NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել հետաքրքիր փաստեր հանրահայտ ֆիլմերի մասին։ Այսօր խոսելու ենք Ռոն Հովարդի 2006 թվականի «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմի մասին։ Եվ այսպես...
1․Ֆիլմը նկարահանվել է Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» (The Da Vinci Code, 2003) վեպի մոտիվներով։
2․Վեսթմինսթերյան աբբայության ներկայացուցիչները հրաժարվել են թույլատրել նկարահանումներ իրականացնել ճարտարապետական կառույցի ներսում՝ անհամաձայնություն հայտնելով Դեն Բրաունի ստեղծագործության մեջ նկարագրված փաստերի հետ:
3․Իսկ ահա Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հեշտությամբ համաձայնել է եւ նկարահանող խումբը հեշտությամբ իրավունք է ստացել նկարահանումներ իրականացնել հայտնի Լուվրի ներսում։
4․Ռոբերտ Լենգդոնի դերին հավակնում էր Ռասել Քրոուն։
5․Սոֆի Նեւեի դերի համար քննարկվել են Ժյուլի Դելպիի, Քեյթ Բեկինսեյլի, Սոֆի Մարսոյի, Օդրի Տոտուի, Վիրջինիա Լեդուայենի, Ջուդիթ Գոդրեշի եւ Լինդա Հարդիի թեկնածությունները: Բայց դերը բաժին հասավ Օդրի Տոտուին։
6․Sony Pictures կինոընկերությունը 6 մլն դոլարով գնել է գրքի էկրանավորման իրավունքը։
7․Որպես կոմպոզիտոր սկզբնապես որոշվել է ներգրավել հայտնի Ջեյմս Հորներին։ Բայց անհաջող բանակցություններից հետո երաժշտությունը գրել է Հանս Ցիմմերը։
8․Իէն ՄակԿելենի հերոսը պետք է հենվեր հատուկ աթոռի վրա (հենց նրան մենք կարող ենք տեսնել թրեյլերում)։ Բայց հետո այն փոխարինվեց հենակներով, որպեսզի դերասանը կարողանա ավելի արագ շարժվել կադրում։
9․Եկեղեցու դժգոհության պատճառով Բելառուսում ֆիլմը հանվել է վարձույթից երրորդ օրը:
10․Ֆիլմի ռեժիսորական տարբերակի տեւողությունը 174 րոպե է։
11․Discovery-ն թողարկել է «Discovery: Դա Վինչիի գաղտնիքները» վավերագրական ֆիլմը, որը բացահայտում է վեպի հեղինակի տեսության անհեթեթությունները:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ