«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Մատնահարդարման 5 տարածված միֆեր

90-ականներին ծնողներս թույլ չեն տվել, որ ես ու քույրս մտածենեք տան հոգսերի մասին»․ Իրինա Թովմասյան

5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք Թեքեյան

BACKSTAGE. Գոշը, Քրիստինա Եղոյանը, Լիանա Վանոյանը, Արուս Տիգրանյանը եւ այլ դերասաններ` «Կինստարգրամ» նոր սիթքոմում (ֆոտո/վիդեո)

«Դասարանցիները». նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան

Նոր սիթքոմ Մկրտիչ Արզումանյանի, Անուշ Առաքելյանի եւ Արմեն Մարգարյանի մասնակցությամբ

Գրիգը՝ իր նոր տեսահոլովակի նկարահանումների եւ Սոնային Մարտի 8-ին նվեր չտալու մասին

Սոնա Շահգելդյանը՝ հոր կարոտի, կյանքի դժվարությունների եւ զավեշտալի մանկության մասին

Օսկար 2020-ի մրցանակակիրներն ու կարմիր գորգի լավագույն եւ վատագույն կերպարները

Ինչպիսին են կենդանակերպի նշանները սեռական կյանքում

21:12, 29 մարտի

Խոյ

Խոյերը ակտիվ են սեռական կյանքում և նախընտրում են արագ սեքսը՝ այսպես ասած «կրքի պոռթկումները»։ Ինքնամոռացությունն ու նույնիսկ որոշակի ագրեսիվությունը երբեմն վախեցնում են զուգընկերոջը, սակայն հենց դա է Խոյերի էությունը։ Հաճախ Խոյերը բազմազանության սիրահար են և ամենևին էլ չեն ամաչում այդ փաստից։ Հատկապես դժվար է Խոյ-կանաց, քանի որ իրենց չափից ավելի սեքսուալությունը հասարակության մեջ ընկալվում է որպես անբարոյականություն։

Ցուլ

Ցուլերի սեքս-աստղագուշակը խոսում  է նրանց արտառոց զգացմունքայնության մասին։ Նրանք պաշտում են երկարատև սիրային նախերգանքները, քնքուշ շոյանքները և հաճախ պասիվ մարդկանց համբավ ունեն։ Ցուլերը հաճախ հմտորեն օգտագործում են իրենց գեղեցկությունը ծանոթանալիս։ Ցուլ-կանայք ուշադրություն և թանկարժեք նվերներ են սիրում։ Իսկ Ցուլ-տղամարդիկ, չնայած իրենց զգայունությանը, այնուամենայնիվ երբեմն  համառություն են ցուցադրում և չեն բավարարվում մեկ սեռական ակտով՝ զուգընկերուհուց պահանջելով ավելի մեծ ակտիվություն։

Երկվորյակներ

Երկվորյակները թերևս ամենաբարդն են սեքսուալության առումով։ Այս մարդիկ հաճախ ծայրահեղ են՝ նախընտրելով կամ այլասերված սեքս, կամ սեքսի ի սպառ բացակայությունը։ Նրանց շատ բարդ է զարմացնել, քանի որ Երկվորյակներն իրենց կյանքում գոնե մեկ անգամ  փորձում են ամեն ինչ։ Մշտական զուգընկերոջ հետ նրանք բավականին կանխատեսելի են, թեև երբեմն կարող են բազմազանություն խնդրել կամ առաջարկել ինչ-որ փորձարկում։

Խեցգետին

Սեռական ակտի ժամանակ նրանց համար շատ կարևոր է էմոցիոնալ ֆոնը։ Սեքսը նրանց համար մի ամբողջ ծես է, որի կանոններին չհետևելը կարող է հուսալքել Խեցգետիններին։ Արտաքուստ ամաչկոտ և չշփվող Խեցգետինները անկողնում ունակ են ամենահամարձակ փորձարկումների, որոնք նրանցից ոչ ոք չի ակնկալում։ Խեցգետին-կանայք սիրում են «փոքր աղջնակի» դերը խաղալ, որը ենթարկվում է տիրատենչ պարոնի գայթակղությանը։ Իսկ տղամարդիկ նախընտրում են իրենցից տարիքով մեծ կանանց։

Առյուծ

Առյուծները շատ կրքոտ են և գայթակղության վարպետներ են։ Առյուծ-տղամարդը կրքոտ սիրեկան է, որը սովոր է հասնել իր ուզածին։ Առյուծ-կանայք սովորաբար ընտրում են սպասողական դիրքը  և սիրում են, որ սիրահետելու և գրավելու պրոցեսը երկար ընթանա։  Այս նշանի ներկայացուցիչները նախընտրում են երկարատև հարաբերություններ․ նրանց համար կարևոր են ներդաշնակությունն ու փոխադարձ ձգողականությունը։ Նրանք հավատարիմ են իրենց նախասիրություններին և չեն սիրում հաճախ փոխել զուգընկերներին։

Կույս

Կույսերի սեքս-աստղագուշակը խոսում է նրանց գիտակցված զսպվածության մասին։ Պատանի տարիքում հիասթափություն են ապրում և հետագայում չեն հավատում սիրո գոյությանը։ Անկողնում ցույց են տալիս իրենց արհեստավարժությունը և վերջում գովասանքի են սպասում։ Կույս-տղամարդիկ չեն սիրում քնքշանք և ծայրահեղ դյուրագրգիռ են արձագանքում ցանկացած քնքշանքի դրսևորմանը։ Կանայք էլ չափազանց մաքրասեր են և սեքսից անմիջապես հետո լոգասենյակ են սլանում։ Բոլոր Կույսերի տարբերակիչ և դրական հատկանիշն այն է, որ նրանք կարող են բավարարել նույնիսկ ամենաքմահաճ զուգընկերոջը։ Նրանք հիասքանչ սիրեկաններ են, որոնց սակայն հատուկ մոտեցում է պահանջվում։

Կշեռք

Կշեռքները սիրում են շրջապատել իրենց գեղեցիկ իրերով և մարդկանցով։ Նրանց համար շատ կարևոր է, որ ամեն բան իդեալական լինի։ Նրանք հատուկ ուշադրություն են դարձնում համբույրներին և սիրային նախերգանքին, որոնք մեծ դեր են խաղում հետագա ամբողջ պրոցեսում։ Ամեն բան պետք է լինի լավագույն ավանդույթներին համաձայն. մետաքսե սավանները, վարդի թերթիկները և ռոմանտիկայի այլ պարագաները խթանում են Կշեռքների էրոտիկ երևակայությունը։ Սեքսի ժամանակ նրանք ակամա կարող են երազանքների գիրկն ընկնել՝ պատկերացնելով, որ գտնվում են էկզոտիկ մի կղզում, կամ որևիցե կինոաստղի գրկում։

Կարիճ

Կարիճն ինքնին սեքս է։ Սա այն նշանն է, որն անընդհատ սեռական քաղց է զգում, և , որոշ ժամանակով հագեցնելով ախորժակը, բոլորովին երջանիկ է դառնում։ Նրանք շատ հստակ առանձնացնում են հոգևոր և սեռական մտերմությունը, և նույնիսկ դավաճանելով զուգընկերոջը  ֆիզիկապես՝ հոգով հավատարիմ են մնում։ Իմիջիայլոց, արտամուսնական կապերը Կարիճի համար սովորական երևույթ են։ Կարիճների սեքսուալ պաշտամունքներն են հայելիներն ու երաժշտությունը։

Աղեղնավոր

Աղեղնավորները լինում են երկու տեսակ։ Առաջինները՝ իսկական ռոմանտիկ անձնավորություններ են, որոնք նվիրված են իրենց սիրեցյալին և միշտ պատրաստ են հաճույք պարգևել։ Երկրորդ տեսակի Աղեղնավորները անընդհատ կատարելություն են փնտրում և հակված են հաճախ փոխել զուգընկերներին։ Նրանք սիրում են աներևակայելի սեքսուալ արկածները։ Գնահատում են զուգընկերոջ ինտելեկտուալ հատկություններն ու նրա անհատականությունը։ Հատուկ հավատարմությամբ չեն տարբերվում և սովորաբար խոստովանում են իրենց դավաճանությունը։

Այծեղջյուր

Այծեղջյուրները բացահայտում են իրենց սեքսուալությունը տարիների ընթացում։ Պատանեկության տարիներին նրանք փոքր-ինչ զուսպ են։ Եվ միայն երեսունին մոտ գալիս է այն ժամանակաշրջանը, երբ սեռական հաճույքները կարևորագույն տեղն են զբաղեցնում  նրանց կյանքում։ Նրանք վատ դերասաններ են, ուստի շողոքորթությունն ու սովորական գայթակղությունը իրենց մեթոդը չէ։ Ամենակրքոտ սիրեկանները չեն, սակայն ձգտում են լավագույնը լինել իրենց զուգընկերոջ համար և միշտ հետաքրքրվում են նրա ցանկություններով։ Սեքսը Այծեղջյուրների համար ավելի շատ ֆիզիկական անհրաժեշտություն է, քան մեկ ուրիշ, ավելի բարձր երևույթ։

Ջրհոս

Սեքսի մեջ Ջրհոսներին աներևակայելի կերպով խթանում է բազմազանությունը։ Նրանք չեն շտապում ամուսնանալ և որքան հնարավոր է երկար են մնում ազատության մեջ ։ Ջրոսները այն մարդկանցից չեն, ում կարելի է մեկ գիշերվա համար սեքս առաջարկել։ Չնայած իրենց թեթևամտությանը, նրանք ՝ մինչ անկողին հասնելը, ձգտում են ավելի լավ ճանաչել զուգընկերոջը։ Տղամարդ-ջրհոսները հավատում են , որ սեքսից հետո հնարավոր է լավ ընկերներ մնալ, իսկ կանայք հաճույքով միասեռ հարաբերություններ են փորձարկում։

Ձկներ

Անկողնում Ձկները սիրում են ենթարկվել և ընդունել զոհի դերը։ Նրանք սիրում են իշխող զուգընկերներին, որոնք ունակ են նվաճել իրենց և ֆիզիկապես, և հոգեպես։ Ձկների մեջ հաճախ հանդիպում են ֆրիգիդ և սառը կանայք, որոնք բոլորովին անտարբեր են սեքսի նկատմամբ, կամ չեն կարողանում բացվել զուգընկերոջ անտարբերության պատճառով։ Ձուկ-տղամարդիկ էմոցիոնալ, կատարյալ ռոմանտիկ անձնավորություններ  և լավ սիրեկաններ են։

Աղբյուրը՝ La viva-ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության