Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Եթե ուզում եք ստեղծագործել. «Էլենի օրագիրը», «Երկուսով» եւ այլ հայտնի սերիալների սցենարիստ Անի Մաղաքյանը՝ ճիշտ պատմություն ընտրելու եւ այն հետաքրքիր պահելու մասին

14:05, 6 մայիսի

Այս օրերին, երբ հորդորվում է մնալ տանն ու հնարավորության դեպքում, նույնիսկ, աշխատել տնից, շատերը փորձում են իրենց համար նոր զբաղմունք գտնել, ինքնակրթվել, ֆիլմեր դիտել, գիրք կարդալ… Մինչ ոմանք բողոքում են ու ձանձրանում, ոմանց մոտ էլ արթնանում է ստեղծգործական ջիղն ու փորձում են ստեղծել իրենց սեփական պատմությունը, գրել իրենց կամ ծանոթների մասին, կամ էլ՝ հնարել բոլորովին նոր մի պատմություն: Ի դեպ, ստեղծագործելը շատ ողջունելի որոշում է այս օրերին: Այն կօգնի կտրվել առօրյայից, շոշափվող նույն թեմաներից եւ դրանց հետեւանքով առաջացող սթրեսներից:

Եթե ընտրել եք ստեղծագործելու ճանապարհը, ապա մեր հոդվածը հենց ձեզ համար է, քանի որ զրուցել ենք սցենարիստ Անի Մաղաքյանի հետ, որը սիրով համաձայնվել է NEWS.am STYLE-ի հետ կիսվել հեռուստատեսային սցենար գրելու իր վարպետությամբ: Անիի էկրանային պատմությունների շարքից են «Երանի», «Էլենի օրագիրը», «Թղթե երազանք», «Երկուսով» սերիալները. վերջինը շուտով կրկին կշարունակվի «Շանթ» հեռուստաընկերության եթերում: Սցենարիստը պատմել է՝ ինչպես ընտրել աշխատող թեմա եւ ճիշտ շարադրել պատմությունը, ինչպես նաեւ կիսվել է իր ոգեշնչման աղբյուրներով:

«Թեմայի ընտրությունը շատ ինդիվիդուալ է, եթե չունեք հստակ պատվեր եւ ուզում եք կարանտինի հետեւանքով ազատված ժամանակը տրամադրել ստեղծագործելուն, մշակել նախագծի հայտ կամ գրել սցենար, որը հնարավոր է`  հետագայում ներկայացնեք որեւէ ընկերության, ապա ցանկալի է, որ թեման հնարավորինս մոտ լինի ձեզ։ Պարտադիր չէ՝ դուք դա վերապրած լինեք, բայց կարեւոր է, որ իմանաք` ինչի մասին եք գրում, ուսումնասիրեք այն, ինչին պետք է անդրադառնաք։ Իսկ եթե կա դեպք, իրադարձություն, որը ձեր, կամ ձեր մտերիմի հետ է տեղի ունեցել եւ դուք ուզում եք դրա մասին պատմել, դա էլ արդեն այլ աշխատանքի նյութ է։ Ինչ վերաբերում է հերոսներին՝ հստակ գիտեմ, որ մեր բոլոր հերոսների մեջ մենք մեզանից ինչ-որ բան ենք դնում։ Դրանով է սցենարիստի մասնագիտությունը հետաքրիր, երբ ինքդ քո ամենաթաքնված կողմերն ես բացահայտում քո հերոսների շնորհիվ, այնպես որ` հերոսներ ստեղծելու ճանապարհին, ուզեք, թե ոչ, ինքներդ ձեր միջով պետք է անցնեք»։

Որոշ սցենարիստներ խորհուրդ են տալիս նախ մտածել պատմության վերջաբանը, այնուհետեւ անցնել սկզբին: Անիից պարզեցինք իր տեսակետն այս հարցի շուրջ:

«Պատմությունը սկսել սկզբից, թե վերջից դա հեղինակի մոտեցումն է, նրա ընտրությունը, պատմությունը պատմելու բազմաթիվ գեղարվեստական լուծումների մեջ՝ նրա ընտրած միջոցը։ Սա նաեւ կախված է ժանրից։ «Երկուսով» սերիալի «պիլոտային» սերիան այդպիսի լուծում ուներ, սերիան սկսում էր Մանեի եւ Վահագի հարսանիքով, հետո միայն անդրադառնում էինք դրան նախորդած դեպքերին, հետագայում որոշեցի պատմությունս այլ կետից սկսել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե հեղինակն ինչպես է զգում, ինչպես է տեսնում։ Թե´ երկար, թե´ կարճ սերիալների դեպքում, երբ դու նաեւ պատասխանատու ես մեծ թիմի առաջ, պարտավոր ես իմանալ, թե ինչով է ավարտվելու պատմությունդ, ընթացքում չնախատեսված շատ փոփոխություններ են լինում, բայց որպես կանոն՝ վերջաբանը հստակ իմանալը նաեւ օգնում է ամբողջ նախագծի ընթացքում չշեղվել. այդպես աշխատելն ավելի հեշտ է»։

Հաճախ որեւէ ֆիլմ կամ սերիալ սկզբում շատ է հետաքրքրում հեռուստադիտողին, սակայն շատ դեպքերում դրա ձգձգվելու պատճառով հեռուստադիտողը սկսում է ձանձրանալ: Ի՞նչ անել, որ սերիալը, անկախ նրանից, որ պետք է շարունակական լինի, չձանձրացնի դիտողին: Արդյոք այդ դեպքում «փրկության» են գալիս նո՞ր հերոսները: Անիի կարծիքով՝ նման խնդրի առաջ կանգնում են այն հեղինակները, որոնք սկզբնական փուլում թերի են պատրաստվում նախագծին։

«Եթե առաջնային աշխատանքը ճիշտ, գրագետ ու լավ արվի, ապա ձանձրանալու խնդիր չի լինի։ Ես ունեմ իմ անձկանան սցենարային գործիքներն ու մեթոդները սերիալը /հատկապես երկար սերիալը/ միշտ «տոնուսի» մեջ պահելու համար։ Դրանցից մեկը եւ ամենակրեւորը սկզբում հիմնական պատմության հիմքը խիտ կառուցելն է։ Սերիալի սցենարի հիմքում պետք է շատ խիտ եւ ամուր սարդոստայն լինի, որպեսզի ամեն անգամ մեկ թելը հանելով հեռուստադիտողին կարողնաս հետաքրքրել եւ, միեւնույն ժամանակ, ամբողջ կոնստրուկցիան չքանդվի։ Չի կարելի նախագիծը լցնել նոր հերոսներով եւ հույս ունենալ, որ նրանք կթարմացնեն այն։ «Էլենի Օրագիրը» նախագծում ես առաջին 200 սերիաների շրջանակում երեք անգամ եմ նոր կերպարներ ներգրավել, ամեն ինչ հիմնված է եղել հիմքում կանգնած կերպարների վրա։ Պետք է հասկանալ, որ կերպարների առատությունը չի ապահովագրում պատմությունը անկումից. շատ հաճախ հենց շատ հերոսներ իրար գլխի հավաքելն է բերում անհաջողության»։

Անդրադառնալով ստեղծագործելու ժամանակ միջավայրի հարմարավետությանը՝ սցենարիստը նշում է.

«Ստեղծագործելու պայմանները չափազանց անհատական են։ Ես չեմ կարողանում երկար ժամանակ նույն տեղում աշխատել, անգամ նույն աթոռի վրա նստած։ Երբեմն կարիք է լինում դրսում աշխատել, երբեմն՝ տանը։ Բայց, գրեթե, միշտ սիրում եմ գրելիս մենակ լինել։ Եթե խոսենք գրողական կարգապահությունից, ռեժիմով, օրական հստակ ծավալներ գրելուց, ինչպես անում են շատ հայտնի սցենարիստներ եւ գրողներ, ապա ցանկալի է, որ ոչինչ չշեղի ուշադրությունը, նույնիսկ սուրճ, թեյ չի կարելի խմել գրելիս, չի կարելի երաժշտություն միացնել։ Որովհետեւ ուղեղդ ամեն անգամ քեզ խաբում է՝ հուշելով, որ դու սուրճի կարիք ունես, դու ընդհատում ես գործդ, որ սուրճ պատարստես, կամ երաժշտությունը փոխես, սրանք ծուղակներ են սցենարիստի համար։ Սա այն դեպքում, երբ դու ազատ ստեղծագործող չես եւ ունես դեդլայններ, որոնք չպետք է խախտես։ Իմ դեպքում բարդ է, ես սիրում եմ փոքրիկ ներշնչող բաներ՝ պատուհանագոգին դրված դաշտային ծաղիկներ, քաղցր սուրճ մեծ բաժակով, որը հիմնականում չեմ էլ խմում, բայց այն պետք է լինի կողքիս։ Բայց երբ դեդլայնի օրը մոտենում է, կարող եմ մի քանի օրով  դեակտիվացնել սոցցանցերս, հեռախոսս ամբողջովին անջատել, կտրվել ամեն ինչից»։

Կարանտինի հետեւանքով հետաձգվեցին նաեւ «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները: Հարցին՝ արդյոք ստեղծված իրավիճակը տեղ կգտնի՞ սերիալում, Անին պատասխանեց.

«Կարանտինի թեման այնքան շատ է ու ամենուր, ամեն անկյունից դրա մասին ենք լսում, մեկուսացման, վիրուսի եւ այլն։ Ես հատուկ չուզեցի, որ «Երկուսով»-ը եթեր վերադառնալուն պես այդ թեման իր հետ եթեր բերի։ Միգուցե անդրադառնանք մեր կենցաղը եւ կյանքը կտրուկ փոխած այդ երեւույթին, բայց կփորձենք դա անել շատ նրբորեն, որ մարդիկ, այնուամենայնիվ, չկորցնեն «Երկուսով»-ի հաղորդած էմոցիաներն ու տրամադրությունը»։

Անին նաեւ նշեց՝ ֆիլմի եւ սերիալի համար գրելը երկու տարբեր աշխատանք է. յուրաքանչյուրն ունի սցենարական իր նրբությունները.

«Ֆիլմ, թե սերիալ՝ սրանք երկու տարբեր աշխատանքներ են, չափազանց տարբեր են, որքան էլ երկուսի հիմքի նյութը կոչվում է «սցենար», միեւնույնն է դրանք երկու տարբեր սցենարներ են։ Ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում երկար պատմությունների մեջ։ Ինձ համար պատմություն կառուցելու տեսանկյունից շատ ավելի հետաքրքիր է գրել քսան սերիա յուրաքանչյուրը հիսուն րոպե տեւողությամբ, քան մեկուկես ժամանոց գեղարկվեստական ֆիլմ։ Ֆիլմի տարածքը ինձ երբեմն չի բավարարում ամբողջ մտածածս տեղավորելու համար։ Բայց եթե տեխնիկապես մոտենանք հարցին, ապա պետք է հստակ պատմություն ունենալու դեպքում պարզապես բաժանել դրանք հատվածների, հասկանալ՝ այդ ամենը որքան տարածք է զբաղեցնելու եւ գեղարվեստական ֆիլմի դեպքում ինչքան կրճատումներ են սպասվում ձեր պատմությանը: Եթե պատրաստ եք այդ կրճատումներին, ապա ինչու՞ ոչ»:  

Ըստ Անիի՝ անդադար ոգեշնչում չկա. «Վերջերս սկսել եմ մտածել, որ ոգեշնչումն, առհասարակ, միֆ է, գրողական ռոմանտիզմի արդյունք։ Երբ դու անըդնհատ նախագծերի մեջ ես, անընդհատ գրում ես, անցնում ես մեկ նախագծից մյուսին, եւ երբ այդ բոլոր թեմաները քեզ, իսկապես, հետաքրքիր են, ապա ոգեշնչման սպասելու կամ դրան փնտրելու կարիք էլ չի լինում։ Ոգեշնչում քեզ տալիս է գործդ, իսկապես, սիրելը։ Եթե սիրում ես պատմություններ հորինել, ուրեմն դու դրանք կհորինես անկախ նրանից պատուհանից այն կողմ աշնանային ռոնատիկ անձրեւ է, թե բակի երեխաները գոռգռալով ֆուտբոլ են խաղում։ Ընդհանրապես սցենարիստի գործը այն աշխատանքներից է, որն առանց սիրելու չես կարող անել, այլապես դա քեզ կհյուծի, կսպառի»,-ասում է նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անի Մաղաքյանի արխիվից, «Երկուսով» եւ «Էլենի օրագիրը» սերիալների ֆյսբուքյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել