«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Համաշխարհային ճանաչում ունեցող 4 հայտնիներ, որոնք ծնվել են այսօր (ֆոտո/վիդեո)

17:03, 3 ապրիլի

NEWS.am STYLE-ը հետեւում է օրվա աստղածնունդներին եւ ձեզ ներկայացնում տվյալ օրվա հոբելյարներին: Իսկ այսօր Հոլիվուդում մի շարք հայտնիներ տոնում են իրենց ծննդյան տարեդարձը:

Ամերիկացի հայտնի դերասան Ալեք Բոլդուինը նշում է ծննդյան 62-ամյակը: Նա Հոլիվուդում հայտնի Բոլդուին եղբայրներից ավագն է (մյուս եղբայրներն են՝ Սթիվենը, Դենիելն ու Ուիլյամը):

Բոլդուինը հայտնի է դարձել CBS հեռուստաալիքով հեռարձակվող Knots Landing հեռուստասերիալի 6-րդ եւ 7-րդ եթերաշրջաններից՝ Ջոշուա Ռաշի դերով:

Դերասանը հայտնի է ոչ միայն գլխավոր, այլեւ երկրորդական դերերով. նրա մասնակցությամբ ֆիլմերից են՝ «Բիթլջուս», ««Կարմիր օգոստոսի» որսը», «Պարզ բարդություններ», «Որբ Բրուքլինը» եւ այլն: Saturday Night Live սերիալում Դոնալդ Թրամփի դերակատարումը, սակայն, Բոլդուինի կյանքում առավել, քան առանցքային էր: Այդ դերի շնորհիվ նա արժանացավ ոչ միայն կինոքննադատների բարձր գնահատականին, այլեւ ստացավ իր երրորդ «Էմմի» մրցանակը:

Մեկ այլ հայտնի դերասան եւ կատակերգու Էդի Մերֆին այսօր նշում է ծննդյան 59-ամյակը: Դերասանը հայտնիության գագաթնակետին հասել է 1980-ականների սկզբին: Նա նկարահանվել է «Տեղերով փոխվել», «Բումերանգ», «Սուրբը», «Բժիշկ Դուլիթլ» ֆիլմերում, բայց առավել հայտնի է այն բանի շնորհիվ, որ որոշ ֆիլմերում մարմնավորել է միանգամից մի քանի կերպարների: Դրանց ցանկում են՝ «Ճանապարհորդություն դեպի Ամերիկա», «Վամպիրը Բրուքլինում», «Ցնդած պրոֆեսորը», «Պլուտո Նեշի արկածները», «Ծանոթացեք Դեյվն է» եւ այլն:

Մերֆին նաեւ երաժշտական ալբոմ է թողարկել: Դերասանի շուրթերով են խոսում «Շրեք» մուլտֆիլմի հայտնի ավանակը եւ «Մուլան» մուլտֆիլմից Մուշուն: «100 ամենամեծ սթենդ ափ կատակերգուների» ցուցակում Մերֆին զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Իր ծննդյան 35-ամյակն է այսօր նշում նաեւ բրիտանացի հայտնի երգչուհի Լեոնա Լյուիսը: Նա 2006 թ-ին դարձել է բրիտանական X Factor-ի հաղթողը:

Հաղթանակից հետո իր հաջողությունը Լեոնան շարունակել է A Moment Like This երգի թողարկումից հետո, որը համաշխարհային ռեկորդ է գրանցել: Բանը նրանում է, որ երգի՝ համացանցում տեղադրվելուց ընդամենը 30 րոպեի ընթացքում այն արդեն հասցրել էր ունենալ 50 հազարից ավել ներբեռնում: Երգչուհու Bleeding Love սինգլը այս հաջողությունների շղթան շարունակել է արդեն 2007 թ-ին:

2008 թ-ի օգոստոսի 24-ին Լեոնա Լյուսը մասնակցել է ամառային Օլիմպիադայի փակման արարողությանը: Նա Ջիմմի Փեյջի հետ կատարել է Whole Lotta Love երգը:

Լեոնան հայտնի է նաեւ բարեգործական նախագծերով: Նա զբաղվում է կենդանիների պաշտպանության ծրագրերով եւ պրոպագանդում հրաժարվել մսի օգտագործումից:

Հոլիվուդյան մեկ այլ աստղ՝ Ամանդա Բայնսը, այսօր դարձավ 34 տարեկան: Բայնսը հայտնիության հասել է դեռեւս մանկության տարիներին՝ նկարահանվելով Nickelodeon-ի հանրահայտ՝ All That սքեթչում:

Ամանդայի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Մեծ, չաղ խաբեբա», «Ի՞նչ է ուզում աղջիկը», «Նա տղա է», «Մազի լաք», «Սիդնի Ուայթ» եւ այլն: Դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերն առավել մեծ հետաքրքրություն են վայելում դեռահասների շրջանում:

Լուսանկարները՝ Facebook-ից

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել