Երգչուհի Աննա Սեդոկովան արդեն չորս ամիս է՝ չի կարողանում տեսնել դստերը՝ Մոնիկային: Ծնողների բաժանումից նա երեխան ԱՄՆ-ում ապրում է հոր՝ գործարար Մաքսիմ Չերնյավսկիի հետ։ Կորոնավիրուսի հետեւանքով սահմանափակումների արդյունքում երկրների սահմանները փակ են, այդ պատճառով բազմազավակ մայրը ոչ մի կերպ չի կարողանում տեսակցել ութամյա դստերը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
«Ես կարոտում եմ մայիսը Թուրքիայում։ Այնտեղ մենք տաս համերգ ենք ունեցել, եւ Մոնան գալիս էր ինձ մոտ։ Ստացվում է, որ ես նրան չեմ տեսել արդեն գրեթե չորս ամիս, եւ անհասկանալի է՝ երբ մենք կհանդիպենք»,- պատմել է Սեդոկովան։
Մոնիկան ԱՄՆ-ում է ապրում։ Ամուսնալուծությունից հետո, որով զբաղվել է Լոս Անջելեսի դատարանը, Աննա Սեդոկովայի ամուսինը որոշել է երգչուհուն զրկել ծնողական իրավունքներից, որպեսզի նա երեխային Ռուսաստան չտանի։ Արտիստը երկար ժամանակ փորձել է պահպանել գոնե երկրի սահմաններից դուրս եւ առանց կողմնակի անձանց Մոնիկային տեսնելու իրավունքը։ Սկզբնական շրջանում Աննային թույլատրվում էր դստերը տեսակցել միայն խնամակալության օրգանների աշխատակացիների ներկայությամբ։ Մոր ու դստեր՝ միասին անցկացրած ամբողջ ժամանակը հսկվում էր 24 ժամ։
Դատական պայքարից մի քանի ամիս անց միայն Աննան իրավունք ստացավ դստերը տեսակցել առանց կողմնակի անձանց եւ ցանկացած երկրում Ռուսաստանի սահմաններից դուրս։ Երգչուհին հաճախ է մեկնում օվկիանոսից այն կողմ՝ Մոնիկային տեսակցելու համար։
Աննա Սեդոկովան երեք երեխա ունի։ Ավագ դուստրը՝ 15-ամյա Ալինան, լույս աշխարհ է եկել ֆուտբոլիստ Վալենտին Բելկեւիչի հետ ամուսնության ընթացքում, որը 2014թ.-ին հանկարծամահ է եղել։ Երկրորդ դուստրը՝ 8-ամյա Մոնիկան, Մաքսիմ Չերնյավսկու հետ հարաբերությունների ընթացքում է ծնվել։ Կրտսեր երեխային՝ Հեկտորին, Սեդոկովան լույս աշխարհ է բերել 2017թ.-ին գործարար Անտոն Կոմարովից, որից երգչուհին բաժանվել է ծննդաբերությունից անմիջապես հետո։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»