Բրազիլական «Կլոն» սերիալը հեռուստանովել է, որը 2000-ականների գոնե աչքի ծայրով տեսել է յուրաքանչյուրը։ Adme.ru-ն որոշել է խորասուզվել հիշողություններում եւ պարզել՝ ինչ տեսք ունեն եւ ինչով են այժմ զբաղվում «Կլոն» սերիալի աստղերը։ Սփոյլեր. տարիները նրանց առհասարակ չեն «փչացրել»։
Ջովաննա Անտոնելի (Ժադի)
Նայելով Ջովաննա Անտոնելիի նոր լուսանկարներին՝ անմիջապես հասկանում ես, որ ոչ ժամանակը, ոչ բաժանություններն ի զորու չեն բրազիլացի այս դերասանուհու գեղեցկության նկատմամբ։ Աստղը 43 տարեկան է, մեծացնում է երեք երեխաներին, ակտիվորեն վարում է սոցիալական ցացների էջերն ու ֆոտոշարքների մասնակցում։
Մուրիլու Բենիսիու (Լուկաս, Դիոգու, Լեո)
Մաուրիլու Բենիսիուն մինչ այժմ ոչ միայն հաջողությամբ շարունակում է կարիերան կինեմատոգրաֆիայում, այլեւ խաղում է թատրոնում։ Քննադատներն այսօր արտիստին համարում են բրազիլական հեռուստատեսության լավագույն դերասաններից մեկը։
Վերա Ֆիշեր (Իվետի)
«Միսս Բրազիլիա 1969» տիտղոսակիր Վերա Ֆիշերը 68 տարեկան է, բայց չի շտապում ծերանալ։ «Կլոն» սերիալի կադրերն ու աստղի Instagram-յան էջում հրապարակված ինքնանկարները համեմատելիս դժվար է գոնե մի տարբերություն գտնել։ Այժմ դերասանուհին ու մոդելը վայելում է ազատ ժամանակն ու նորաձեւ հագուստով լուսանկարներ հրապարակում շքեղ վիլլայի ֆոնին։
Լետիսիա Սաբատելա (Լատիֆա)
Գեղեցկուհի Լետիցիա Սաբատելան երկու մեծ աղջիկների մայր է ու բուսակեր։ Ի դեպ, դերասանուհին մինչ այսօր նկարահանվում է սերիալներում ու ֆիլմերում։ Դժվար է հավատալ, բայց բարի աչքերով Լատիֆան մարմնավորել է նաեւ չար հերոսների։ Դիտեք «Հնդկաստանի ճանապարներ» հեռուստասերիալն ու համոզվեք ինքներդ։
Դալտոն Վիգ (Սաիդ)
Հուսալի ու հոգատար ամուսին Ժադի Սաիդը, որի կերպարը մարմնավորել է Դալտոն Վիգը, Մուրիլու Բենիսիուից ետ չի մնում գրավված կանացի սրտերի թվով։ Վիգը շարունակոմ է կարիերան բրազիլական հեռուստասերիալներում։ 2013թ.-ին դերասանը հայտնվել է HBO-ի «Գործ» սերիալի մի քանի դրվագում։
Կարլա Դիաս (Խադիջա)
Կարլա Դիասը, որը կատարել է Ժադիի՝ Խադիջա անունով դստեր կերպարը, 29 տարեկան է։ Դերասանուհին շատ հայտնի է հայրենիքում՝ Բրազիլիայում։ Նա նկարահանում է ֆիլմերում ու սերիալներում, ինչպես նաեւ աշխատում որպես ֆոտոմոդել։
Ստեֆանի Բրիտու (Սամիրա)
Բացի «Կլոն»-ից՝ Ստեֆանի Բրիտուին կարելի է տեսնել մի շարք հեռուստանովելներում, որոնցից վերջինը թողարկվել է 2017թ.-ին։ Ստեֆանին նաեւ աշխատում է որպես հեռուստահաղորդավարուհի մանկական ալիքում եւ մոդել։
Դանիելա Էսկոբար (Մաիզա)
Դանիելա Էսկոբարն արդեն վաղուց թողել է դերասանական կարիերան, սակայն շարունակում է աշխատել որպես հեռուստահաղորդավարուհի։ Մի քանի տարի շարունակ նա GNT ալիքի եթերում վարում է Superbonita հաղորդումը։ Ի դեպ, Դանիելան տեղափոխվել է Կալիֆոռնիա եւ այժմ այնտեղ է ապրում։
Դեբորա Ֆալաբելա (Մել)
Դերասանուհի Դեբորա Ֆալաբելեն արդեն 40 տարեկան է եւ դատելով լուսանկարներից՝ ծերանալը ներառված չէ նրա ծրագրերում։ Մուրիլու Բենիսիուն (Լուկասը) Դեբորա Ֆալաբելան (Մել), որոնք «Կլոն» սերիալում մարմնավորում էին հոր ու դստեր, 2012թ.-ին սկսել են հանդիպել «Բրազիլիայի պողոտա» սերիալի նկարահանումների ընթացքում։ Դերասանները 7 տարի ամուսնացած են եղել, սակայն նախորդ տարվա մայիսին բաժանվել են։
Էլիանե Ջարդինի (Նազիրա)
Էլիանե Ջարդինին արդեն 67 տարեկան է, սակայն նայելով նրա լուսանկարներին՝ դժվար է հավատալ դրան։ Թեեւ մինչեւ 40 տարեկանը նրան ոչ մի կերպ չի հաջողվել կարիերայի աճի հասնել, այժմ նա համարվում է Բրազիլիայի ամենանշանավոր դերասանուհիներից մեկը։
Լուսանկարները՝ Adme.ru, O Clone/Rede Globo de Televisão, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ