Ամերիկյան սկանդալային Bloodhound Gang խմբի անդամների վրա նեխած ձվեր եւ լոլիկ են նետել: Հիշեցնենք, որ Օդեսայում համերգի ժամանակ խմբի բաս կիթառահարը Ռուսաստանի դրոշը մտցրել էր տաբատի մեջ, հետույքը սրբել դրանով, իսկ հետո նետել հանդիսատեսի ուղղությամբ: Gazeta.ru-ի փոխանցմամբ, խմբին արգելել են ելույթ ունենալ KUBANA փառատոնին:
Ամերիկացիներին ճանապարհելու մասին իր Twitter-ում գրել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Տկաչովը:
«Պատմեցին, թե Կուբանի երիտասարդությունն ինչպես է «արժանիորեն» ճանապարհել ամերիկացիներին: Նրանց վրա ձվեր են նետել: Հյուրանոցից ստիպված են եղել ամոթահար փախչել հետնամուտքից, բայց այնտեղ էլ են նրանց դիմավորել: Օդանավակայանում՝ նույնպես»,- գրել է Տկաչովը:
Ռուսական ոստիկանությունն իր հերթին Bloodhound Gang խմբի 42-ամյա բասիստ Ջարեդ Հասսելհոֆին հարցաքննել է «ռուսական դրոշը պղծելու» փաստի առիթով: Նյութերը փոխանցվել են դատախազություն՝ որոշում կայացնելու համար:
Մինչ այդ, «Единая Россия» կուսակցության պատգամավորները ցանկանում են ամերիկյան խմբի երաժիշտներին քրեական պատասխանատվության ենթարկել՝ «ռուսական դրոշն անարգելու համար»:
Անապայի օդանավակայանում Bloodhound Gang-ի երաժիշտների վրա հարձակվել են արդեն կազակները: Այս մասին տեղեկացնում է «Комсомольская правда» պարբերականը:
Երբ խմբի անդամները սպասասրահում են եղել, նրանց են մոտեցել հինգ կազակներ: Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի: Հարձակվողները փորձել են երաժիշտներին ԱՄՆ դրոշով խեղդել: Կողմերին բաժանել է ոստիկանությունը:
Ըստ РИА «Новости» գործակալության, Կուբանի կազակների բանակը (ԿԿԲ) դեռեւս պաշտոնապես չի հաստատում, որ Անապայի օդանավակայանում Bloodhound Gang խմբի վրա հարձակվել են հենց կազակները:
«Հաստատել, որ նրանք հենց կազակներ են եղել, առայժմ չենք կարող: Նրանք եղել են ոչ թե կազակների համազգեստով, այլ «կազակ» գրությամբ շապիկներով»,- ասել են ԿԿԲ-ում, իսկ միջադեպն անվանել «ժողովրդական զայրույթի պոռթկում»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին12:05, 29 հոկտեմբերի
«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը22:32, 28 հոկտեմբերի
«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը22:03, 28 հոկտեմբերի
«Ես միշտ կլինեմ քո կողքին». Լամին Յամալի ընկերուհին նոր լուսանկարներ է հրապարակել «Ոսկե գնդակ»-ի «բեքսթեյջից»21:30, 28 հոկտեմբերի
Սիլվա Հակոբյանի ու դստեր՝ Միլայի զվարճալի զուգերգը (տեսանյութ)