NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Մարկ Ֆորսթերի՝ 2013թ.-ի «Z աշխարհների պատերազմը» ժապավենի մասին։ Եվ այսպես…
1. Ֆիլմը Մաքս Բրուքսի «Համաշխարհային պատերազմ Z» (World War Z: An Oral History of the Zombie War, 2006) վեպի էկրանավորումն է։
2. Կոնստանտին Խաբենսկին խաղացել է ռուս մարտիկի կերպարը, սակայն այդ տեսարանները հանվել են կինոնկարի վերջնական տարբերակից։
3. Հունգարիայի ոստիկանությունը ֆիլմի նկարահանման հրապարակից բռնագրավել է ավելի քան 100 միավոր զենք։ Խմբաքանակում, որը հասել էր ինքնաթիռով, առկա էին 85 ավտոմատ հրացաններ, որն ամբողջությամբ պիտանի էր օգտագործման համար։ Ֆիլմերի նկարահանման ընթացքում իսկական զենքի օգտագործումը հազվադեպ բան չէ, սակայն այս դեպքում խմբաքանակի փաստաթղթերը անհրաժեշտ կերպով ձեւակերպված չեն եղել։
4. «Z աշխարհների պատմությունը» ֆիլմի նկատմամբ Հոլիվուդի հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ Փիթի ստուդիան եւ Paramount-ը ստիպված էին աճուրդի մասնակցել, ուր նրանց գլխավոր մրցակիցը Լեոնարդո դի Կապրիոյի թիմն էր Appian Way ստուդիայից։ Արդյունքում Փիթը շահել է աճուրդում։
5. Նկարահանումների կարգացուցակի հետ կապված անհամաձայնությունների պատճառով ֆիլմին չեն կարողացել մասնակցել Էդ Հարսին ու Բրայան Քրենսթոնը։
6. Նկարահանումներն անց են կացվել Մեծ Բրիտանիայի մի քանի շրջաններում, այդ թվում Քորնուոլում, ուր նկարահանվել են տեսարանները ՄԱԿ-ում եւ պաշտպանության նախարարությունում։ Ֆիլմը նկարահանվել է նաեւ Գլազգոու քաղաքում (Շոտլանդիա), ուր փողոցները հատուկ կահավորվել են, ինչպես Ֆիլադելֆիայում՝ ամերիկյան բազմաթիվ մեքենաներ, բեռնատարներ եւ տաքսիներ։
7. Ինքնաթիռը, որով թռչում է Ջերլ Լեյնը, փոխվում է ֆիլմի ընթացքում։ Որոշ տեսարաններոմ այն An-12 է, մյուսներում՝ Lockheed C-130 Hercules։
8. Բեն Սերեսինը Ռոբերտ Ռիչարդսոնին փոխարինել է օպերատորի դերում։
9. Փիթի հերոսը Երուսաղեմից մեկնում է «Belarus Airways» ավիաընկերության ինքնաթիռով։ Այդ անունով ընկերություն գոյություն չունի։
10. Ֆիլմի առաջին րոպեներին նորություններով ցուցադրվում են Չելյաբինսկի երկնաքերի անկման կադրերը, որոնք վիդեոտեսագրիչով նկարահանվել են 2013թ.-ի փետրվարի 15-ին։
11. Փիթեր Կապալդին ֆիլմում կատարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) բուժաշխատողի դերը, որը մակագրում նշվում է որպես «W.H.O. Doctor»։ BBC հեռուստաընկերության եթերում համաշխարհային պրեմերայից երկու ամիս անց հայտարարվել է «Բժիշկ Ով» (2005թ.) սերիալում Բժշկի դերում նրա նշանակման մասին։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը