք չպատասպանեք, արդարանալու պատճառ հաստատ կգտնեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի կարողանա հաշտվել այն մտքի հետ, որ ձեր սերը հավասար չէ: Միգուցե, դուք նրան չափազանց շատ եք սիրում, կամ էլ, ընդհակառակը` շատ քիչ: Ինչեւէ, նա ամեն ինչ կանի այդ տարբերությունը կարգավորելու համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր եւս մեկ անգամ կհամոզվեք, որ շատ ընդհանրություններ ունեք սիրելիի հետ: Միանման կմտածեք, միգուցե, այնպիսի բաներ կպարզեք, որոնք երկուսդ էլ արել եք մանուկ հասակում: Դե, դա, իհարկե, շատ լավ է: Նշանակում է` դուք, իսկապես, լրացնում եք միմյանց:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր լավ կանեք ամեն ինչին թեթեւ նայեք եւ հանգստանաք: Անգամ, եթե ունեք անձնական բնույթի խնդիրներ, պետք չէ խուճապի մատնվել: Հանգստացեք, որպեսզի հետո թարմ ուղեղով որոշումներ կայացնեք:
ՁԿՆԵՐ
Այսօր հնարավոր է` անգիտակցաբար նեղացնեք ձեր սիրելիին: Լավ կլինի, եթե նա վիրավորանքը ներսում պահելու փոխարեն արտահայտվի: Հակառակ դեպքում` հետեւանքներն ավելի խորը կլինեն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով