Կույս
Կույսը առաջնորդ լինելու համար չի ծնվել՝ նրա նշաձողը խորհրդական լինելն է և ոչ ավելին։ Սակայն եթե այնուամենայնիվ Կույսն ընկերության ղեկավար է դարձել, ապա պետք է նշել, որ նա երբեք չի ընդունի այդ նշաձողը, քանի որ կհամարի, որ ղեկավարի պաշտոնն իսկապես իր համար է։ Կույսը հանգամանորեն կանցնի գործի և առաջին հերթին մանրակրկիտ կուսումնասիրի գրասենյակի բոլոր աշխատակիցներին։ Եթե աշխատանքից ուշանում եք, իմացեք, որ ամեն ուշացումը իսկույն գրանցվում է Կույսի նոթատետրում։ Իսկ ամսվա վերջում անակնկալ սպասեք։ Ժպտալով և ուղիղ Ձեր աչքերի մեջ նայելով ՝ հրապարակավ կհայտարարի Ձեր պարգևատրման կրճատման մասին։ Տնտեսած գումարով գրենական պիտույքներ կամ գրասենյակային տեխնիկա կգնի։ Կույսը բծախնդիր է ամեն հարցում և սիրում է մեղավորներ գտնել՝ գրասենյակային գործերը մանրակրկիտ դասակարգելիս։ Մի փոքր խորհուրդ՝ զեկույցից առաջ համոզվեք, որ ամեն բան գրագետ է գրված, այլապես եթե Կույսը ուղագրական սխալ գտնի, Ձեր սխալների մասին կիմանան գրասենյակի բոլոր աշխատակիցները։
Երկվորյակներ
Խնդիրն այն է, որ Երկվորյակները երբեք չեն բղավում և բռունցքով չեն հարվածում սեղանին, եթե Դուք չեք կատարել առաջադրանքը։ Երկվորյակների զենքը իրենց խոսելու ունակությունն է։ Թվում է, թե իրենք ցնված են ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար, սակայն եթե Դուք աշխատում եք Երկվորյակի ենթակայության ներքո, ապա անհրաժեշտ է զարգացնել ռեակցիան։ Երկվորյակները ցինիկներ են՝ կարող են վիրավորել և նվաստացնել այնպես, որ Ձեր միակ ցանկությունը կլինի հավաքել բոլոր իրերը և անհայտանալ առանց հրաժեշտ տալու։
Աղեղնավոր
Առաջին հայացքից Դուք կարծում եք, թե հրաշալի ղեկավարի հետ աշխատելու բախտի եք արժանացել։ Հարցազրույցի ժամանակ Աղեղնավորները շռայլում են խոստումները, իսկ Ձեր կողմից օպերատիվ կերպով կատարած աշղատանքի դիմաց լրացուցիչ պարգևատրում խոստանում՝ հաճելի բոնուսի կամ հենց առաջին ամսից աշխատավարձի բարձրացման տեսքով։ Հարցազրույցը կավարտվի զվարճալի մի անեկդոտով, բայց անմիջապես առաջին օրը Դուք կհասկանաք, որ դրանք դատարկ խոստումներ էին։ Հավանաբար, Ձեր ղեկավարի տրամադրությունը բարձր էր հարցազրույցն անցկացնելիս, կամ նա պարզապես ցանկանում էր տպավորել Ձեզ։ Հիշեք, որ Աղեղնավորների խոսքն ու գործը չեն համապատասխանում՝ իրենք սիրում են հանդիսատեսի դիմաց գեղեցիկ արտահայտվել, ծիծաղել և ծիծաղեցնել ուրիշներին։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ