NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք 1990թ.-ի Ռոբերտ Զեմեկիսի «Վերադարձ դեպի ապագա 3» ժապավենի մասին։ Եվ այսպես…
1. Եռերգության երկրորդ եւ երրորդ մասերը միաժամանակ են նկարահանվել։ Նկարահանումները տեւել են 11 ամիս։
2. Բաց երկնքի տակ կինոթատրոնը, որը հատուկ կառուցվել է ֆիլմի համար, նկարահանումներից հետո քանդել են՝ էկրանին այդպես էլ ոչ մի ֆիլմ ցույց չտալով։
3. Երբ Մարտին վերջնականապես վերադառնում է 1985թ., նա մոտավորապես 14 օրով, 3 ժամով եւ 27 րոպեով ավելի մեծ է, քան պետք է լինի։
4.«Վերադարձ դեպի ապագա 3»-ը դարձել է առաջին ժապավենը, որի սկզբում հայտնվել է «Universal»-ի 75-ամյակի լոգոտիպը։ Այն գոյություն է ունեցել մինչեւ 1997թ.-ը։
5. Ֆիլմի ստեղծողները Քլինթ Իստվուդից թույլտվություն են խնդրել նրա անունը ժապավենում օգտագործելու համար։ Քլինթի ինքնասիրությունը շոյվել է վեստերնների բազմաթիվ հորսներին հղումներով, որոնք մարմնավորել էր, ու նա համաձայնել է։
6. 3-րդ մասի չարագործի անունը Կատաղած շուն է, ինչպես եւ «Wild Gunman» խաղում, որը «Վերադարձ դեպի ապագա 2» ֆիլմում խաղում է Մարտին։
7. «Վերադարձ դեպի ապագա 3»-ի նկարահանման օրվա ավարտից հետո Ռոբերտ Զեմեկիսը մեկնում էր Լոս Անջելես՝ «Վերադարձ դեպի ապագա 2»-ի համար ձայնի մոնտաժը հաստատելու համար։ Հաջորդ օրը Զեմեքիսը ետ էր վերադառնում Հյուսիսային Կալիֆոռնիա՝ «Վերադարձ դեպի ապագա 3»-ի նկարահանումները շարունակելու համար։ Եվ այսպես գրեթե երեք շաբաթ։
8․ Նկարահանումների ընթացքում մահացել է Մեյքլ Ջեյ Ֆոքսի հայրն ու ծնվել որդին:
9. Բոբ Գեյլն ու Ռոբերտ Զեմեկիսը որոշել են, որ առաջին երկու ժապավենները շատ են շեշտադրել Մարտիին։ Այդ պատճառով երրորդ ֆիլմում որոշում է կայացվել հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել Դոկի վրա։
10․ Դոկի եւ Կլարայի համբույրը Քրիստոֆեր Լլոյդի առաջին համբույրն էր նրա ամբողջ կարիերայի ընթացքում:
11. Երբ Մարտին կանգնած է հայելու առաջ եւ սովորում է խլել ատրճանակը, նա իր արտացոլանքին հարցնում է. «Այդ դու ասացի՞ր ինձ»։ Դա ուղիղ հղում է «Տաքսիստ» ֆիլմին (1976)։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է