«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Այս տարվա նոր շքեղ խանութների հնգյակը

19:25, 9 օգոստոսի

Դիզայներական տան նոր խանութի բացումն ապրանքանիշի պատմության մեջ նշանակալի իրադարձություն է համարվում: Դրա համար հսկայական քանակությամբ միջոցներ են ծախսվում: Դիզայներների խոսքով, նոր խանութը չպետք է միայն համապատասխանի դիզայներական լուծումների չափանիշների, այլեւ ինչ-որ անկրկնելի եւ յուրօրինակ բան ունենա:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է այս տարի բացվող նոր շքեղ խանութների հնգյակը:

Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ 

Valentino-ի հինգ հարկանի խանութը դռներն է բացելու այս տարվա սեպտեմբերին: Մոդեռն ոճով կառուցված այս շքեղ շինությունը գտնվում է 105 Grant Avenue հասցեում: Ի դեպ, ավելի ուշ Valentino-ի հարեւանությամբ բացվելու են McQueen-ի եւ Christian Louboutin-ի բրենդային խանութները: Լուրեր են պտտվում, որ նորաձեւության վարպետներին միանալու է նաեւ Վիկտորիա Բեքհեմը՝ իր առաջին պաշտոնական բրենդային խանութով:

Շանհայ, Չինաստան

Այս սեպտեմբերին նախանշված է եւս մեկ բացում: Այս անգամ կարմիր ժապավեն են կտրելու Ասիական մայրցամաքում: Սեպտեմբերի 12-ին Չինաստանի խոշորագույն քաղաքի Nanjing West Road-ում բացվելու է բազմաբրենդային 10 Corso Como խանութը՝ 8.200 ք.մ. մակերեսով: Այստեղ ներկայացված են լինելու Marni, Alaia, Givenchy եւ շատ այլ ապրանքանիշեր: Հսկայական խանութում ներկայացվելու են նաեւ կահույք եւ ինտերիերի այլ առարկաներ:

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Հոկտեմբերին Լոնդոնի կենտրոնում՝ St. Pancras International կայարանի մոտ, բացվելու է Fortnum&Mason խանութը: Ապագա խանութի տարածքում տեղակայվելու է դրամարկղը, որտեղ ժամանակին գնացքի տոմսեր են վաճառվել: Յուրօրինակ աղյուսաշար շինությունն ամբողջությամբ համապատասխանում է հին Լոնդոնի ոգուն:

Օքլենդ, Նոր Զելանդիա

Վերջին շրջանում Նոր Զելանդիան ակտիվորեն փորձում է հասնել նորաձեւության համաշխարհային մայրաքաղաքներին: 2014 թվականի երկրորդ կեսին Օքլենդում նախատեսում են Christian Dior-ի եւ Prada-ի խանութներ բացել: Առաջինի ընդհանուր մակերեսը 300 ք.մ. է լինելու, երկրորդինը՝ 120 ք.մ.:

Փարիզ, Ֆրանսիա

Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքում սեպտեմբերի վերջին բացվելու է այս տարվա հինգերորդ ամենանշանակալից խանութը՝ Giambattista Valli-ն: Այստեղ են ներկայացվելու են ապրանքանիշի աքսեսուարները. պայուսակ, դրամապանակ, գոտի, կոշիկ, գրիչ եւ այլ զարդեր: Դրանց թվում են Valli պայուսակների նոր տարբերակը եւ հագուստի որոշ պարագաներ:

Գրիգոր Ավետիսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search