Ռուսական շոու-բիեզնեի ներկայացուցիչներն ինքնամեկուսացման ռեժիմում են։ Երգիչ եւ կոմպոզիտոր Սոսո Պաշվլիաշիլիի ընտանիքը եւս կարանտինի պայմաններում է, որը մեծ տանը փակվել է կնոջ՝ Իրինայի, 32-ամյա որդու՝ Լեւանի եւ երկու դուստրերի՝ 15-ամյա Ելիզավետայի եւ 11-ամյա Սանդրայի հետ։
View this post on Instagram
Պավլիաշվիլին կարծում է, որ կորոնավիրուսը մտադրված ստեղծվել է արհեսատական ճանապարհով։ Կատարողի կարծիքով՝ դրա շնորհիվ մարդկանց որոշակի խումբ, որը գաղտնի ղեկավարում է աշխարհը, որոշել է կրճատել երկրի բնակչությունը։ Որպես իր տեսության ապացույց՝ Սոսոն ներկայացնում է այն փաստը, որ հանգամանքների տաօրինակ զուգադիպմամբ կարանտինային միջոցառումները մտցվեցին հրեական Պասեքի, ուղղափառ Զատկի եւ մուսուլմանական Ռամադանի օրերին. այդ սուրբ օրերին մարդկանց արգելեցին տները լքել առանց հարգելի պատճառների։ Երգիչը վստահ է, որ այս կերպ աշխարհի ուժեղները որոշել են մարդկանց թողնել առանց աստծո հետ կապի։
View this post on Instagram
Սոսո Պավլիաշվիլին խոստովանում է, որ օրվա ընթացքում մի քանի անգամ աղթում է։ Արտիստն անհանգստանում է իր դուստրերի համար, որոնք լրջորեն տուժում են առանց ընկերների ու դպրոցի։ «Երեխաները կարծես փոքրիկ շնիկներ լինեն, նրանք կարոտում են միմյանց, իմ դուստրերի դեպքում նույնիսկ բանը հասնում է արցունքների։ Համացանցով հնարավոր չէ դաստիարակել նրանց»,- կոմպոզիտորի խոսքերը մեջբերում է «Սոբեսեդնիկ»-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը