«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Դոմ 2»-ի մասնակիցը հայտարարել է, որ երեխային կարող է մեծացնել առանց հայ ամուսնու

18:37, 2 փետրվարի

«Դոմ 2» իրապատում-շոուի աստղ Սաշա Չերնոն դիմել է Իոսիֆ Օգանեսյանից ամուսնալուծվելու համար։ Այդ մասին նա անձամբ է հայտնել Instagram-ի իր էջում։

Անկախ հղիության փաստից՝ 26-ամյա աստղը որոշել է խզել հարաբերոթյուններն իր ամուսնու ու ապագա երեխայի հոր՝ Իոսիֆ Օգանեսյանի հետ։ Մի քանի աղմկոտ սկանդալից հետո Սաշան հայտարարել է, որ մտադիր է ինքուրույն դաստիարակել երեխային։

View this post on Instagram

A post shared by Саша Черно (Оганесян) (@sasha_cherno93_official) on

«Միշտ դժվար է սովորել կրկին միայնակ լինել։ Իսկ հիմա ես միայնակ չեմ, այլ փոքրիկի հետ։ Միշտ վախեցել եմ միայնակ մայր լինել, բայց ոչ ոքի կողքիս չեմ պահի։ Ես ուժեղ եմ, ես ամեն ինչ կհաղթահարեմ։ Եթե մարդ ամեն ամիս խոսում է ամուսնալուծության մասին, նշանակում է՝ ակնհայտ է, որ նրան ամեն ինչ չի բավականացնում։ Որ պարզապես չգիտի՝ ինչպես հեռանալ, որ սրիկա չլինի։ Ես հարգում եմ մարդու որոշումը, եթե ես այդքան վատն եմ, ոչ ոքի ինձ մոտ չեմ պահում»,- հայտարարել է Չերնոն։

Սաշայի խոսքով՝ ապագայում ինքը մտադիր է լինել մարդու հետ, ով իր հետ անկեղծորեն երջանիկ կլինի։ «Դոմ 2»-ի մասնակիցը հույս ունի, որ ընտրյալը կպաշտպանի իրեն ու իրենց ընտանիքը։ Չերնոն ներկայիս ամուսնուն մաղթել է ինքնուրույն ապրել, ինչպես նա է ցանկացել։

Երկրպագուներն աջակցել են Սաշայի համարձակ որոշման ու նրա հրապարակման մեկնաբանություններում բազմաթիվ ցանկություններ են գրել։ «Ճիշտ եք արել։ Հարկավոր է հարգել ինքդ քեզ։ Սիրել։ Իսկ միայնակ մայր լինելը միայն լավ է։ Պատասխանատվություն ու հոգատարություն միայն երեխայի ու ինքդ քո մասին։ Առանց նյարդերի ու ավելորդ հիստերիաների։ Շնորհավորում եմ», «Միայնակ մայր լինելը վախեցնող չէ։ Վախեցնող է երբեք մայր չդառնակը։ Դու կկարողանաս», «Երջանիկ եղիր։ Դու արժանի ես դրան։ Մտածիր երեխայի մասին»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ 5tv

Լուսանկարները՝ Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել