«Երկարաձիգ» հայացքը
Այն, ինչ մարդու մոտ հետաքրքրություն է առաջացնում, նաեւ նրա հայացքին է արժանանում։ Եթե աղջիկը շատ երկար է Ձեզ վրա կանգնեցնում իր հայացքը, ապա կարելի է խոսել նրա որոշակի հետաքրքրվածության մասին։ Սակայն սիրահարվածության մասին դեռ վաղ է մտածել։ Այդ եզրակացության ճշմարտացիության մեջ համոզվելու համար պարզապեսս հետեւեք ինքներդ Ձեզ։ Եվ դուք անպայման կնկատեք, որ երբ հայտնվում եք նրա տեսադաշտում, նա անմիջապես հայացքը կենտրոնացնում է Ձեզ վրա։ Տվյալ հիպոթեզը հավասարապես վերաբերում է նաեւ տղամարդկանց։
«Իրեն տեսքի բերելը»
Աղջկա սիրահարվածության այս նախանշանը շատ հին արմատներ ունի։ Այն որոշակի բանզդներով է պայմանավորված։ Բանն այն է, որ սիրահարված աղջիկը ցանկանում է իր վրա սեւեռել այն երիտասարդի ուշադրությունը, ով իրեն դուր է գալիս։ Իսկ ինչպե՞ս դա կարելի է անել, որպեսզի այդ երեւույթը կպչուն չընկալվի՝ ուղղել մազերը, վերնաշապիկի օձիքը, շրթներկ օգտագործել։
Հանդիպումներին ու շփումներին ձգտելը
Սիրիահարված աղջիկն անպայման իրեն դուր եկած երիտասարդի հետ հանդիպելու եւ շփվելու հնարավորություններ կփնտրի։ Իսկ դրա համար կարելի է օգտագործել ցանկացած առիթ՝ ընկերներով համատեղ հանգստից սկսած, փողոցում պատահական հանդիպումից վերջացրած։ Եվ նման հանդիպումը կարող է ամենեւին պատահական չլինել։ Պետք է նաեւ հիշել, որ շփվելիս սիրահարված աղջիկը ամաչում է ու շփոթվում։ Եթե Դուք նկատել եք Ձեր զրուցակցի նման արձագանքը, ապա մեծ է հավանակնությունը, որ նա Ձեզ սիրահարված է։
Հոգատարություն
Տղամարդիկ սովոր են, որ հենց իրենք պետք է հոգ տանեն կանանց մասին։ Եվ իսկապես, սիրահարված տղամարդը ցանկանում է հոգ տանել իր սիրեցյալի մասին։ Բայց այս տեսությունը արդարացի է նաեւ աղջիկների հետ կապված։ Սիրահարված աղջիկը հոգատարություն է ցուցաբերում իր սիրեցյալի նկատմամբ։ Այդ հոգատարությունը դրսեւորվում է առաջին հայացքից աննկատելի մանրուքներում: Սա պայմանավորված է մայրական բնազդով, որը աղջիկը պրոյեկտում է իր սիրեցյալի վրա: Թեկուզ եւ ենթագիտակցորեն:
Մուտք անձնական տարածք
Յուրաքանչյուրն, ով փոքր-ինչ հետաքրքրվել է հոգեբանությամբ, լսել է անձնական տարածք հասկացության մասին: Սա այն հեռավորությունն է, որի սահմաններում մարդը ոչ մեկին թույլ չի տալիս մոտենալ՝ բացի իր մերձավորներից: Եթե աղջիկը հանգիստ է վերաբերվում պատահական հպումներին, մոտենալուն եւ նման այլ բաներին, ապա կարելի է եզրակացնել, որ նա Ձեզ էլ է դասում մտերիմ մարդկանց շարքը:
Թեթեւ սիրախաղ
Սրանով արդեն ոչ մեկին չես զարմացնի, սակայն դրա մասին, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ: Սիրախաղը կարող է բացարձակապես տարբեր որակի լինել: Անմեղից մինչեւ նույնիսկ ցինիկ: Այստեղ արդեն ամեն ինչ կախված է աղջկանից: Սակայն արժե կենտրոնանալ թեթեւ եւ անմեղ սիրախաղի վրա, որից էլ սկսվում են սիրային հարաբերությունները: Ահա եւ եւս մեկ նախանշան, որ աղջիկը ձեզ սիրահարված է:
Ըստ soulpost.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է