«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Lime-ի հաղորդավարուհի Նելլի Սաֆարյան. «Հայաստանում ո՛չ «շոու» կա, ո՛չ «բիզնես», բոլորը գիտեն այդ» (ֆոտո)

16:08, 10 օգոստոսի

Ամեն օր Bourbon St.-ում ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են հավաքվում, եւ դրա համար ծանրակշիռ պատճառներ կան:

Օգոստոսի 9-ին այստեղ հերթական կենդանի համերգն էր՝ Երեւանի լավագույն երաժիշտներից մեկի մասնակցությամբ:

Դավիթ Թադեւոսյանի (ֆլյուգերհորն), Մարատ Հակոբյանի (սաքսոֆոն), Արմեն Ավետիսյանի (ստեղնաշարային գործիքներ), Սուրեն Առաքելյանի (բաս կիթառ), Լեւոն Ավետիսյանի (պերկուսիա), Ռոման Շահինյանի (հարվածային գործիքներ), Գեւորգ Հարությունյանի (հարվածային գործիքներ) եւ «ՀԱՅԵՐ» քառյակի նախկին անդամ, հմայիչ Նելլիի մասնակցությամբ խումբը փայլուն ելույթ ունեցավ:

Բոլորի տրամադրությունը, ինչպես միշտ, բարձր էր: Հյուրերի թվում նաեւ հայկական երաժշտական ռեալիթի-շոուների մասնակիցներ կային:

NEWS.am STYLE-ի թղթակցին հաջողվեց զրուցել երգչուհու, իսկ ներկայում՝ Lime հեռուստակայանի հաղորդավարուհի Նելլի Սաֆարյանի հետ, ով 2004 թվականին «ՀԱՅԵՐ» քառյակի աղջիկների հետ մասնակցել է «Յուրմալա» միջազգային երաժշտական մրցույթին:

«Հայեր» խմբի լուծարումից հետո յուրաքանչյուրդ սկսեցիք զբաղվել մեներգչային նախագծերով: Բայց, կարծես, այդ էլ երկար չտեւեց: Ի՞նչն է պատճառը:

Կարծում եմ՝ Հայաստանում երաժշտական կարիերայով զբաղվելն այնքան էլ ճիշտ չէ: Լավագույն դեպքում փառքի գագաթնակետը կլինի ռեստորանում հարսանիքի ժամանակ մի քանի երգ կատարելու առաջարկը, իսկ ես դրան չեմ ձգտում: Այդ պատճառով առանձնակի ջանքեր չգործադրեցի հայկական, այսպես կոչված, շոու-բիզնեսում աշխատելու համար: Այժմ ես կենտրոնացել եմ իմ հեռուստանախագծի ուղղությամբ: Իմ հաղորդումը մեծ ճանաչում է վայելում, եւ ինձ դուր է գալիս հեռուստատեսությունում աշխատելը: Այդ աշխատանքը մեզ մոտ ավելի է գնահատվում: Բայց, ինչպես տեսնում եք, երաժշտության հանդեպ մեծ սիրո պատճառով ես երբեմն ընդունում եմ նման համերգների ժամանակ լավ երաժիշտների հետ կենդանի կատարմամբ հանդես գալու առաջարկը:

Ինչո՞ւ եք կարծում, որ Հայաստանում երաժշտական փառքի գագաթնակետ կարող է համարվել ռեստորանում ելույթի հրավերը:

Նշեք որեւէ հայ երաժշտի, ով իսկական բարձունքի եւ փառքի է հասել: Մեզ մոտ այդպիսիք չկան: Հայաստանի համար միակ հաջողությունը 2008 թվականին «Եվրատեսիլ»-ում Սիրուշոյի ելույթն էր, երբ նա 4-րդ տեղը գրավեց: Մենք ո՛չ «շոու», ո՛չ էլ «բիզնես» ունենք, եւ, հավատացեք, ես Ամերիկա չհայտնագործեցի: Բոլորը գիտեն այդ:

Այսօրվա համերգին մյուս երաժիշտների հետ Դուք որակյալ երաժշտություն եք ներկայացնում: Ի՞նչն է Ձեր մեջ լավ երաժշտության հանդեպ սեր դաստիարակել:

Չեմ թաքցնի. մեծ դեր է խաղացել Նադեժդա Սարգսյանը: Ես նրա մոտ իսկապես լավ դպրոց եմ անցել: Դե, իհարկե, նաեւ լավ երաժշտության հանդեպ սերը, որ ես մանկությունից ունեմ: Սիրում եմ ջազ. երաժշտություն, որ լսում էին մեր ծնողները, եւ ինձ շատ է դուր գալիս, որ երիտասարդության շրջանում լավ եւ որակյալ երաժշտության երկրպագուների մեծ բանակ կա:



Զրուցեց Գրիգոր Ավետիսյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search