Ռուսասատանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում գրավիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Իջինը արձակել է ուղիղ հարդարված մազերը եւ վառ շպարով է. ընդգծված են շուրթերը։ «Փոթորիկ աչքերում, խաղաղություն ժպիտում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ բոդի էր կրում, որն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինը հավաքել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։ Մեկնաբանություններում նա հետեւորդներին հարցրել էր, թե որ է կնոջ մարմնի ամենասիրելի հատվածը։ «Ինձ համար ամենագեղեցիկ եւ ամենակարեւոր հատվածը կնոջ էներգիան է։ Տիեզերքում ամենաուժեղ էներգիաներից մեկը։ Երբ կինը հուզական, մտովի, հոգեւոր առումներով բավարարված է եւ ներդաշնակ իր հետ։ Այդ էներգիան անզուսպ է եւ շատ գրավիչ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր երգչուհին։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Անասելի հայկական գեղեցկություն»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին