Բիպոլյար խանգարումը տհաճ ախտորոշում է, սակայն դրա առկայության դեպքում կարելի է նորմալ ապրել։ Հիմնական ախտանշանը տրամադրության երկփուլ խանգարումներն են բարձրագույն կետից (մանիայի փուլ) մինչեւ նվազագույն (նվազագույն)։ Հայտնիները, որոնց մոտ այդպիսի ախտորոշում է դրվել, դրանից առհասարակ չեն ամաչում եւ ճիշտ են անում, գրում է Cosmo-ն։
Սելենա Գոմես

Օրերս Մայլի Սայրուսի հետ ուղիղ եթերի ընթացքում երգչուհին խոստովանել է, որ նախքան կարանտինը հետազոտություն է անցել եւ իմացել, որ իր մոտ բիպոլյար խանգարում է առկա։ 2015թ.-ին Սելենա Գոմեսը տառապում էր լուրջ դեպրեսիայով ու անհանգստությամբ, բայց այդ ժամանակ ոչ մի կոնկրետ ախտորոշում չի դրվել։
Երգչուհին ուրախացել է, որ որոշակիություն է հայտնվել. «Երբ ես տեղեկատվության եմ տիրապետում, այն, իսկապես, ինձ օգնում է, եւ ոչ թե վախեցնում է, երբ ես գիտեմ, թե ինչ է տեղի ունենում»։ Նա նաեւ խոստովանել է, որ ուսումնասիրել է խնդիրն ու հասկացել՝ ինչպես ապրել դրա հետ։
Դեմի Լովատո

Երգչուհին բիպոլյար խանգարման դեմ պայքարում է 2011թ.-ից։ 2014թ.-ին նա նա նույնիսկ դասընթացների շարք է կարդացել ԱՄՆ տարբեր քաղաքներում այն մասին, թե ինչպես այդպիսի իրավիճակներում լիարժեք կյանք վարել։ «Ինձ մոտ սեւ ժամանակներ են եղել, հատկապես հիվանդության դեպրեսիվ մակարդակում։
Բիպոլյար դեպրեսիան իմ կյանքը հանել էր հունից, բայց այսօր ես հպարտորեն հայտարարում եմ, որ ես կենդանի ապացույցն եմ, որ ցանկացածը կարող է ապրել, սիրել եւ իրեն լավ զգալ նույնիսկ բիպոլյար խանգարման դեպքում, երբ գիտելիքներ, աջակցություն եւ բուժում է ստանում, որի կարիքն ունի»։ Դեմին նաեւ հրատարակել է «Ինչպես ուժեղ լինել տարվա ընթացքում 365 օր», որում եւս արծարծել էր երկբեւեռ խանգարման թեման։
Մրայա Քերի

Երգչուհին առաջին աստղերից էր, որի մոտ երկբեւեռ խանգարում է հայտնաբերվել. նա ախտորոշումը բացահայտել է 2001թ.-ին։ «Ես երկար տարիներ ապրել եմ ժխտման եւ մեկուսացման պայմաններում»,- պատմել է Քերին։ Տարիների ընթացքում նա սովորել է հաղթահարել տրամադրության անկումները։
Քեթին Զետա-Ջոնս

Դերասանուհու մոտ հոգեկան խնդիրները սկսվել են 2010թ.-ին, իսկ 2011թ.-ին նրա մոտ «երկբեւեռ խանգարում» է ախտորոշվել։ Նա բուժում է անցել ամերիկայն կլիկիաներից մեկում, դեպրեսիայի դեմ կրկնակի բուժում է ստացել 2014թ.-ին։
Ենթադրվում է, որ խնդիրները մասամբ պայմանավորված են ամուսնու՝ դերասան Մայքլ Դուգլասի հետ տարաձայնություններով, որը նրանից մեծ է մոտ 25 տարով։ 2013թ.-ին ամուսինները նույնիսկ ինչ-որ ժամանակով բաժանվել են, սակայն հետո կրկին սկսել են միասին ապրել։
Քանյե Ուեսթ

Ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինն իր ախտորոշման մասին հայտնելու յուրօրինակ միջոց է գտել՝ երգ կատարել։ Այն ներառվել է «Ye» ալբոմում, եւ Ուեսթը երկբեւեռ խանգարումն իր սուպերուժն է համարում։ Քիմը երբեք չի մեկնաբանել ամուսնու առողջական վիճակը, սակայն դրա հետեւանքով ոչ մի լուրջ խնդիր չի եղել։
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը