Սեւ հովազ, աշխարհի ամենագայթակղիչ կին, սուպերմոդել, գեղեցկության իդեալ՝ այս բնորոշումները լիովին համապատասխանում են համաշխարհային նորաձեւության ամենաազդեցիկ դեմքերից մեկին՝ Նաոմի Քեմփբելին, որն այսօր՝ մայիսի 22-ին, նշում է ծննդյան 50-ամյակը:
Քեմփբելն առաջին սեւամորթ մոդելն էր, որը ժամանակին հայտնվեց անգլիական Vogue եւ Time ամսագրերի շապիկներին:
Մոդելն արդեն 20 տարուց ավել է՝ ասպարեզում է, սակայն պատանեկության տարիներին մոդելինգն այն չի եղել, ինչի մասին երազել է գեղեցկուհին: Նա ցանկանում էր դառնալ դերասանուհի, եւ մասնագիտացել է Լոնդոնի բեմական արվեստի ուսումնարանում: Նաոմին նկարահանվել է տարբեր երաժշտական հոլովակներում եւ ֆիլմերում: Նա որպես ժյուրի հանդես է եկել The Face շոուում, որի նպատակն էր բացահայտել տաղանդավոր մոդելներին:
Այսօր Նաոմին շարունակում է փայլել ամենահեղինակավոր ամսագրերի շապիկներին եւ մասնակցել անվանի դիզայներների ցուցադրություններին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սուպերմոդելի հայտնի մտքերից մի քանիսը:
«Եթե միեւնույն խնդրի մասին զրուցում եք 3-ից ավել մարդու հետ, նշանակում է՝ դուք ոչ թե օգնության, այլ ուշադրության կարիք ունեք»:
«Ոչինչ ինձ երբեք հեշտ չի տրվել ու հեշտ չի տրվելու, եւ դա նորմալ է: Ես սովոր եմ դրան, ես քայլում եմ մարտահրավերների ձեռքը բռնած»:
«Դու պետք է սխալներ գործես: Դրանցից ենք մենք սովորում, ու այդպիսին է աշխարհն, առհասարակ»:
«Ես երբեք չեմ ընկճվում: Երբ զգում եմ, որ ինչ-որ բան ինձ հարվածում է, ես, պարզապես, դա հետ եմ մղում, անհետանում եմ, որոշ ժամանակ անց վերադառնում»:
«Ես երբեք չեմ վախեցել ճանապարհորդելուց ու նոր վայրերից: Ամեն տեղ հեշտությամբ հարմարվում եմ»:
«Ես շատ-շատ եմ աշխատում եւ արժանի եմ իմ վաստակած ամեն մի ցենտին»:
«Չեմ կարծում, թե գեղեցիկ եմ ծնվել, ես պարզապես ծնվել եմ իմ «ես»-ի հետ միասին»:
«Կարծո՞ւմ եք ես շատ իշխող եմ: Ոչ, այդպես չէ, պարզապես, ես չեմ սիրում պարտվել, իսկ երբ ինձ ասում են «ոչ», ես իմ «այո»-ն ստանալու նոր ճանապարհ եմ փնտրում»:
«Յուրաքանչյուրն ունի բարկության չափաբաժին, դա էլ է էմոցիա»:
«Ինձ չեն մտահոգում թվերը, ես նորմալ եմ վերաբերվում մեծանալուն»:
Լուսանկարները՝ Նաոմի Քեմփբելի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ