«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ինչո՞ւ է, որ «չհասկացանք իրար» արտահայտությամբ՝ դեռ չսկսած, ավարտվում է մի նոր ընտանիքի կամ սիրո պատմություն». Սարգիս Գրիգորյան

16:11, 6 փետրվարի

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսնակար է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել է բաժանությունների մասին։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սարգիսը պատկերված է կնոջ՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է, իսկ սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում Սարգիսը գրել է. «Վերջին ժամանակները շատ հաճախ են դարձել բաժանությունները՝ փոխվել են արժեքները ընտանիքի ստեղծման, դերերի բաշխման ու յուրաքանչյուրի պատասխանատվության հանդեպ, ու դա ցավալի է տեսնել։

Ցանկացած բան ունի բացատրություն։ Լավ ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է, որ «չհասկացանք իրար» արտահայտությամբ՝ դեռ չսկսած, ավարտվում է մի նոր ընտանիքի, կամ սիրո պատմություն։ Փորձեմ կիսվել Ձեզ հետ իմ ուսումնասիրություններով, որոնց հետ կարող էք չհամաձայնվել։

Եվ այսպես. Բնությունն այնպիսի ուժ ունի, որ ցանկացած գնով փորձում է շտկել ամեն տեսակ բնական մուտացիաներ... Բնությամբ տղամարդն ունի իր՝ կարեւոր ու անփոխարինելի պարտականությունները, իսկ կինն՝ իր։ Եվ երբ թերանում է մեկը, մյուսը ենթագիտակցաբար, բնության կոչով իր վրա է վերցնում թերացողի պարտականությունները։ Բայց դա երկար չի կարող շարունակվել, որովհետեւ դա «առողջացման» ժամանակավոր բնույթ է կրում։

Կնոջ դերը 21-րդ դարում շատ է մեծացել ու էվոլյուցիայի ենթարկվել ցավոք ի շնորհիվ տղամարդու պասիվության, բնավորության փոփոխության եւ շատ դեպքերում պատասխանատվության ոչ լիարժեք ընկալման հաշվին։ Այդ տենդենցն ամբողջ աշխարհում է։ Բայց եթե եվրոպացու կամ ամերիկացու համար դա նորմալ է (չնայած ես խիստ կասկածում եմ), կովկասցու համար հաստատ կարող է հետեւանքներն առավել քան ողբերգական լինեն՝ կապված մենթալիտետի, սեփական պատմության եւ այլ լուրջ հանգամանքներից։ Բա ի՞նչ անել կմտածեն շատերը...

Իմ կարծիքով՝ շատ պարզ է. «Իսկական տղամարդու» կոչմանն արժանանալու ու վերականգնելու բնության բնականոն ընթացքը պետք է կատարել մինիմում այս 10 կետերը...

1. Խոսքին տեր լինել։
2. Չարդարանալ սեփական բացթողումները կոծկելու համար։
3. Չբամբասել։
4. Սեփական խնդիրները չգցել ուրիշների վրա։
5. Եթե պատասխանատու եմ, ուրեմն պարտավոր եմ։

6. Հարգանք մեծերի, փոքրերի, իգական սեռի եւ ընդհանրապես քեզնից թույլերի նկատմամբ։
7. Պահանջատեր լինել սեփական անձի նկատմամբ, որ վաստակել իրավունքը պահանջատեր լինել ընդհանրապես։
8. Քիչ «քֆուր» տալ, եթե հնարավոր է ընդհանրապես չտալ՝ դա ավելի արժեքավոր կդարձնի խոսքդ։ Իսկ եթե տվել ես, ուրեմն պարտավոր ես նաեւ պատասխան տալ...
9. Հստակ տարբերակել իրարից՝ ծնողներ, ընտանիք, ընկերներ, աշխատանք եւ մեկի հաշվին մյուսներին չդժբախտացնել։
10. Ներելն ու շնորհակալ լինելը դարձնել օրակարգ, այլ ոչ թե ամաչել դրանցից։
Հավատացեք տղամարդու այս տեսակը ե՛ւ կլինի սիրված, ե՛ւ կլինի հարգված, ե՛ւ կլինի ուժեղ, ե՛ւ կլինի երջանիկ»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել