Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Կցանկանայի նաեւ դրամատիկ կերպարով հանդես գալ». «Կինստագրամ»-ից Դիանա Տոռեսի ձեռքբերումներն ու երկրպագուների արձագանքը

15:05, 22 մայիսի

«Կինստագրամ» սիթքոմն իր հետ բերեց ոչ միայն նոր ու զվարճալի պատմություն հայկական եթերին, այլեւ նոր կերպարներ, նոր դեմքեր, որոնք արդեն հասցրել են սիրվել ու ունենալ իրենց լսարանը: Սիթքոմի ամենաքննարկված կերպարը, թերեւս, Մերին էր, որին մարմնավորել է դերասանուհի Դիանա Տոռեսը: Սիթքոմի մեկնարկին Դիանան հայ հեռուստադիտողին թեեւ անծանոթ էր,  բայց կարճ ժամանակում կարողացավ գրավել նախագծի երկրպագուների ուշադրությունն ու դառնալ ամենասիրելի կերպարներից մեկը:

NEWS.am STYLE-ը Դիանա Տոռեսի հետ զրուցել է իր եթերային ձեռքբերումների եւ շիկահեր Մերիի՝ այդքան սիրելի դարձած կերպարի մասին:

Դերասանուհին անկեղծորեն խոստովանեց, որ սկզբում չէր սպասում, որ իր կերպարն այդքան բուռն արձագանքներ կստանա, եւ շատ ուրախ է, որ այն սիրվել է.

«Սիթքոմի մեկնարկից ի վեր միայն դրական մեկնաբանություններ եմ ստանում, որոնք շարունակվում են նաեւ այսօր, ինչը շատ  հաճելի է: Դրա համար շնորհակալ եմ բոլորին»,-ասում է նա:

Անդրադառնալով իր վառ շիկահեր հերոսուհու հաջողությանը՝ Դիանան հավելում է.

«Ինձ թվում է, որ բացի վառ լինելուց՝ Մերին շատ բարի, դրական ու ծիծաղաշարժ կերպար է, այդ պատճառով էլ սիրվել է։ Նրա հետ կապված վատ մեկնաբանությունները հիմնականում վերաբերում էին միայն նրա շատ շպարված լինելուն, որ շատ արհեստական է, անբնական եւ այլն: Նամակներն, առհասարակ, շատ-շատ են. այդքանը հնարավոր չէ կարդալ (ծիծաղում է)»:

Սիթքոմում Դիանայի հերոսուհին հայտնվում է  բոլոր տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք որպես դերասանուհի իր երկրպագուների մեջ գերակշռում են արակա՞ն, թե՞ իգական սեռի ներկայացուցիչները:

«Երկրպագուներիս շարքում կան նաեւ շատ աղջիկներ։ Մի շարք ֆան էջեր ունեմ, որոնք շատ ակտիվ են համացանցում եւ գեղեցիկ նկարներ ու հրապարակումներ են պատրաստում, որպեսզի գրավեն իմ ուշադրությունը»,-ասում է դերասանուհին, որն ուշադիր է բոլոր երկրպագուների նկատմամբ:

Դիանան նշում է՝ «Կինստագրամը» բացի լայն լսարանից, իրեն այլ հաջողություններ էլ է տվել.

«Այս նախագիծն ինձ շատ մեծ փորձ տվեց։ Այն ինձ հնարավորություն ընձեռեց աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ, որոնցից շատ բան սովորեցի։ Ծանոթացա հիանալի մարդկանց հետ»։

Այսօր էլ դերասանուհին ունի նկարահանման նոր առաջարկներ, սակայն ասում է՝ դրանք դեռ քննարկման փուլում են:

Ի դեպ, հումորային կերպաով հայտնի դարձած Դիանան հավելում է՝ «Շատ կցանկանայի նաեւ ավելի դրամատիկ կերպարով հանդես գալ»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դիանա Տոռեսի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել