Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Նա հանեց ատրճանակն ու ուղղեց մեզ վրա». Ռեգինա Տոդորենկոյի առաջին անկեղծ հարցազրույցն աղմկոտ սկանդալից հետո  

11:39, 14 մայիսի

Ընտանեկան բռնության զոհերի մասին իր անզգույշ արտահայտությունների պատճառով բարձրացած սկանդալից հետո Ռեգինա Տոդորենկոն վավերագրական ֆիլմ է նկարահանել այդ բարդ, բայց կարեւոր թեմայով։

Հեռուստահաղորդավարուհին Meduza-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հասկացել է. բռնությունից տուժած ոչ բոլոր կանայք կարող են ինչ-որ բան ձեռնարկել։ Ռեգինան իրավունք չուներ նրանց դատապարտել նրա համար, որ նրանք հանդուրժում են ագրեսորներին։ Նա եւս նմանատիպ բան է վերապրել 20 տարեկանում։

«Ես ընկեր ունի, որն ինձ շատ էր խանդում։ Ի դեպ, դա նշաններից մեկն է, որ մարդն ընդունակ է ապագայում բռնություն գործադրել։ Նա ինձ խանդում էր ամեն ինչի՝ սյան, սեղանի հանդեպ… Նրա համար ավելի հեշտ կլիներ, եթե ես տանը կապված լինեի մարտկոցին. կարծես թե միայն այդ դեպքում նա հանգիստ կլիներ։ Մի անգամ մենք զբոսնում էինք, եւ ինձ մոտեցավ մի երկրպագու՝ խնդրելով լուսանկարվել։ Իմ ընկերը տղայից վերցրեց հեռախոսն ու հանեց ատրճանակը (նա իր հետ զենք ուներ), ուղղեց դեպի մեզ ու ասաց. «Դու հեռու գնա նրանից, իսկ դու արագ արի այստեղ»»,- պատմել է Ռեգինան։ Նա նշել է, որ ինքը ժպտացել է ու հարթել իրավիճակը։

Ոչ կոռեկտ արտահայտությունների պատճառով Տոդորենկոն խոշոր գովազդային պայմանագրեր է կորցրել։ Սակայն կարծում է, որ ձեռք բերածն ավելի կարեւոր է. հիմա նա ստացել է իր հարցերի պատասխանները, որոնք իրեն հուզել են երկար տարիներ։ Ի տարբերություն գովազդատուների, հեռուստաալիքը, ուր աշխատում է Ռեգինան, չի միացել հալածանքին եւ նրան չի զրկել աշխատանքից։

«Ինձ մոտ մեծ հիացմունք ու շնորհակալության զգացում է առաջացնում այն, թե ինչպես վարվեց «Пятница!»-ն։ Նրանք ինձ միայնակ չթողեցին, չմիացան հալածանքի ալիքին։ Նրանք պաշտպանեցին ինձ ու աջակցեցին բոլոր նախաձեռնություններին, որոնք կապված էին իրավիճակը շտկելու ցանկության հետ։ Նիկոլայ Բորիսովիչ Կարտոզիան զանգահարեց ինձ ու ասաց. «Դիմացիր։ Մենք քեզ հետ ենք։ Ամեն ինչ լավ կլինի»։ Դրանք այդ պահին ինձ համար կարեւոր բառեր էին։ Ոչ մի նախագիծ չփակվեց»,- ասել է Ռեգինան։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել