«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Սկանդալների ժամանակ չկա». Նարեկ Մակարյանի երաժշտական նորությունն ու անձնականը գաղտնի պահելու որոշումը

14:05, 8 մայիսի

Տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակվող երգիչ Նարեկ Մակարյանը նորություն ունի: Երգիչը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է նրա «Արմատներ» երգի հիման վրա: Նարեկը տեսահոլովակի բեքսթեյջից լուսանկարներ է տրամադրել NEWS.am STYLE-ին ու պատմել իր այժմյան գործունեության եւ աձնականը գաղտնի պահելու որոշման մասին:

Երգչի «Արմատներ» երգը ստեղծվել է «Արմատներ» ֆիլմի համար, որի ռեժիսորն Աշոտ Տեր-Մաթեւոսյանն է:

«Ես զբաղվել եմ ֆիլմի երաժշտական ձեւավորմամբ: Երգի խոսքերի համահեղինակը Մեգգի Գրիգորյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Սերժ Գաբյանը, օպերատոր՝ Գեւորգ Ճուղուրյան, դուդուկահարը Գրիգոր Հարությունյանն է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ստեղծել այս աշխատանքը»,-ասում է Նարեկը՝ հավելելով, որ տեսահոլովակի  հերոսի պես ինքն էլ արդեն անչափ կարոտել է Հայաստանն ու Երեւանը:

«Արդեն երեք տարի է՝ ապրում եմ Լոս Անջելեսում ու շատ եմ կարոտում Հայաստանն ու Երեւանը: Ուր էլ, որ լինի, հայը հայրենիքը միշտ սրտում է պահում»:

Նարեկի խոսքով՝ հատկապես կարոտում է «պոնչիկանոցը, Օպերայի շրջակայնքն ու Հայաստանի հայերին»:

Վերադառնալով «Արմատներ» տեսահոլովակին՝ երգիչը նշեց, որ այն հարուստ է խորհրդանիշներով, որոնց մասին պատրաստվում է ավելի մանրամասն խոսել հետագայում.

«Տեսահոլովակն իմ աշխարհընկալումն է, այնտեղ ներկայացված խորհրդանիշներն էլ մի քանի բառով կդժվարանամ ներկայացնել. դրանք խորհրդանշում են մարդու կապը տիեզերքի հետ»:

Տեսահոլովակում Նարեկը ներկայացնում է նաեւ իր հեղինակային՝  OVA նախագիծը:

«OVA-ն նախագիծ է, որի հեղինակն ու պրոդյուսերը ես եմ: Այս նախագիծը դեռ շատ ասելիք ունի ու շատ անսպասելի փոփոխություններ կլինեն: Այն իմ նոր ստեղծագործությունն է: Դեռեւս չեմ ուզում ավելին բացահայտել, երբ ժամանակը գա, էլ ավելի երկար կխոսենք OVA-ի մասին»,-ասում է նա:

Խոսելով ԱՄՆ-ում բնակություն հաստատելու մասին՝ Նարեկը նշում է.

«ԱՄՆ-ում մնացի լրիվ այլ պատճառով, ինչի մասին ներկա պահին չեմ ցանկանում խոսել: Շարունակում եմ այստեղ մնալ, որովհետեւ հասկանում եմ՝ ԱՄՆ-ն այն մարդու համար է, ով ուզում է սովորել ու պատրաստ է դժվարություններին: Երբեք չես իմանա՝ հաջորդ աստիճանը քեզ ինչ անակնկալներ կբերի»:

Հայաստանում Նարեկը բացի երաժշտական գործունեությունից՝ նկարահանվում էր նաեւ հեռուստասերիալներում: Հետաքրքրվեցինք՝ որքանով է շարունակում դերասանական գործունեությունը Միացյալ Նահանգներում:

«Ինձ ավելի լավ եմ զգում, երբ աշխատում եմ ֆիլմի երաժշտական ձեւավորման շուրջ, չնայած՝ դերասանական մասն էլ ինձ հոգեհարազատ էր: Ամեն դեպքում, այս շրջանում առավել մեծ ուշադրություն եմ հատկացնում երաժշտական գործունեությանս»,-անկեղծացավ նա:

Երգիչը, որը երբեք չի խուսափել անձնական կյանքը հանրայնացնելուց, այս շրջանում նախընտրում է պահպանել գաղտնիությունը:

«Միշտ էլ հանդիսատեսին հետաքրքրում է հայտնի մարդկանց անձնական կյանքը, բայց անձնականս թող մնա անձնական: Հիմա ավելին չեմ ուզում ասել, երբ ժամանակը գա, անպայման կխոսեմ ու կկիսվեմ հետեւորդներիս հետ»:

Նարեկի անունը բազմիցս հայտնվել է նաեւ սկանդալային հրապարակումներում: Այսօր երգիչն այդ առումով էլ է պասիվ:

«Պարզապես էլ սկանդալների ժամանակ չկա (ծիծաղում է): Հիմա զբաղվածությունս շատացել է»,-ասում է նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Նարեկ Մակարյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search