«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Համարձակ քայլերի դիմած հայտնի հայուհիներ (ֆոտո)

18:03, 13 մարտի

«Պետք է անել», «պետք չէ անել», «անհրաժեշտ է», «ստիպված ես»՝ հաճախ այսպիսի բառերով են սկսվում մարդկանց որեւէ սահմանափակում շեշտադրող նախադասությունները: Շատերը քննադատություններից խուսափելու համար լուռ ենթարկվում են տարատեսակ «պետք է»-ների, ոմանք՝ փորձում են պայքարել իրենց երազանքների ու նպատակների համար՝ վարվելով այնպես, ինչպես իրենք են ցանկանում, խոսելով այնպես, ինչպես իրենց է հարմար, փոխելով արտաքինն ու կյանքն այնպես, ինչպես իրենք են ցանկանում ապրել:

Հայկական իրականությունում համարձակ լինելն ավելի դժվար է, սակայն համաձակ հայուհիներն այսօր քիչ չեն, նրանցից շատերը հեռուտատեսության հայտնի դեմքեր են, որոնք այնպիսի քայլեր են արել, կամ թեմաներ բարձրացրել, որոնցից շատերը կխուսափեին:

Սիլվի Բարկովա

Դերասանուհին այսօր վայելում է իր երջանիկ ամուսնական կյանքն ազգությամբ հնդիկ ամուսնու հետ: Երբ հայտնի դարձավ Սիլվիի ամուսնության մանրամասները, շատերը սկսեցին քննադատել դերասանուհուն, բայց ինչպես նա բազմիցս նշել է իր հարցազրույցներում՝ սերը հաղթել է եւ օգնել հաղթահարել բոլոր դժվարությունները: Այժմ Սիլվին ամուսնու հետ բնակվում է Հնդկաստանում. դատելով նրա հարցազրույցներից եւ տրամադրությունից՝ դերասանուհին անսահման երջանիկ է:

Լիլի Մորտո

Պլաստիկ միջամտություններ շատերն են անում, բայց ոչ բոլորն են խոստովանում դրանք, հատկապես՝ հայ հայտնիները: Սեքսուալ եւ շիկահեր Լիլի Մորտոն կոտրեց բոլոր կարծարատիպերը՝ ոչ միայն դառնալով առաջին հայկական կենդանի տիկնիկը, այլեւ խոստովանելով, որ կատարել է պլաստիկ միջամտություններ, ու որ իրեն շատ է դուր գալիս արհեստական արտաքինը: Իսկ նրա համարձակ ֆոտոշարքերի մասին կարելի է, նույնիսկ, լռել...

Տոմա Պետրոսյան

Աղջիկները, հատկապես 30-ից հետո, վախենում են մնալ միայնակ, լինել չամուսնացած, քանի որ շատերի կողմից պիտակավորվում են՝ իբրեւ «տանը մնացած»: Women’s Club հումորային նախագծից հայտնի Տոմա Պտրոսյանը, սակայն, ոչ միայն չխուսափեց իր համար եւս անձնական այդ թեմայից, այլեւ որոշեց ծիծաղել դրա վրա՝ շատ կանանց եւս օգնելով հումորով եւ լավատեսությամբ մոտենալ այդ փաստին: Հատուկ դրա համար նա սկսեց հանդես գալ «Տա՞նը մնացի» հումորային սթենդ ափով, որը մինչ օրս պահանջարկ ունի՝ դատելով դրա շարունակական բնույթից:

Վիկտորիա Սահակյան

Այն, որ Վիկտորիա Սահակյանը համարձակ դերասանուհի է, շատերը պարզեցին «Save միլիոն» ներկայացումից հետո, որտեղ նա բավական ռիսկային դերով եւ հագուստով է ներկայանում: Սակայն վերջերս երկարոտն գեղեցկուհին «ցնցումների» նոր ալիք բարձրացրեց համացանցում՝ տեղադրելով իր նոր ֆոտոշարքը, որն արվել է Իննա Խոջամիրյանի ներքնազգեստների բրենդի գովազդի համար:

Անյա Սահակյան

Փորձեք Անյայի մոտ անարդարությունից խոսել, կամ էլ վիրավորել կենդանիներին: Համարձակ դերասանուհին ֆեյսբուքյան գրառումներում հաճախ մարտահրավեր է նետում բոլոր նրանց, ովքեր նման քայլերի են դիմում: Նրա հետեւորդները կխոստովանեն, որ Անյան ուժեղ եւ համաձակ կնոջ օրինակ է:

Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան եւ ինստատգրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել