Ֆիլիպ Կիրկորովը հետաքրքրասեր երկրպագուներին թույլ է տվել մտնել իր համար «ամենասուրբ» վայրը՝ հանդերձարան՝ ցուցադրելով բրենդային հագուստի հարուստ հավաքածուն: Ավելի ճիշտ, դա պարզապես հանդերձարան չէ, այլ մի քանի սենյակ, որտեղ հագտուկ պատրաստված կախիչներ են, պահարաններ եւ դարակներ։ Իսկ Ֆիլիպի անձնական ոճաբան Արսեն Հայրապետովը տեսակավորում է իրերը, օգնում է դրանք պահել կարգով եւ լուքեր է ընտրում արտիստի համար։ «Մենք ունենք աքսեսուարների առանձին սենյակ», - ժպիտով նշել է Արսենը:
Ռուսական շոու բիզնեսի թագավորը չի թաքցնում, որ նորաձեւության անուղղելի հետեւորդ է ու շոփինգամոլ․ նա ոչ միայն համաշխարհային էլիտար բրենդների հագուստների երջանիկ սեփականատեր է, այլեւ բացառիկ հագուստի, որը նրա համար ստեղծել են լավագույն դիզայներները: Ինչու՞ չէ։ Կարող է իրեն թույլ տալ։
Տան զգեստապահարանում կա սենյակ, որը Կիրկորովն անվանում է ցացոչնայա։ Այստեղ կատարյալ կարգով տեղադրված են կատարողի զարդերը, ակնոցները, թագերը եւ այլ գլխազարդեր։ Կիրկորովը ցույց է տվել փետրովոր ջինսեր, որոնք կարվել են թռչող կենդանիների պատկերներով։ «Մոտ 2 մլն ռուբլի (28 հազար դոլար-խմբ.) արժեին։ Ես հիմա ճգնաժամի հետ կապված նման թանկ իրեր այլեւս չի գնել... Նույնիսկ կես գնով հազիվ թե գնեմ», - TikTok-ում ուղիղ եթերի ժամանակ տխուր շունչ է քաշել կատարողը։
Ֆիլիպը ցուցադրել է իր հավաքածուի ամենաթանկ իրը՝ Dolce & Gabbana–ի բալախոնը, որը զարդարված է աստվածաշնչյան սյուժեներով: Բանն այն է, որ նա հատուկ առիթ է ունեցել եւ դրանով նկարահանվել է «Романы» երգի իր տեսահոլովակում, որում նկարահանվել է Եկատերինա Վառնավան: Նա նշել է, որ բացառիկ հանդերձանքն արժեր 280 հազար եվրո (ավելի քան 21 մլն ռուբլի):
Սակայն համաճարակի պատճառով երգչի ախորժակը նկատելիորեն նվազել է։ Նա վստահեցրել է, որ սկսել է ավելի զգուշավոր վերաբերվել շոփինգին։ «Սկսում ես գնահատել փողն ու ժամանակը», - հայտարարել է երաժիշտը։
Արտիստը ցանկանում է վաճառել իր հավաքածուի մի մասը եւ ստացված գումարը ծախսել կարանտինի պատճառով դժվարին կացության մեջ հայտնված թոշակառուներին օգնելու համար: Նա նշել է, որ բոլոր իրերն իդեալական վիճակում են։ Ավելին, շատերը պիտակներով են, քանի որ նա պարզապես չի հասցրել դրանք կրել։
Ուղիղ եթերի ժամանակ Կիրկորովը որոշել է տաբատը փոխել կիսատաբատներով։ Երբ օգնականներն առաջարկել են իմպրովիզացված գովազդային դադար կազմակերպել, որպեսզի չխանգարեն արտիստին, վերջինս բողոքարկել է։ «Ինչու՞, ես թաքցնելու ոչինչ չունեմ, ես գեղեցիկ բարակ ոտքեր ունեմ», - ասել է Կիրկորովը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը