«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

«Խորհուրդ ենք տալիս դիտել». Կորեական Մոխրոտի պատմությունը. «Տղաները ծաղիկներից գեղեցիկ են»

20:35, 23 մայիսի

Այսօր մենք կխոսենք «Տղաները ծաղիկներից գեղեցիկ են» դրամայի, կատակերգության եւ մելոդրամայի մասին: Հարավկորեական հեռուստասերիալը (ճապոնական «Hana Yori Dango» մանգայի էկրանավորումը), որը KBS հեռուստաալիքով ցուցադրվում էր 2009-ի հունվարի 5-ից մինչեւ 2009-ի մարտի 31-ը, բաղկացած է 1 սեզոնից (25 սերիա):

Նախագծի շոուռաներն է դարձել Էկո Կամիոն, իսկ գլխավոր դերերում հաստատվել են Լի Մին Հոն, Քու Հե Սոնը, Կիմ Հենջունը, Կիմ Բոմը, Կիմ Չունը:

Չան Դին սովորական աղջիկ է, որի ընտանիքը քիմմաքրման ծառայություն ունի: Մի օր նա հագուստ է տանում էլիտար դպրոց եւ պատահաբար մի աշակերտի է փրկում: Ինչի համար նրան կրթաթոշակ են շնորհում նույն դպրոցում, որտեղ աղջիկը բախվում է հարուստ, շփացած տղաների հետ: Տղաները սիրում են տհաճություններ ստեղծել բոլոր նրանց համար, ով իրենց դուր չի գալիս: Իր սուր լեզվով հայտնի Չան-դին տղաների զայրույթն իր կողմն է ուղղում:

Այս սերիալում կա ամեն ինչ՝ մարդկանց ուշադրությունը պահելու համար, ովքեր պատրաստվում են նոր երկիր բացահայտել իրենց համար կինոյի առումով: Ստեղծողները կարողացել են հաջողությամբ համատեղել մի քանի բաղադրիչ եւ որակյալ բովանդակություն ստանալ:

Վերցնում ենք Մոխրոտի պատմությունը, զարգացնում այն դպրոցական միջավայրում (ինչպես ամերիկյան ֆիլմերում), մի պտղունց սոցիալական ենթատեքստ եւ դասային անհավասարություն ենք ավելացնում, ամրացնում ենք այս ամենը ընկերությամբ եւ սիրային եռանկյունիով: Եթե կարճ, ապա սերիալը շատ ավելի խորն ու ընդարձակ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Սկզբում այն ձեզ չափազանց միամիտ կթվա եւ նույնիսկ ինչ-որ իմաստով՝ աղջկական, սակայն յուրաքանչյուր սերիայի հետ հեռուստադիտողը սկսում է հասկանալ, որ ամենեւին էլ դեռահասական թեմաներ չեն բարձրացվում, այլ բավականին գլոբալ, հասկանալի ցանկացած երկրի բնակչի համար՝ անկախ ազգային մտածելակերպից:

Իսկ սերիալի գլխավոր կարգախոսը մարդու էության փոփոխությունն է: Հարուստ եւ երես առած երիտասարդները, որոնք սկզբում առաջնորդվում են՝ «Չկա որեւէ բան, որ հնարավոր չէ գնել փողով» կարգախոսով, իրականում բոլորովին էլ անհոգի եւ եսասեր չեն. նրանք պարզապես շփացած են միջավայրի կողմից: Եվ եթե նրանց ցույց տան իրենց առանձնատներից այն կողմ գոյություն ունեցող կյանքը, նրանք կարող են բարի եւ գթասիրտ լինել:

Եվ, հակառակը, աղքատությունը՝ նյութական իմաստով, միշտ չէ, որ վկայում է աղքատիկ ներքին աշխարհի եւ կրթության պակասի մասին: Ընդհակառակը՝ այն կարող է խթան լինել ինքնազարգացման եւ հաջողության հասնելու համար:

Չի կարելի չնշել սերիալի հիանալի դերասանական կազմը:

Հու Ջուն Փե - կոպիտ, ամբարտավան եւ գոռոզ, բայց միեւնույն ժամանակ լավ կրթված, հոյակապ արտաքին տվյալներով օժտված հուսալի ընկեր է: Հսկա կորպորացիայի ապագա ժառանգորդը: «Վատ տղա», որը հանդիպելով «այլ աշխարհի» աղջկան՝ սկսում է դրականորեն փոխվել:

Յուն Ջի Հու - բավականին ներփակ ու ինքնամփոփ, անհավանականորեն տաղանդավոր, սեփական, մյուսներին անհասանելի աշխարհում առաջ ընթացող մարդ է: Չարտահայտած ամբողջ ցավը եւ ծնողների մահվան համար մեղավորության զգացումը իրենց արտացոլումն են գտնում նրա երաժշտության մեջ:

Սոն Վու Բին - քառյակի ամենահետաքրքիր եւ խորհրդավոր հերոսը: Ցավոք, սցենարիստները ամենաքիչ բացել են նրա կերպարը: Նրա կյանքի մասին մեզ հայտնի միակ բանն այն է, որ նա մաֆիայի պարագլխի որդին է, ինչի պատճառով մեծ ապրումներ ունի եւ տառապում է:

Բայց չնայած ներքին բոլոր ապրումներին, նա բարի է, խոցելի եւ անչափ անկեղծ: Միշտ առաջինն է ընկերոջն օգնության հասնում:

Սո ի Չժոն -  հերոս, որն օժտված է ամենաբարեհամբույր արտաքինով եւ ուղղակի կախարդական ժպիտով՝ ունակ տեղնուտեղը խոցելու, որը կնամոլի ու Կազանովայի համբավ ունի:

Գիմ Չան Դի - սերիալի գլխավոր հերուսուհին է: Հոյակապ դերասանական ընդունակություններով գեղեցկուհի: Վարժված լինելով դերասանական խաղի արեւմտյան ոճին՝ պահվածքի կորեական ձեւերն, իհարկե, էքսցենտրիկ են թվում, բայց դա թարմ է նայվում, նույնիսկ զվարճալի: Հերոսուհին անչափ բարի, ազնիվ, նրբանկատ է ստացվել եւ մշտապես պատրաստ օգնության հասնելու նրան, ով դրա կարիքն ունի:

Արդյունքում՝ չնայած սյուժեի պարբերական ծռմռվելուն եւ հինգ րոպեանոց ձանձրալիությանը, շոուն արժեքավոր է, իմաստուն, տրամադրությամբ, անկրկնելի հումորով եւ խարիզմատիկ հերոսներով:

P.S.

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տ. Նազարյանին եւ Լ. Պետրոսյանին այս ակնարկը գրելուն մասնակցության համար:

 

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ