Թուրքական սոցիալական ցանցերում հայտնի երգիչ Մուրադ Օվչյուի դեմ քրեական գործ է հարուցվել։ Թուրք երգիչը, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի մասին Քիմ Քարդաշյանի հրապարակումները, իրապատում-շոուի աստղին «զզվելի հայ» էր անվանել, գրում է Ermenihaber-ը։
Այս տարվա ապրիլի 25-ին Քիմ Քարդաշյանը որոշել էր աշխարհին պատմել թուրքերի վայրագրությունների մանրամասները, ինչն Օվչյուին դուր չէր եկել։

«1915թ.-ի ապրիլի 24-ին սկսվեց Ցեղասպանությունը։ Նախ սպանվել են ամենահաջողակ հայերը։ Հետո օսմանյան թուրքերը եկել են կանանց ու երեխաների հետեւից»,- պատմել է Քիմը։ Հեռուստաատղը նաեւ կտրված գլուխները պատկերող վավերագրական լուսանկար էր հրապարակել. «Նրանք իմ նախնիներն են, որոնց սովատանջ էին անում, բռնաբարում ու սպանում։ 1917թ.-ին արդեն իսկ սպանվել էր 1,5 մլն հայ»։
Ստամբուլի Բեյօղլու թաղամասի թաղային խորհրդի ատենապետ, հայ իրավաբան Սիմոն Չեքեմը Օվչյունի դեմ հայց է ներկայացրել Ստամբուլի դատախազություն Քիմ Քարդաշյանին ուղղված հայտարարությունում հայերին վիրավորելու համար։ Քննության ընթացքում Օվչյունն իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ իր բառերը բացառապես ուղղված են եղել Քիմ Քարդաշյանին, ոչ Թուրքիայի Հանրապետության հայ քաղաքացիներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 23 սեպտեմբերի
«Տատիկի օծանելիքը» կրկին նորաձև է. 10 պաշտամունքային բույր, որոնք գրավում են 2026 թվականի աշունը20:30, 23 սեպտեմբերի
«Տգեղ» նախշերից մինչև մինի գրպաններ. Prada-ն կիսաշրջազգեստը վերածել է ցանկության գլխավոր առարկայի19:21, 23 սեպտեմբերի

16:20, 23 սեպտեմբերի
Տեխնոլոգիական միլիոնատերերը Ուրուգվայում կառուցում են ապագայի քաղաք. ԱԲ, նեոգոթական ճարտարապետություն և մեկ միլիարդ դոլար նոր ուտոպիայի համար15:41, 23 սեպտեմբերի
Լեգենդի վերադարձը. Ռոմանտիկա, «դրայվ» և սիրո խոստովանություններ. Գարուի համերգը՝ Երևանում15:17, 23 սեպտեմբերի
«Հիանալի», «տհաճ» և «համարձակ». Թոմ Քրուզի նոր ֆիլմի առաջին ակնարկները բաժանել են քննադատներին14:38, 23 սեպտեմբերի
Դոլֆ Լունդգրենը խոստովանել է, որ քաղցկեղի բուժման ընթացքում մտածել է ինքնասպանության մասին14:19, 23 սեպտեմբերի
Իրինա Շեյքը Արինա Սաբալենկային Միլանում պոդիումում ելույթների վարպետության դաս է տվել13:16, 23 սեպտեմբերի
Աստղերը գրավել են Միլանը. Քարդի Բին, Ջենիֆեր Լոպեսը և Ալիշա Քիզը դուրս են եկել պոդիում Vogue World-ի ժամանակ12:31, 23 սեպտեմբերի
Քրիստինա Ագիլերան կրքոտ շոու է ցուցադրել զբոսանավի վրա. նրա փեսացուն պտտեցնում էր նրան Պորտոֆինոյում12:13, 23 սեպտեմբերի
«Մենք հոտ ենք հանում. դա բնական է». Բենի Բլանկոն ցնցել է ընտանեկան կյանքի մասին բացահայտումներով11:32, 23 սեպտեմբերի
Քեյթ Միդլթոնը քայլել է կարմիր գորգի վրայով՝ կրելով թագուհի մոր վզնոցը և արքայադուստր Դիանայի ականջօղերը