Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Մակարովան: Մարտի սկզբին խորհրդային ֆիլմերի աստղը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա ախտորոշումը չի հրապարակվել:
Ողբերգության մասին հայտնել է դերասանուհու միակ դուստրը՝ դերասանուհի եւ կինոռեժիսոր Նատալյա Բոնդարչուկը, որը ծնվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Բոնդարչուկի հետ ամուսնությունից։
«Իմ սիրելի ընկերներ, Այսօր՝ մարտի 25-ին, երկարատեւ հիվանդությունից հետո, կյանքի 94-րդ տարում մեզնից հեռացել է մայրս՝ Իննա Վլադիմիրի Մակարովան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Նրա դերերը մեզ հետ են։ Աստված հոգիդ լուսավորի, մայրիկ», - Facebook-ի իր էջում գրել է Մակարովայի դուստրը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու հուղարկավորության օրն ու ժամը հարազատները դեռ չեն հայտնել։
Մարտի առաջին օրերին Մակարովան տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր, սակայն նրա ախտորոշումը ոչ ոք չի բացահայտել։ Վերջին տասը տարիների ընթացքում Մակարովան տառապում էր ասթմայի նոպաներից եւ հիշողության հետ կապված խնդիրներից, սակայն մինչեւ 2015 թվականը շարունակել է նկարահանվել տարբեր նախագծերում:
Իննա Մակարովան հայտնի է «Աղջիկները», «Հարսնացուն հյուսիսից», «Կանայք», «Թանկագին մարդ», «Բարձրություն» եւ այլ ֆիլմերում դերերի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ 1948-2015թթ․ Մակարովան նկարահանվել է 55 ֆիլմերում:
Աղբյուրը՝ Gazeta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)